ՀԱՅՈՑ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ

 

Զրույց ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ռազմարվեստի և ռազմական վարչարարության ցիկլի պետ, փոխգնդապետ Սուրեն Մարտիկյանի հետ

Սուրէն Մարտիկեան

ՀԱՅՈՑ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ / Սուրեն Մարտիկյան Suren Martikyan

Հայոց հաղթանակների մասին որոշեցի խոսել հատկապես այսօր` մայիսյան մեր հաղթանակների համապատկերի վրա, որովհետև մայիսը մեր հաղթանակների համար կարծես թե ընտրված ամիս է… Այս մասին բոլորս ենք ասում և շատ հաճախ: Այլ կերպ հնարավոր էլ չէ, որովհետև սա փաստ է, և մայիսին շատերս ենք շնորհավորում իրար` անկախ սեռից ու տարիքից: Անցնող հարյուրամյակում մայիսյան հաղթանակներ կերտած ավագ սերնդի ներկայացուցիչների թիվը մեզանում, ցավոք, շատ է նվազել, իսկ եկող սերնդին հատկապես մե՛նք շատ բան ունենք պատմելու դարավերջի մայիսյան հաղթանակների մասին` անպայմանորեն կարևորելով ու վերարժևորելով 1918-ի մայիսյան հերոսամարտերն ու նրանց անհավանական թվացող հաղթանակները, երբ մի բուռ մնացած արևելահայությունը մեկ մարդու նման կանգնեց, ինչպես ասում են, մինչև ատամները զինված թուրքական կանոնավոր զորամասերին դեմ-հանդիման և ցույց տվեց իր ոգու հզորությունն ու բազկի ուժը:
«Վէմ» ռ/կ-ի անունից շնորհավորում եմ մեր ժողովրդին 20-րդ դարի մայիսյան բոլոր հաղթանակների` 1918-ի մայիսյան հերոսամարտերի, 1941–45 թվականներին Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի ջախջախման, 1992-ին Շուշիի ազատագրման համար և մաղթում նորանոր հաղթանակների շարք: Հատկապես երախտագիտությամբ շնորհավորում եմ մեր բոլոր-բոլոր վետերաններին, խոնարհվում նրանց անմահ հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքի գնով մեզ պարգևեցին հաղթանակներ` երաշխավորելով մեր հետագա խաղաղ կյանքը:
Մեր գալիքի հաղթանակների մասին կխոսեն գալիքի իմ գործընկերները: Իսկ այսօր ուզում եմ վերարժևորել մեր անցյալի հաղթանակների դասերը, առանց որոնց հնարավոր չէր լինի նորերի կերտումը:

Հասմիկ  Գուլակյան

2 идей о “ՀԱՅՈՑ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Добавить комментарий