ՉՀԱՎԱՆ, ԱՄԲԱՐՏԱՎԱՆ ԵՎ ԳՈՌՈԶ

Բեզոարյան այծ Wild goat Безоаровый козёл

Բեզոարյան այծ Wild goat Безоаровый козёл

ՉՀԱՎԱՆ, ԱՄԲԱՐՏԱՎԱՆ ԵՎ ԳՈՌՈԶ

***

«Չանեմ, չը հավանեմ»:

«Մարոն հավնավ Կարոյին,Կարոն չը հավնավ Մարոյին»:

«Ես ագռավին հավանեցի, ագռավն ինձ չը հավանեց»:

«Ճուլուլի՛կ, ես քե հավան, դու ձիկ չհավան»:

«Չը գնացինք քոռերու հետ , մնացինք քոքոշներու հետ»:

«Կուզըկին աղջիկ չեն տալի, նա ուզըմ ա զանքանչն էլ սիրուն ըլնի»:

«Հպարտը՝ մի օր կը մտնի պարկը»:

«Սար ինչքան բանձր էղնի, օր մի ճամբախ վրայով կանցնի»:

«Հպարտացողի տակ այազ (դատարկ, քամի) ա»:

«Հպարտ մարդու տակ փուտ ի, ինչ որ ասի՝ սուտ ի»:

«Հպարտները մինմնու հավան չեն»:

«Հպարտին դուրսը ծեծեցին, տանը բան չասավ»:

«Աստոծ հակառակ ա ամբարտավանին ու հպարտին»:

«Հպարտ մարդն  աստըծու դուշման ա»:

«Հպարտացողի միջին հունար (շնորհք) չի լինի»:

«Ցած տալեն (ճյուղ) թութ չուտեր»:

«Քիթը անանկ մեծ է քի՝ Ղազտաղիեն (լեռան անուն) ջուր կը խմե»:

«Քիթը տնկեր, կը փչա ամպեր»:

«էնքան մռութը բանձր ա, մզրախով (տեգ) ք…. քթին չի հասնի»:

«Ներքևը չեմ նստի, վերևումն էլ տեղ չկա»:

«Հեմալ (այնպես) էղար, օր «սուրբ աստվածն» ալ մոռցար»:

«Աստըծուն Աստծո կը խանչա (կանչել)»:

«Տունը չկա թան ու փոշի, գլուխը կապեր ա կարմիր փուշի (բարակ գլխաշոր)»:

«Տու չունի ցան ու փոշի, գլուխ կը կապա թուխ փուշի»:

«Ման ա գալիս խոշի (ուրախ) տանը չկա մի գտալ փոշի»:

«Տուն չկա հաց ու փոշի, գլուխ կը կապե արապու (արաբական) փուշի»:

«Տունը չը կա տաք ապուր, դուրս կը քելե աքապուր (կոտրատվելով)»:

«Տունը չունի գդալ մը թան, սյուսլի-փյուսլի (պճնված) կելլե մեյտան»:

«Տունը չիկա պուլղուր ապուր, ինքը պտըտիկը ապր զուպուռ (ամբարտավան քայլվածքով)»:

«Տունը չը կա թանջուր, հետին կը կապե չանջուր (ծոպի պես զարդ)»:

«Շոր չունի հագնելու, ֆայտոնով կերթա»:

«Տունը խմելու թան չկա, ոտաց ճանապարհ ձիով կերթա»:

«Ոտքը չարուխ չկա, գլուխը վարդ կը շարե»:

«Անձին շապիկ չունի, գլուխը վարդ կը դնե»:

«Ինքը չկա թիզ ու կես, արարմունքը գազ ու կես»:

«Իշից վեր ա ընկել, է՛լ  «չոշ-չոշը» չի կտրըմ»:

«Ագռավ, խի՞ ես շորորըմ.
-Կաքավ եմ:
-Բա էդ խի՞ ես ք.. ուտում:
-Անճար եմ»:

«Աքլորը երդկի գլխին կաննելուս, ասըմ ա._Էս տները ո՞նց են տակիս դիմանըմ»:

«Հայրդ՝ սոխ, մայրդ՝ սխտոր, ուսկե՞ էլար կանանչ գխտոր»:

«Դարտակ կարասը մենծ ձեն կը տա»:

«Գարի հացը ըսավ.
-Բացվիմ:
Ցորեն հացը ըսավ.
-Շատ մի բացվիր, կոտռիս կը»:

«Մկան պոչ ուր տուն չալըրոտի , մեջքը կապեր ա չարղաթ (նրբին հյուսվածք)»:

«Սիրտդ դևեն (ուղտ) չի վերցներ, մալըդ՝ խորոզը»:

«Կը քելը թառիկ-թառիկ, չը աժի խավու փառիկ»:

«Աժնելիք երկու փարա, զինք դրեր տույնի (աշխարհի) պարա (համահավասր)»:

«Ուղտը ասեց՝ «Շարբաբ (մետաքսագործ) եմ», ըսեցին՝«Ոտք ու ձեռքիդ սազում ա»»:

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ ԳԱ (ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱ)
ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ — ԵՐԵՎԱՆ 1960
Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, Ա. Տ. Ղանալանյան, ԱՌԱԾԱՆԻ

Добавить комментарий