Ազգ, Ընտանիք, Եկեղեցի, կրթական համակարգ, ինքնիշխանություն «ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ»

Վարդան Հովհաննիսյան

«ՆՈՐ ՎԱՐԴԱՆԱՆՔ» ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ Հ.Կ. ՆԱԽԱԳԱՀ՝ ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ:

Իրադարձությունների ընթացքն արագացել է: Բոլոր կողմերից գրեթե միաժամանակյա հարվածներ են հասցվում Հայոց լինելության հիմքերին (Ազգ, Ընտանիք, Եկեղեցի, կրթական համակարգ, ինքնիշխանություն) երկրի երեսից ի վերջո վերացնելու համար այն նախնական գենը, որը վաղուց անտի աչքի փուշն է եղել այսօր աշխարը կառավարող՝ պատկանելությունից զուրկ Տիրամերժ խառնածինների: Սա ճակատամարտի սկիզբն է, որի նորագույն շրջանի նախապատրաստությունները սկսեցին Հայաստանի անկախացման պահից ի վեր: Այլևս նորություն չէ սեփականաշնորհում անվամբ վայրենի ալան-թալանի գործած համատարած ավերածությունը, հաղթանակած ժողովրդին դարերով երազած անկախության նկատմամբ անվստահություն ներշնչելը, կամ որ մեր ժողովրդի մի մեծ հատված արդեն վաղուց սնվում է օտարերկրյա գրանտներով, այդպիսով, հաճախ ակամա՝ դառնալով օտարերկրյա ,,ազդեցության գործակալ,,. թեև իրական, վարձկան գործակալների թվի պակաս էլ չի զգացվում: Գրեթե լիովին գրավված են հեռուստատեսությունն ու մամուլը, որ զբաղված են ժողովրդին զոմբիացնելու՝ սեփական ,,առողջության,, համար անվտանգ գործով: Բոլոր, այսպես կոչված՝ քաղաքական կուսակցություններն ու իշխանությունները միմյանց վրա ցեխ են շպրտում, մինչդեռ անխտիր կերակրվում են միևնույն ձեռքից, հաճախ նույնիսկ չգիտակցելով այդ: Բոլոր մակարդակներում ամեն ինչ խարսխված է անձնական շահի վրա ու պայմանավորված է դրանով: Հիմա արդեն բացահայտորեն սրիկա են հռչակում Հայոց հերոսները՝ Վարդան Մամիկոնյան, Գարեգին Նժդեհ և այլն…, Հայ քրիստոնյա լինելը հռչակվում է ազգադավություն, Հայ Կաթողիկոսները՝ սեփական ազգը կեղեքողներ, Հայոց ընտանեկան արժեքները՝ հետամնացություն, ազգայնականությունը՝ ֆաշիզմ, Հայոց բանակում ծառայելը՝ ,,Աստծո պատիժ,, Հայ մարդու սեռը… անորոշ, ամենուր ծաղկում է հազարագլուխ աղանդավորությունը, երկիրն արագ թափով դատարկվում է: Իսկ Հայաստանի Ազգայնական Կուսակցության նախագահն հպարտանում է իր մասոն լինելով. սա էլ վրադիր՝ հումորի փոխարեն: Պատվերները դրսից՝ կատարողները ներսից: Է հետո՞, վե՞րջը: Այս ,,Գենդերային օրենքի,, ընդունումը և դրա նկատմամբ հակազդեցությունը բոլորի դեմքը պարզեց, մի անգամ ևս փաստելով, որ իշխանությունն ու ընդդիմությունը նույն ձեռքից են կերակրվում: Ի՞նչ է, Հայ ազգը իսկապե՞ս արդեն որոշել է ՉԱՊՐԵԼ: Սա հո իսկապես Խորենացու Ողբը դառավ…: Չէ՜, չեմ կարծում. ԱՊՐԵԼՈՒ՛ Է, և էն էլ ո՜նց: Հիմա ժամանակավորապես մի կողմ դնենք մեր տարաձայնությունները, քանի որ եկել հասել ենք մի վճռորոշ ճամփաբաժանի: Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող մեր աշխարհագրական դիրքի պատճառով Եվրոպան մեզ ի՛ր կողմն է քաշում, Ռուսաստանը՝ ի՛ր՝ յուրաքնչյուրը յուրովի: Ընդ որում երկուսն էլ ահ տալով ու պահանջներ ներկայացնելով. որովհետև ԹՈւՅԼ ԵՆՔ՝ ներսում իրար ուտելու պատճառով: Ուրեմն այստեղից հետևություն. պարտավոր ենք մի կողմ դնել կուսակցական փանջունիությունը, ամբիցիաներն ու նեղ շահերը և ուժ դառնալ մեր ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ: Ժողովուրդն ու իշխանությունը պետք է դառնան միասնական: Ժողովուրդը միասնաբար պետք է թիկունք կանգնի երկրի իշխանություններին՝ բազմահազարանոց ցույցերով անընդհատ ձաղկելով նրան և պահանջելով ոչ թե հրաժարականը, այլ որ ՉՀԱՄԱՐՁԱԿՎԻ ենթարկվել Ազգն այլասերող, կամ Ազգի շահերը վնասող պարտադրանքների, կամ ի՛նքն այդպիսիք մոգոնի: Պետք է իշխանություններին իր թիկունքում ժողովրդի աջակցությունն ունենալու և մատնանշելու հնարավորություն տալ, բայց նաև գիտակցելու, որ ձախողվելու դեպքում կամ ի՛նքն է միանալու ժողովրդին, կամ ենթարկվելու է համաժողովրդական պատժի… մինչդեռ՝ կարող է ՀԵՐՈՍԱՆԱԼ: Ո՞վ գիտե, գուցե սա մի բարեպատեհ առիթ է ազգովի խելքի գալու: Ուրեմն սկսենք ,,,Ձաղկելուց,,:

ՏԵՍԱՆՅՈՒԹ — 1                                                                                                      ՏԵՍԱՆՅՈՒԹ — 2

 
ՏԵՍԱՆՅՈՒԹ — 3

ՎԱՐԴԱՆԱՆՔ ՀԱՂՈՐԴԱՇԱՐ

Добавить комментарий