ՄՏՈՐՈՒՄՆԵՐ 2015-Ի ՆԱԽԱՇԵՄԻՆ. ՎԱՆԱ ԻՇԽԱՆ VANA ISHXAN

Հասմիկ Գուլակյանի հարցազրույցը ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ,
պատմ. գիտ. թեկնածու Հովիկ Գրիգորյանի հետ

ՎԱՆԱ ԻՇԽԱՆ (ՆԻԿՈԼ ՊՈՂՈՍՅԱՆ) Vana Ishxan / Վանայ Իշխան

ՎԱՆԱ ԻՇԽԱՆ (ՆԻԿՈԼ ՊՈՂՈՍՅԱՆ) VANA ISHXAN / ՄՏՈՐՈՒՄՆԵՐ 2015-Ի ՆԱԽԱՇԵՄԻՆ. ՎԱՆԱ ԻՇԽԱՆ VANA ISHXAN

Հայ ազգային-ազատագրական պայքարի պատմությունը հարուստ է բազմաթիվ երևելի գործիչներով, որոնց գործունեությունն ուսանելի շատ մանրամասներ ունի: Այդ առումով, ըստ իս, առանձնանում է 19-րդ դարի վերջին տասնամյակներին ծնունդ առած ֆիդայական շարժումը, որին բնորոշ էր ոչ թե բազմամարդությունը, այլ ընդգծված անհատականությունների ներգրավվածությունը: Այդ փաղանգի լեգենդար գործիչներից էր Վանա Իշխանը` Նիկոլ Պողոսյանը, հերոս, հսկա, որ զարմացրել է ո՛չ միայն իրեն ճանաչողներին: Շուշեցի այս փոքրամարմին այրը, որ սովորել է ընդամենը տեղի և Երևանի թեմական դպրոցներում, այնպիսի կազմակերպիչ էր և գաղափարական առաջնորդ, որպիսին կերազեին եվրոպական համալսարանական կրթությամբ բազում քաղաքական ու գաղափարական գործիչներ: Նա լեգենդ դարձավ իր վարքագծով, կենսակերպով, կերպարով, իր անձնական օրինակով: Ինչպես գրում է «Աշխատանք» շաբաթաթերթը (6. 06. 1915). «Աղթամարի դպրոցի ամավերջի քննութեան ատեն, Հայոց Պատմութեան դասի ժամանակ, երբ կը հարցնեն թէ հայերը այժմ թագաւոր ունի՞ն, պատասխանը կ՚ըլլա «այո՛», երբ կը հարցնեն թէ ո՞վ է, պատասխանը կ՚ըլլայ Իշխանը»: Վահե Թաշճյանի կարծիքով` «…Իշխանն էր Վասպուրականի ամբողջ գաւառային շրջաններուն մէջ ապրող հայ ժողովուրդի ղեկավար գործիչը»:
20-ը հազիվ բոլորած`1903-ին նա դարձավ դաշնակցական, Ռուբեն Տեր-Մինասյանի արտահայտությամբ, «Կարսի հնոցում»: Հայաստանի արևմտյան հատվածից շատ ու շատ հեռու` Արցախ աշխարհի երկնամերձ եզերքում ծնված այս արծիվը, ինչպես մահը հաղթահարած այդ սերնդի բազում հայորդիներ, որպես Նևրուզի «Շանթ» խմբի անդամ, մեկնեց Արևմտյան Հայաստան: Հասավ Վասպուրական աշխարհ և գործունեության վայր ընտրեց աշխարհագրական բավական բարդ` լեռնային շրջան, որը հենց այդպես էլ կոչվեց Լեռնապար: Եվ այնպիսի նվիրումով նա աշխատեց այստեղ, որ արցախցի Իշխանին տեղացիներն անվանեցին Վանա Իշխան:
«Գնում էինք, մենք, բայց ուր… դէպի այնտեղ, որտեղից ոչխարի պէս մորթոտուելով փախել են հազարաւորները, ուր սուրը իրաւունք չի հարցնում, որ մարդու գլուխը սոխից էլ է էժան, ու մարդու կացութիւնը մի մրջիւնի գոյութեան չափն է համարւում: Գնում էինք դարերի վրէժխնդրութեան կրակը մեր սրտին… ծովերով արեան պարտքը հատուցանելու»,– գրել է Իշխանը:
Ամենամտերիմ ընկերներից մեկի` Մենակի նահատակությունից հետո նրա մեջ շատ հայեցակարգային փոփոխություն է տեղի ունենում. ռոմանտիկ հեղափոխականին փոխարինելու է գալիս հեռատես գործիչը, որը, ինչպես գրում է Վահե Թաշճյանը. «…հակառակ պատրաստակամութեանը, կը մերժէր շատ յաճախ ի զուր նահատակութեան տանող ցարդ գործադրուող վարքագիծը»: Սա սոսկ հոգեփոխություն չէր, այլ հստակ ռազմավարության ընտրություն: «Նահատակ լինե՞լն է կարևոր, թե՞ նպատակին հասնելը» հարցադրման մեջ նա կարևորում է վերջինս, այսինքն` հաղթանակը: Եվ այդ նպատակին հասնելու համար նա Լեռնապարում ծավալում է բազմաբնույթ գործունեություն:

Հասմիկ  Գուլակյան

ՄԱՍ 1

ՄԱՍ 2

3 идей о “ՄՏՈՐՈՒՄՆԵՐ 2015-Ի ՆԱԽԱՇԵՄԻՆ. ՎԱՆԱ ԻՇԽԱՆ VANA ISHXAN

  1. Գայանե Ամիրխանյան

    Ախր ինչու՞ եք էս, իսկապես, իշխան մարդուն համեմատում ջհուդի գործակալ ռուբեն տեր մինասյան կոչված տականքի հետ: ռուբենն էլ վահան փափազյանն էլ միասին ձեռք ձեռքի տված սիոնիստ երիտթուրքերի հրահանգով դավեցին ու գլխովին ոչնչացրին Սասունի ամբողջ բնակչությունը և ստորաբար փախան այնտեղից…

Добавить комментарий