«ՆԵՄԵՍԻՍԸ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ

 Հասմիկ Գուլակյանի հարցազրույցը ԵՃՇՊՀ դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու Ռոմիկ Հովնանյանի հետ

Նեմեսիս / «ՆԵՄԵՍԻՍԸ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ

«ՆԵՄԵՍԻՍԸ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ի գիտություն հայերին չճանաչող դրացի և հեռավոր թշնամիների` խաղաղասեր ու հնազանդ գառնուկն անսանձելի է կատաղության պահին…

Չգիտեմ` ժողովուրդների պատմության մեջ հայկական «Նեմեսիս» գործողությունը երբևէ ունեցե՞լ է իր նախորդը կամ հաջորդը… Հակված եմ կարծելու, որ այն եզակի մի գործողություն էր, ինչպես եզակի է hայ ժողովրդի ճակատագիրը:
1919 թ. ապրիլից օսմանյան կայսրությունում սկսված երիտթուրքերի պարագլուխների դատավարությունների շարքը, որ ձգվեց մինչև 1920-ի հունվար, համաշխարհային այն խեղկատակության շարունակությունն էր, որը տեղի էր ունեցել և շարունակում էր տեղի ունենալ «քաղաքակիրթ» երկրների աչքի առաջ… Ռազմական կոչված թուրքական ատյաններն իբր թե վճիռներ ընդունեցին «Միություն և առաջադիմություն» կուսակցության ղեկավարների գործունեության մասին, իսկ իրականում անգլիական զինվորական հրամանատարությունը պատերազմի հանցագործներին և հայ ժողովրդի դահիճներին ապահով դուրս բերեց կայսրությունից` իբր աքսորելով Մալթա կղզի: Այստեղից էլ նրանցից յուրաքանչյուրն ընտրեց իր համար ապահով բնակավայր և փորձեց խաղաղ ու անվրդով շարունակել իր կյանքը այլ անձնագրերով, այլ անուններով: Բայց դրանք ընդամենը փորձեր էին և այն էլ` անհաջող, որովհետև հայ ժողովրդի գերագույն թշնամիներից և ոչ մեկը չկարողացավ խուսափել հայ վրիժառուների արդար դատաստանից…
Սա արդեն այլ պատմություն է, որը, փաստորեն, աննախադեպ էջ է հայոց ազգային-ազատագրական պայքարում: Այդ էջը բացվեց ՀՅԴ-ի 9-րդ համագումարի որոշմամբ` 1919 թ. աշնանը (սեպտեմբերի 27–հոկտեմբերի 30): Ժողովի որոշմամբ` հարկավոր էր պատժել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին, այսինքն` երիտթուրք պարագլուխներին և նրանց կամակատարներին:
Համոզված եմ, որ եթե անգամ ՀՅԴ-ն նման որոշում չընդուներ, միևնույնն է, հայ առանձին անհատներ դիմելու էին նման քայլի, ինչպես, օրինակ, վանեցի ուստա Վարոսը Տաջիկստանում, 1922 թ. օգոստոսի 4-ին գոտեմարտի ժամանակ սատկացրեց Էնվերին Բայսուրոմի կիրճում` գնդակ արձակելով նրա պիղծ ճակատին:
Սակայն մի բան է անհատ վրիժառուների դատաստանը, բոլորովին այլ բան, երբ դա կատարվում է որպես կազմակերպված գործողություն: Այդ առումով հայկական «Նեմեսիսի» պատմությունն անջնջելիորեն դրոշմվել է մեր ազատամարտի հերոսապատումի մեջ:
Մեր այսօրվա հաղորդումը մի փաղանգի մասին է, որի յուրաքանչյուր անդամի սրբազան անունը պարտավոր է իմանալ ամեն մի հայ: Այդ հերոսների սխրանքներին և նրանց ղեկավարին` Շահան Նաթալիին, «Ակունք» ռադիոհանդեսն անդրադարձել է բազմիցս` տարբեր առիթներով: Սակայն հատուկ հաղորդում, նվիրված «Նեմեսիսի» իրականացրած բոլոր` 7 գործողություններին, ներկայացնում ենք այդ առաջին անգամ:
***
Թալեաթի սպանությունից 60 տարի անց` 1981 թվականին, նրա այրու խոստովանությունից. «Նա շատ ջանք ու եռանդ էր գործադրել, որպեսզի հայերը հայկական կոտորածներին այլևս հետամուտ չլինեն և ընթացք չտան: եվ այդ նպատակով էլ օրերից մի օր հայ մեծավորների էր հավաքել «Սերքլ դ՚ Օրիան» հյուրանոցի մեջ և հայտարարել, որ ամեն մի հայի երկրից դուրս գալու անցագիր պիտի տրվի, եթե նրանք վերջ տան կոտորածներին վերաբերող դեպքերի տարածմանը»: «Բեռլինի մեջ դատվեց ոչ թե Թեհլիրյանը, այլ թուրքական պետությունը»:
Սա բացահայտ ցուցմունք է, որն այսօր էլ չի կորցրել իր վաղեմությունը: Սա իրավական փաստաթուղթ է: Մանավանդ Թալեաթի կինը հիշել է նաև հրեշի մեկ այլ արտահայտություն. «Անհնար է, որ ես իմ անկողնու մեջ մեռնեմ: Անգլիացիք կամ հայերը անպայման ինձ կսպանեն, դա լավ իմացեք: Դրանցից փրկություն չկա»:
***
Եթե «Նեմեսիս» գործողությունը 1,5 տարուց հետո չդադարեցվեր, Եղեռնի հանցագործներից և ոչ մեկը չէր խուսափի հայ վրիժառուների արձակած դիպուկ գնդակներից. հայ վրիժառուների գնդակները հերթով կգետնեին Հայոց ցեղասպանության շուրջ 600 դահիճների… ԱՅԴՊԻՍԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ԵՆ ԱՐԺԱՆԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԲՈԼՈՐ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ` ԱՆԿԱԽ ԻՐԵՆՑ ԱԶԳՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՀԱՆՑԱՆՔԻ ՎԱՂԵՄՈՒԹՅՈՒՆԻՑ…
«Նեմեսիսից» հետո տևական լռություն էր` մինչև 1973-ի հունվարի 27-ի Գուրգեն Յանիկյանի կրակոցները ԱՄՆ-ի Սանտա Բարբարայի հյուրանոցներից մեկում: Ծերունի հերոսը կրկնում է Սողոմոնի սխրանքը. չի հեռանում, հանձնվում է ոստիկանությանը… Յանիկյանի կրակոցների՛ց «ծնվեցին» ԱՍԱԼԱ-ն` Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը, և ՀՅԴ «Արդարության մարտիկները»:

Թուրքիայում այսօր խոսակցություններ կան հայ վրիժառուների սպանած 34 դիվանագետների և պաշտոնյաների ազգականներին «Հպարտության» մեդալներ շնորհելու մասին: Իսկ մեր իշխանությունները վաղուց պետք է բոլոր հայ վրիժառուներին ազգային հերոսի կոչում շնորհած լինեին. թեև առանց դրա էլ մեր ժողովուրդը վաղուց է նրանց սխրանքը հերոսացրել: Պարզապես ճիշտ կլիներ, որ պետականորեն դա հաստատագրվեր: Ավելին, թուրքերին այսօր էլ լավ չենք ճանաչում և շարունակում ենք տառապել նախկին հավկուրությամբ: Այլապես ինչպե՞ս կարելի է հասկանալ ՀՀ իշխանությունների 2009-ի հոկտեմբերի 10-ի «սխրանքը», որը նրանց պնակալեզ խորհրդատու արբանյակներն անվանեցին «հայ դիվանագիտական մտքի սխրանք»: 2008 թ. նոյեմբերի 10-ին Բրյուսելում Թուրքիայի պաշտպանության նախարար Գյունյուլն իր ելույթում բառացիորեն ասել է. «Եթե այսօր Թուրքիայի բազմաթիվ վայրերում հայերը շարունակեին ապրել, ապա Թուրքիան կկարողանա՞ր նույն ազգային պետությունը լինել…»:
Թուրքիայի պետական քաղաքականությունը հայերի և Հայաստանի նկատմամբ միշտ նույնն է: Մնում է միայն հայ իշխանավորները կարողանան գիտակցել սա և փոխել իրենց վերաբերմունքը սեփական ՀՐԱՇՔ ԱԶԳԻ ու ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ նկատմամբ…

Տես նաև՝ Սողոմոն Թեհլերյան

13 идей о “«ՆԵՄԵՍԻՍԸ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ

  1. Vardan Kharatyan

    Տարօրինակ է կարդալ այնպիսի անհեթեթ մեկնաբանություն, ինչպիսին տեղադրել է Գայանե Ամիրխանյանը…այսինքն թուրքերը մեղավո՞ր չեն…ակամայից հիշեցի Փարիզի կոնֆերանսում Դամադ Ֆերիդ փաշայի ելույթը:1919 թ. հունիսի 17-ին ելույթ ունենալով Փարիզի կոնֆերանսում, թուրքական պատվիրակության ղեկավար Դամադ Ֆերիդ փաշան թուրքական դիվանագիտությանը հատու երկերեսանիությամբ ամենեւին էլ չժխտելով պատերազմի ընթացքում տեղի ունեցած ոճիրները, փորձում էր դրանց ողջ մեղքը բարդել գերմանացիների,ԵՐԻՏԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՐԱԳԼՈՒԽՆԵՐԻ, նույնիսկ դաշնակիցների եւ բոլշեւիկների վրա, հայտարարելով, որ թուրք ազգն ինքն էլ է տուժել, տալով ավելի քան 3 մլն զոհ: Նա կոչ էր անում թուրք ազգի մասին դատել երկարատեւ պատմության հիման վրա, այլ ոչ թե կարճատեւ ժամանակահատվածի եւ վկայակոչել ով Կ. Պոլսում երիտթութքերի պարագլուխների նկատմամբ սկսված դատավարությունը, հայտարարում էր, որ սկսված է թուրք ժողովրդի արդարացման գործընթացը, որին պետք է աջակցեն բոլոր պետությունները: Ավարտելով իր ելույթը՝Դամադ Ֆերիդ փաշան վկայակոչելով Վիլսոնյան 12-րդ կետը եւ թուրքերի մեծամասնություն կազմելու փաստը, առաջարկում էր թուրք ժողովրդի եւ Օսմանյան կայսրության ճակատագրի հարցը լուծել արդարացի: Դամադ Ֆերիդ փաշայի ելույթն ամբողջությամբ տե՚ս Papers Relating to the Foreign Relations of the United States, 1919, The Paris Pease Conference, vol 4, p. 509-512.: Նմանատիպ տեսակետ էր հայտնել նաեւ ՀՀ 1-ին նախագահ ԼՏՊ-ն ելույթ ունենալով Ցեղասպանության 85 ամյակին նվիրված ԳԱԱ կազմակերպած գիտական կոնֆերանսում, ինչպես եւ դրանից առաջ թուրքական թերթերից մեկին տրված հարցազրույցում , փորձելով մեղքը բարդել ում վրա ասես՝ բայց ոչ ԹՈՒՐՔԵՐԻ…

    1. Գայանե Ամիրխանյան

      Վարդան. Իսկ որտեղ կարդացիք < թուրքերը մեղավոր չեն> արտահայտությունը: Երբևէ մտքովս անգամ չեմ անցկացրել թուրքին արդարացնել: Թող չդառնար ջհուդի գործիքը: Բայց այս ամբողջ ընթացքում շատ լավ թաքցվել է ցեղասպանության իսկական կազմակերպիչների ով լինելը: Հիմա գիտենք ու պիտի սրանցից վրեժ լուծենք:

  2. Գայանե Ամիրխանյան

    Վարդան. Իսկ որտեղ կարդացիք < թուրքերը մեղավոր չեն> արտահայտությունը: Երբևէ մտքովս անգամ չեմ անցկացրել թուրքին արդարացնել: Թող չդառնար ջհուդի գործիքը: Բայց այս ամբողջ ընթացքում շատ լավ թաքցվել է ցեղասպանության իսկական կազմակերպիչների ով լինելը: Հիմա գիտենք ու պիտի սրանցից վրեժ լուծենք:

  3. Arthur Abgaryan

    Հարգելի Հասմիկ Գուլակյան, շատ վատ ու վիրավորական եմ համարում հային համեմատել հնազանդ գառնուկի հետ, քանի որ գառնուկը վերջիվերջո դառնալու է ոչխար։ Ինչ երևում ներկայացված նյութից, ապա սատկացնելու գործողությունները կատարվել են բացառապես հայերի ձեռքով, իսկ ովքե՞ր են ծրագրել, կազմակերպել և ինչու՞ համար, դեռ պարզ չեն։

  4. Егор Амбарян

    95 տարի առաջ հենց այս օրը՝ մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբուրգ փողոցում կատարվեց միլիոնավոր հայերի երազանքը սպանվեց թալեաթ փաշան… սպանվեց ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆի ձեռքով և նա դարձավ բոլոր ՀԱՅԵՐԻ ՀԵՐՈՍԸ…ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆԸ հետևում էր թալեաթին, որը բնակվում էր Աստորիա հյուռանոցում (այն գտնվում էր Ինդիգո հյուրանոցի հարևանությամբ և քանդվել է 2015 թ.,Ֆոտո1, 2, 3, 4), երբ թալեաթը դուրս է գալիս հյուրանոցից և քայլում է դեպի կայարանի ուղղությամբ` Հայդենբուրգ փողոցով (Ֆոտո 5),ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ հենց այդտեղ էլ կրակել ու սպանել է դահիճին (Ֆոտո 6, ճիշտ իմ կանգնած տեղը): Նա չի քախել, սպասել է ոստիկանության գալուն ու հայտարարել է. «Ես մարդ չեմ սպանել, պարզապես սատկացրել եմ մի շուն…» https://www.facebook.com/photo.php?fbid=577749119056463&set=pcb.577749929056382&type=3&theater
    https://www.facebook.com/photo.php?fbid=577749195723122&set=pcb.577749929056382&type=3&theater
    https://www.facebook.com/photo.php?fbid=577749579056417&set=pcb.577749929056382&type=3&theater
    https://www.facebook.com/photo.php?fbid=577749659056409&set=pcb.577749929056382&type=3&theater
    https://www.facebook.com/photo.php?fbid=577749769056398&set=pcb.577749929056382&type=3&theater
    https://www.facebook.com/photo.php?fbid=577749862389722&set=pcb.577749929056382&type=3&theater

Добавить комментарий