ՀԱՅԱԳԻՏԱՐԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Հայագիտարան Հայաստան
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՀԱՅԱԳԻՏԱՐԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

 

 Սիրելի հայրենակիցներ, գաղտնիք չէ, որ մեզանից շատերը լավ չգիտեն կամ անգամ իրազեկ չեն մեր հայրենիքի պատմությանը, հայ ժողովրդի անցած ճանապարհի կարևոր հանգրվաներին, նույնիսկ մեր պատմության բախտորոշ դրվագներին, մեր բնօրրանում` Հայկական լեռնաշխարհում հայերիս ստեղծած անուրանալի արժեքներին, համաշխարհային քաղաքակրթության մեջ հայոց ներդրումներին և այլն:
Համաշխարհայնացման (գլոբալացում) արդի փուլում վտանգված են շատ ու շատ փոքրաթիվ ազգերի, այդ թվում` նաև մեր, ագային դիմագիծը, լեզուն, մշակույթի ինքնատիպությունը… Կեղծ արժեքներն ու «մշակույթները» հեռուստաէկրաններից, զանգվածային մյուս լրատվամիջոցներով, վերջին շրջանում` նաև սոցցանցերով հեղեղի պես անարգել լցվում են մեր տները` վտանգելով հայի էթնիկ գոյությունը: Այս ամենի դեմ չկա ոչ մի տեսակի արգելք ու վերահսկողություն, այսինքն` պետակա՛ն քաղաքականություն, և, իրոք, դժվար է ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին անհատապես դիմակայելը:
Համոզված, որ ստեղծված իրավիճակում միայն հայրենաճանաչությունը կօգնի դիմակայելու գաղափարական բոլոր արհավիրքներին, որոշեցինք սկսել ինտելեկտուալ դիմադրական շարժում, որպեսզի, ըստ կարելվույնս, պայքարենք մեր ինքնության պահպանման համար: Մեր համեստ հնարավորություններով կաշխատենք օգնել հարստացնելու ձեր իմացությունը Հայկական բարձրավանդակի, հայոց պատմաաշխարհագրության, մշակութային ժառանգության, ավանդույթների, հատկապես մեր անզուգական մայրենի լեզվի և ազգային այլ արժեքների վերաբերյալ, ծանոթացնելու հայ երևելի անհատների կյանքին ու գործունեությանը և այլն: Յուրաքանչյուր երիտասարդ պետք է գիտակցի, որ ինքը ոչ միայն հայկազուն է, այլև արորդի, այսինքն` մենք ընտրյալ ժողովուրդ ենք և առաքելություն ունենք…