ՈՉ «ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 57 ՕՐԵՆՔԻՆ

Այսպես կոչված ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ կամ GENDER AGENDAN հովանավորվում է Միավորյալ Ազգերի Կազմակերպության՝ ՄԱԿ-ի կողմից, որպես գլոբալիզացիայի արդյունավետ գործիք: Այս մասին հատուկ հաղորդում կանեմ ՎԱՐԴԱՆԱՆՔ-ով: Իսկ մինչ այդ առաջարկում եմ դիտել 1998 թվականին արված այս հողորդումը, որը կարծում եմ կօգնի հասկանալ, որ թիվ 57 օրենքն ու դրանից բխող հետևանքները վաղուց են ապականում աշխարհը:

 «ՆՈՐ ՎԱՐԴԱՆԱՆՔ» ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ Հ.Կ. ՆԱԽԱԳԱՀ՝ ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ:

 

                                                                                                              VARDANANK by Vardan Hovanessian N138

                                                                                                             (Arm.Issues-gay education in schools). /1999/

ՏԵՍԱՆՅՈՒԹ — 1

           

ՏԵՍԱՆՅՈՒԹ — 2

ՏԵՍԱՆՅՈՒԹ — 3

Գենդերային Օրակարգի պահանջները
1.-Աշխարհի ազգաբնակչության խիստ կրճատում:
2.-Տղամարդկանց և կանանց միջև տարբերության վերացում:
3.-Լիարժեք մայրության վերացում /կինը չի կարող իր ժամանակը լիովին երեխաներին տրամադրել:
4.-Սեքսուալ հաճույքների սանձարձակում: Սակայն սեքսուալ հաճույքների սանձարձակումը կավելացնի նորածինների ու մայրերի թիվը:
Ուստի.
1.- Պետք է բաժանել ձրի հակաբեղմնավորիչներ և օրինականացնել արհեստական վիժեցումը՝ աբորտը:
2.- Աջակցել միասեռականության տարածմանը /այսինքն՝ սեքս առանց երեխաների բազմացման:
3.- Սեռական դաստիարակության դասընթացներ անցկացնել՝ քաջալերելու համար երեխաների միջև սեքսուալ փորձառությունը, սովորեցնելու՝ հակաբեղմնավորիչների և արհեստական վիժեցման կիրառման միջոցները, ինչպես նաև համոզելու համար, որ միասեռականությունը բնականոն երևույթ է, և որ տղամարդն ու կինը միևնույնն են:
4.-Սահմանափակել ծնողական իրավունքները, որպեսզի ծնողները իրավունք չունենան արգիլելու իրենց երեխաներին. սեռական դաստիարակություն ստանալ, սեքսով զբաղվել, հակաբեղմնավորիչներ և արհեսական վիժեցում կիրառել:
5.- Տղամարդկանց և կանանց թվաքանակի հավասարեցում՝ 50/50 տոկոսային հարաբերությամբ:
6.-Բոլոր կանայք պարտադիր պետք է աշխատեն, ներառնվելով ընդհանուր աշխատուժի մեջ:
7.-Պետք է արժեզրկման ենթարկվեն Գենդերային ծրագրին ընդդիմացող բոլոր կրոնները:

Եվ իհարկե այս ամենը համեմված է հավասարության, իրավունքների, առողջության, արդարության և ընտանեկան ներդաշնակության վորաբերյալ հռետորաբանությամբ:

Սրանք 1995 թվականին Պեկինում կայացած՝ Կանանց Համաշխարհային Խորհրդաժողովում հաստատված Գենդերային Օրակարգի պահանջներն են, որոնք մի բան էլ ավելիով, կամ մասամբ, կիրառվել են մի շարք երկրներում և նախատեսվում են լիովին կիրառվել ամենուր՝ ի փառս ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ: Սրանք խոսում են կանանց կյանքի բարելավման մասին, բայց հենց կանանց վրա են հարձակվում, այն կանանց, ովքեր ուզում են իրենց երեխաների մոտ՝ տանը մնալ, ովքեր ուզում են պաշտպանել իրենց երեխաներին սեքսուալ շահագործումներից, կանայք՝ ովքեր չեն ուզում, որ իբր իրենց շահերը պաշտպանելու պատրվակով՝ իրենց փոխարեն խոսեն արմատական ֆեմինիստներն ու լեզբիան ակտիվիստները:

Մայիսի 20-ին Հ.Հ. Խորհրդարանի կողմից ընդունված և հունիսին Հ.Հ. Նախագահի հաստատած թիվ 57 օրենքը, ինչպես արդեն բազմիցս բարձրաձայնվել է, լայն դուռ է բացում՝ վերը նշված այլասերումի դեպի Հայաստան հոսքի համար: Օրենսդիր ու գործադիր իշխանություններն այժմ ասում են, թե ի հետևանք ժողովրդի ընդվզման (հիմնականում սոցիալական կայքերում) բարեփոխում են թիվ 57 օրենքը, այն ,,անվտանգ,, դարձնելու համար:

Բոլորին հասկանալի է, որ այդ օրենքն իշխանությունների պայծառ մտքի արգասիքը չէ և ընդունվել է ,,դրսի,, պահանջով, իսկ դա նշանակում է, որ այն ինչքան էլ բարեփոխվի՝ միևնույն է դառնալու է նախընթաց՝ այդ նույն ,,դրսի,, պարտադրելիք մյուս նմանօրինակ օրենքների ընդունման համար, որոնք շարք կանգնած սպասում են իրենց հերթին. ի դեպ՝ ոչ միայն մեր երկրում: Ավելորդ եմ համարում այստեղ անդրադառնալու այս ամենի վտանգավորությանն ու կործանիչ ուժի ահագնությունը: Միայն կնշեմ, որ սա ազգային անվտանգության լրջագույն խնդիր է: Ուստի թիվ 57 օրենքը պետք է ոչ թե փոփոխվի՝ այլ ՀԵՏ ԿԱՆՉՎԻ:

Հիմա Ազգը պարտավոր է համախմբվել, գոնե ժամանակավորապես մի կողմ դնելով դիմություն-ընդդիմություն, կուսակցական հակամարտություն ու մնացյալ ցափռտուքը և գործել միասնաբար. ժողովուրդը իշխանությանը պետք է թիկունք կանգնի՝ խուռներամ ցույցերով պահանջելով նրանից վերացնել թիվ 57օրենքը՝որպես վատ նախընթաց, և մշակել հակընդդեմ օրենքների մի փաթեթ, կանխարգելելու համար նմանօրինակ օրենքների ընդունումը: Խնդիրը երբեք չպետք է քաղաքականացվի՝ Արևմտամետության կամ Արևելեմետության առումով: Մենք Հայամետ ենք, և մեր խնդիրն է պաշտպանել այլասերումից մեր Ընտանի՛քը, Ա՛զգը, Երկի՛րը: Իսկ իշխանությունը ,,դրսի,, հետ բանակցելիս իր թիկունքում պետք է զգա ժողովրդի աջակցությունը: Իրար ուտելն հետո՝ երբեք էլ ուշ չի: Սա մարդկության Ծնունդի երկիր, մարդկության Վերածնունդի երկիր, առաջին Քրիստոնեական երկիր, Լուսապաշտության երկիր Հայաստանն է և չի՛ կարող Սոդոմ-Գոմորի վերածվել:
Ես հավատում եմ, որ լույսը դարձյալ Հայաստանից է ճառագելու համայն մարդկությանը: Խոսք ՝ Վարդան Հովհաննիսյանի 

Ո՛չ գենդերին

 

 

 

 

 

 

 

Նաև մտեք այս հղումով -» Ազգ, Ընտանիք, Եկեղեցի…

Одна идея о “ՈՉ «ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 57 ՕՐԵՆՔԻՆ

Добавить комментарий