ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՆՔ. ԲԱՐՔԵՐԻ ԱՆԿՈՒՄ ԿԱՄ ԱՆԿՄԱՆ ԲԱՐՔԵՐ -2

Հասմիկ Գուլակյանի հարցազրույցը Կոմիտաս Վարդապետ Հովնանյանի հետ

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՆՔ. ԲԱՐՔԵՐԻ ԱՆԿՈՒՄ ԿԱՄ ԱՆԿՄԱՆ ԲԱՐՔԵՐ -2 / Կոմիտաս Վարդապետ Հովնանյան

ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՆՔ. ԲԱՐՔԵՐԻ ԱՆԿՈՒՄ ԿԱՄ ԱՆԿՄԱՆ ԲԱՐՔԵՐ -2 / Կոմիտաս Վարդապետ Հովնանյան

Համատարած անկման պայմաններում, երբ անարժեքության ու անճաշակության քարոզիչները շա՜տ-շատ են, պարկեշտ, համեստ, առաքինի մարդիկ երբեմն անհուսության են մատնվում. իրենց երեխաներն ա՛յս միջավայրում են մեծանում, և նրանց բացարձակապես չի մխիթարում այն հանգամանքը, թե կողքի երկրում կամ օվկիանոսից անդին վիճակն ավելի վատթար է: Եվ, իսկապես, մենք նախ փորձենք թույլ չտալ, որ այլոց աղբը ներխուժի մեր շեմից և ինքներս մեր ձեռքով չավելացնենք դրա քանակությունը մեր տանը, որը գիտենք` ինչով է հղի, երկրորդ` մեր տաղանդավոր նախնիները մեզ հայրենիք և մշակույթ են ժառանգել` գալիք սերունդներին փոխանցելու համար, իսկ մեզանից և ո՛չ մեկն իրավունք չունի խաթարելու հատկապես մշակույթի շարունակականությունը:
Գլոբալ մարտահրավերներին գլոբալ պատասխաններ են հարկավոր: Տիեզերական Հռոմը կործանվեց առաջին հերթին բարոյական անկման պատճառով… Համոզված եմ` նույնպիսի կացությունն էր ստեղծվել մեր երկրում Հայաստանի առաջին Հանրապետության օրոք`1920-ին` Կարսի անկումից առաջ, երբ թուրքական զինուժի համեմատությամբ առավելություններ ունեցող բերդի կայազորն այն հանձնեց թշնամուն առանց կրակոցի… Այս մասին հաճախ եմ ասում: Բարոյականությունն արդեն հնացա՞ծ արտահայտություն է, բրածո՞ է, թե՞ դեռ կարելի է ապավինել նրան… նրա արժեքներին…
…Մանկապարտեզի երեխան կիսամերկ պորտապար է պարում, «միս մանկապարտեզ» մրցույթներ են կազմակերպում` բեմ հանելով պճնազարդված, մանկությունից զրկած իգական սեռի մատղաշ արարածների` բարդույթավորելով նրանց վաղ տարիքից… Հեռուստաեթերում ամեն ինչի գովազդ կա` բացի գրքից: ԶԼՄ-ները լրատվություններն սկսում են աղետալի տեղեկատվությամբ, ասես աշխարհում ոչ մի լավ բան չի եղել… Մամուլի մերկացնող հրապարակումները տասնյակ, հարյուրավոր քրեական գործերի բավարար հիմք են: Որտե՞ղ են կարելիի ու չիկարելիի սահմանները… Մինչ վերջին` ՀՀ նախագահի ընտրությունները բոլորս էինք ասում` ժողովուրդը, իդեալներ չունի և մինչ փնտրում էինք համազգային հոգնածության պատճառը կամ պատճառները, ժողովուրդն ապացուցեց, որ ինքը հոգնած չէ, իսկ հանիրավի նրա մեջ հոգնածություն որոնողները թող բարի լինեն իրե՛նք իրենց զննելու իրենց տեղերում: Մեր հայրենիքը որևէ մեկի բաց կամ փակ բաժնետիրական ընկերությունը չէ՛… Մի՞թե կարելի է սեփականաշնորհել ժողովրդի հավատը, արժանապատվությունը… Որտե՞ղ են խարխափում բարոյականությունը և ազգային-պետական (մեր պարագայում դրանք նույնն են) անվտանգության պատասխանատուները…

…Առանց հստակ ազգային ծրագրի ու ղեկապետի ավելի ու ավելի է դժվարանում միաբևեռ այս աշխարհում նավարկելը: Իսկ ազգային դիմագծից և սեփական մշակութային արժեհամակարգից զուրկ նոր` համաշխարհային մարդը կամ հանրությունը գլոբալացման համաշխարհային խորապատկերին պարզապես անէանում է… Եվ քանի որ Հայաստանը մեզ համար զուտ աշխարհագրական տարածք չէ քարտեզի վրա, այլ ինչպես վկայում է պատմությունը, եղել է Սուրբ օրենքների և ծեսերի երկիր, որտեղ, ըստ շումերական և աքքադական աղբյուրների, ապրել են աստվածները, իսկ նրա ժողովուրդը տիրապետել է անմահության գաղտնիքին, համենայն դեպս Արատտան և արատտացիներն այդպես են մնացել պատմության հիշողության մեջ, պարտավոր ենք արժանապատվորեն հանձնելու մեր փոխանցումավազք` գալիք սերնդին հանձնելով էստաֆետը: Այլապես, որպես ազգային-մշակութային դիմադրությունը կորցրած փոքրաթիվ ժողովուրդ, դատապարտված կլինենք, որի իրավունքը պարզապես չու-նենք: Մենք պարտավոր ենք հզորացնելու մեր հոգևոր ուժի ամրոցը, որն ի զորու չէ անելու և ոչ մի բանակ: Մենք պարտավոր ենք դադարեցնելու ոգու արտագաղթը, որն ի զորու չէ կանխելու և ոչ մի օրենք: Մենք պարտավոր ենք մեկընդմիշտ բացառելու ոգու եղեռնը, որն այսօր մեր ամենահզոր թշնամին է: Մեր բնօրրանը Հայկական բարձրավանդակն է` մեր սրբազան լեռնաշխարհը, որը հայազերծելու բարոյակա՛ն իրավունք չունենք: Ավելին, մենք անասելի մեծ պարտք ունենք մեր աստվածատուր հայրենիքին, որի 9/10-ն այսօր օտարի տիրապետության տակ է: Ամո՛թ մեզ…

ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՆՔ. ԲԱՐՔԵՐԻ ԱՆԿՈՒՄ ԿԱՄ ԱՆԿՄԱՆ ԲԱՐՔԵՐ -2

Նաև դիտեք — ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

2 идей о “ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՆՔ. ԲԱՐՔԵՐԻ ԱՆԿՈՒՄ ԿԱՄ ԱՆԿՄԱՆ ԲԱՐՔԵՐ -2

Добавить комментарий