Թուրքական հերթական կեղծարարություն

 ՀԱՍՄԻԿ ԳՈՒԼԱԿՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՓԻԼԻՍՈՓԱ ՀՐԱՉԻԿ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՀԵՏ

Թուրքական հերթական կեղծարարություն / Րաֆֆի «Թուրքը այսօր անկիրթ բարբարոս է, բայց քաղաքակրթվելուց հետո կդառնա կրթյալ ավազակ և այն ժամանակ ավելի վտանգավոր կդառնա»:

Թուրքական հերթական կեղծարարություն / Րաֆֆի «Թուրքը այսօր անկիրթ բարբարոս է, բայց քաղաքակրթվելուց հետո կդառնա կրթյալ ավազակ և այն ժամանակ ավելի վտանգավոր կդառնա»:

Ի պատասխան 1990-ական թվականների սկզբից շրջանառվող Հայոց ցեղասպանության հարցը պատմաբաններին հանձնելու թուրքական պաշտոնական զառանցանքի` ժամանակին սարկազմով գրեցի հետևյալը. մի՞թե Հայոց ցեղասպանության գաղափարը որոճալիս և իրագործելիս Թուրքիայի պետական մեքենան առաջնորդվել է իր պատմաբանների խորհրդով կամ հորդորով… Ինչո՞ւ է այսօր պաշտոնական Անկարան քաղաքական այս հույժ կարևոր խնդրի լուծումը փորձում բարդել պատմաբանների վրա…


Եվ քանի որ Թուրքիան հայկական կողմում այս ցնդաբանության աջակիցներ չգտավ, ինքն իր ձևով փորձում է գտնել լուծումներ, ավելի ճիշտ` կիսալուծումներ… և որպես թուրքական մտքի հերթական «գլուխգործոց» մատուցել աշխարհին… 2011-ին, օրինակ, թուրքական պատմագիտական մտքի «փայլատակումներից» մեկը լույս աշխարհ եկավ Մոսկվայի «Գրքի լաբորատորիա» հրատարակչությունում, «Հայկական հարցը ռուսական պետական արխիվների 120 փաստաթղթում» վերնագրով` ավելի քան 250 էջ ծավալով: Այս «քերթվածքի» հեղինակը թուրք երիտասարդ իրավաբան, պատմաբան, քաղաքագետ, թուրքական արդի պաշտոնական պատմագրության ներկայացուցիչ Մեհմեդ Փերինչեքն է: Թուրքական պատմագրության տեսակետը պաշտոնական է համարվում այն պարզ պատճառով, որ թելադրված է այդ երկրի պետական քաղաքականությամբ: Եվ քանի որ թուրքական կեղծարարության այս գլուխգործոցը տպագրել է, ինչպես արդեն ասացի, Մոսկվայի «Գրքի լաբորատորիա» հրատարակչությունը, ենթադրվում էր, որ դրան հաջորդելու էր լաբորատոր վերլուծություն: Փերինչեքի գիրքը մանրակրկիտ քննել, զննել, ախտորոշել և համարժեք հակահարված են տվել համալսարանական երկու դոկտորներ` փիլիսոփա Հրաչիկ Միրզոյանը և գրականագետ Նատալիա Գոնչարը: Նրանց համատեղ աշխատանքը` «Ինչո՞ւ է Թուրքիան կոչ անում Հայոց ցեղասպանության դատը վստահել պատմաբաններին» վերնագրով, անցյալ տարի հրատարակվել է թե՛ «Բանբեր Երևանի համալսարանի» պարբերականում (թիվ 136.1, 2012), թե՛ որպես առանձին գրքույկ:
Իրենց ճիվաղային նպատակներն իրագործելու ճանապարհին թուրքերն առաջնորդվում են «Նպատակներն արդարացնում են միջոցները» սկզբունքով: Սակայն, ըստ Հեգելի, միջոցները կամ մարդկանց գործողությունները կարող են հանգեցնել ոչ այն արդյունքին, որին ձգտում էին ու հասան, այլ պատահում է, որ գործողությունն իր արդյունքում շրջվում է այն իրականացնողի դեմ, բումերանգի էֆեկտով վերադառնում ոչ միայն հակահարված տալու նրան, այլև ոչնչացնելու:
Ստամբուլի համալսարանին առընթեր Աթաթուրքի սկզբունքների և թուրքական հեղափոխության պատմության ինստիտուտի գիտաշխատող, թուրքերեն և այլալեզու մի քանի գրքերի, բազմաթիվ հոդվածների և հրապարակումների հեղինակ, միջազգային մի շարք գիտաժողովների մասնակից այս երիտասարդը, որ իր հայրենիքում հատնի է նաև իր հեռուստաելույթներով, ռուսական արխիվներում պեղել է 120 փաստաթուղթ (համենայն դեպս այդ թիվը հուշում է նրա գրքի վերնագիրը), և հրատարակել որպես ժոողվածու:
Փաստաթղթերի ժողովածուներ կազմելիս, ընդունված կարգ է, վավերագրեը ներկայացնում են առանց մեկնաբանությունների և բացատրությունների. բավարարվում են ծանոթագրություններով և հղումներով: Սակայն Փերինչեքն այս խնդիրը լուծել է թուրքավարի…
Թուրքական կեղծարարությանը ծանոթ ենք. ողջ աշխարհին դաս կտան, անսպառ երևակայություն ունեն… Պատկերավոր է Բրիտանացի պետական գործիչ Ուիլյամ Գլադստոնի խոսքը. «Թուրքը» …աշխարհի համար եղել է մի պատուհաս, որին ուղարկել է, անկասկած, իմաստուն նախախնամությունը` աշխարհիս մեղքերի համար», լրացնում է թուրքերի մասին ասվածի պակասը:
Գլադստոնին լավագույնս լրացրել է Րաֆֆին։ Պատմավիպասանի մարգարեությունը` «Թուրքը այսօր անկիրթ բարբարոս է, բայց քաղաքակրթվելուց հետո կդառնա կրթյալ ավազակ և այն ժամանակ ավելի վտանգավոր կդառնա», վաղուց արդեն իրականություն է դարձել:

«Վէմ» ռադիոկայան
27. 03. 2013

Տես նաև՝ «Հայոց պատմության չլուծված հարցերը 20-րդ դարում»  

ՋԵՅՄՍ ՌԱՍԵԼ

Ռիչարդ Հովհաննիսյան

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՍՏԵՐԻ ՈՂԿՈՒՅԶԸ

Добавить комментарий