ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱԴՈՆՑԻ ԲՅՈՒԶԱՆԴԱԳԻՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՍՄԻԿ ԳՈՒԼԱԿՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՊԱՏՄԱԲԱՆ ՊԵՏՐՈՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԵՏ

Պետրոս Հովհաննիսյան, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ / ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱԴՈՆՑԻ ԲՅՈՒԶԱՆԴԱԳԻՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱԴՈՆՑԻ ԲՅՈՒԶԱՆԴԱԳԻՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ / Պետրոս Հովհաննիսյան, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ

Նիկողայոս Ադոնցի «Երկերի» 5-րդ հատորին, որը ԵՊՀ հրատարակչությունը Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հայկական բաժանմունքի աջակցությամբ մեր սեղանին դրեց 2012-ին, սպասել եմ անհամբերությամբ, որովհետև այն մեզ համար պետք է լինի սեղանի գիրք` բաց դասագիրք: Այստեղ ամփոփված են մեծահամբավ գիտնականի բյուզանդագիտական ուսումնասիրությունները, որոնք հայերեն լույս են տեսել առաջին անգամ: Հրատարակության է պատրաստել ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ Պետրոս Հովհաննիսյանը:
Ադոնցի բյուզանդագիտական աշխատությունների պատմագիտական արժեքն անանց է: Խոստովանեմ, սակայն, որ գիտականությունից զատ կամ գուցե դրան հավասար ինձ հետաքրքրում են նրա բյուզանդագիտական ժառանգության քաղաքացիական դասերը: Որ Ադոնցն իրոք հարստացրել է համաշխարհային բյուզանդագիտությունը, վկայում են նաև ճանաչված օտար գիտնականները: Օրինակ, 1933-ին բյուզանդագիտության հսկաներից բելգիացի հելլենագետ, բյուզանդագետ Անրի Գրեգուարը նրա մասին գրել է. «Այն պահից ի վեր, ինչ Ադոնցը մեզ հետ է, Բյուզանդիայի պատմությունը դիտարկվում է նոր լույսի ներքո: Լուծումների ակնհայտ պարզությամբ ու բերած նոր փաստերի առատությամբ նրա ուսումնասիրությունները հիացրել են մասնագետներին և ապացուցել հայագիտության անվերապահ կարևորությունը, որ ի մեծ ափսոսանք, բյուզանդագետներն աչքաթող էին արել»:
Ի դեպ, սա պատահական գնահատական չէ: Տարիներ անց Նիկողայոս Ադոնցի հիշատակին գրած խոսքում Անրի Գրեգուարն ընդգծում է. «Առանց վարանելու, որ կարող է դիտվել որպես ազգայնական արմենոման, աներևակայելի ստեղծագործական երևակայությամբ, հետևողականությամբ ու եռանդով <…> Ադոնցը Բյուզանդիայում, նույնիսկ բուլղարների մոտ փնտրում էր ու գտնում հայերի, <…> որոնց հայկական ծագման վերաբերյալ բյուզանդացիների բազմաթիվ սերունդներ հետևողականորեն աչք էին փակում, <…> հայեր, որոնց հանճարն է բազմաթիվ դեպքերում փրկել, ոտքի կանգնեցրել, ամրապնդել ու երիտասարդացրել մի կայսրություն, որը, ինչպես Ադոնցն էր նախընտրում, որոշ դարաշրջաններում իրավացիորեն արժանի է կրելու Բյուզանդա-հայկական անունը: Իսկ մենք, ավա՛ղ, հանիրավի նենգաժպտացել ենք այդ լսելով»:
Նման փաստերից մարդու սիրտ է պայթում: Ներքին մի վիրավորանք, որին նույնիսկ դժվար է անուն տալ, ճանկռում, քերում է հոգիդ և ուղեղդ… Որքան կարելի է ապրել ու արարել այլոց համար… Մինչև ե՞րբ…
Ինչպես հատորի «Նիկողայոս Ադոնցի բյուզանդագիտական ժառանգությունը» վերնագրով նախաբանում իրավացիորեն նշում է Պետրոս Հովհաննիսյանը, Ադոնցի նպատակը բյուզանդացի այս կամ այն հայազգի գործչի ծագման հարցը պարզաբանելը չէր: Ազգայնամոլական զգացումներից ու սնապարծությունից մղոններով հեռու հայագետն առավել կարևորել է պատմական մի երևույթ, ես կասեի` քրոնիկական դարձած մի հիվանդություն, որից մինչ օրս չենք կարողանում ձերբազատվել: Խոսքս արտագաղթի մասին է: Ադոնցն ուսումնասիրել է հայության զանգվածների և հատկապես նախարարական ընտանիքների արտագաղթի առաջին և երկրորդ փուլերը` համապատասխանաբար` 5–7 և 7–10-րդ դարերում, որի հետևանքով հարստացել է նաև բյուզանդական վերնախավը:

Ես միայն ցավ և ափսոսանք եմ հայտնում, որ հայերը կուրորեն ծաղկեցրել և ծաղկեցնում են այլոց երկրները` իրենց հայրենիքի ճակատագիրը թողնելով բախտի քմահաճույքին: Լինելով այդքան երևելի դեմքեր Բյուզանդիայում` ոչինչ չարեցին սեեփական երկրի համար, ավելին, հաճախ իրենց հակահայ քաղաքականությամբ ավելի վատթարացրին Հայաստանում ստեղծված կացությունը: Եվ ինչպես չասես` երիցս անիծյալ լինեն նման հայզգիները…
Նիկողայոս Ադոնցն իր բյուզանդագիտական ժառանգությամբ անուրանալի դաս է տալիս մեզ` զգուշացնելով ու հորդորելով` շենացնել միայն ու միայն սեփական երկիրը: Օտարի երկրում ստեղծածը մերը չի եղել ու չի էլ լինելու: Թող սա իրենց ականջներին օղ անեն ճամպրուկային տրամադրություն ունեցող օտարահաճ և այլոց շքեղություններից շլացած մեր բոլոր հայրենակիցները…

Դիտեք նաև «Նիկողայոս Ադոնցը և հայկական հարցը»

9 идей о “ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱԴՈՆՑԻ ԲՅՈՒԶԱՆԴԱԳԻՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

  1. Anush Arakelyan

    Ես շատ կցանկանայի, որ Ձեր այս ներկայացրածը հնչի պարբերաբար հեռուստատեսությանբ, որպիսի մեր լայն զանգվածները տեղյակ լինեն իրենց պատմությանը և հպարտանան իրենց հայ լինելով, այլ ոչ թե փախստականի կարգավիճակում ապրեն դարե դար:

  2. Նարեկ Մանվելի Առաքելյան

    Ես շատ եմ ցանկանում որ իմ հայրենակիցներն չլքեն մեր սրբացված հայրենիքն,ապրեն այստեղ,ստեղծեն և արարեն մեր սուրբ հողում; մեր պապերի ձեռքով շենացրած երկիրում;Բայց չեմ էլ մեղադրում մեր ղարիբության ճանապարհն բռնած հայրենակիցներին;Սովը մարդկանց գաղթական է դարձնում,կեղեքումներն են մարդկությանը պանդուխտ դարձրել;Սոսկ ցավն է իմ մեջ ապրում,տանջվում եմ իմ երկրի ցավով.երբ տեսնում եմ իմ ազգի խեղճացած հայացքներն;Ախր մենք հպարտ ենք եղել մեր ձեռքբերումներով;Ինչ եղավ……………..ՇԱՏ ԱՓՍՈՍ>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>

  3. Movses Najarian

    Հայերիս համար Կիլիկեան օտար միջավայր չի եղել ի սկզբանէ: Կարդացէ՛ք Հոմերոսին: Կիլիկեցիները մի կէսով եղել են Կադմոսի սերնդից, միւս կողմից էլ Խորենացու յիշատակած Սլաք նահապետի սերունդներից: Մայրաքաղաքը Հոմերոսի ժամանակ կոչուել է Լիոնիսոս, որ ցոյց է տալիս Մնձուրեցի կամ Բարձր Հայքեցիների ներկայութիւնը այնտեղ: Երկրորդ, Օսմանեան կայրութեան անկումն էլ սկսուեց հայերի հանդէպ թշնամանքից…

  4. Movses Najarian

    Ադոնցը մի գուցէ մոռացութեան է տրուել Ակադեմիական մակարդակներում: Վստահ եղէք որ նա վառ է մնում հայ սովորական մարկանց սրտում՝ թէկուզ նրա մի՛ գործին ծանօթ լինելով: Նկատի ունեմ ,,Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում,, երկը:

Добавить комментарий