ՀՀ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐՏԱԳԱՂԹԸ. ՄԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ

Հասմիկ Գուլակյանի զրույցը լրագրողներ Թաթուլ Հակոբյանի և «Հետք» Էդիկ Բաղդասարյանի հետ

ՀՀ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐՏԱԳԱՂԹԸ. ՄԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ

ՀՀ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐՏԱԳԱՂԹԸ. ՄԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ

Ես քաղաքագետ չեմ, սակայն, որպես քաղաքացի և լրագրող, այն կարծիքին եմ, որ աշխարհում երբևէ չեն եղել, չկան ու չեն լինելու լավ իշխանություններ, բայց եղել են կան ու լինելու են պետության կամ երկրի լավ և վատ քաղաքացիներ, որոնք ունեն ոչ միայն մարդկային, այլև ազգային ու պետական իրավունքներ և պարտականություններ: Այս կամ այն պետության քաղաքացիներն իրենք են իշխող վարչակարգերին պարտադրում իրենց կամքը` երկրում ստեղծելով օրենքի գերակայություն, արժանապատիվ կենսապայմաններ և այլն: Իսկ պայքարունակությունը կորցրած հանրույթը կամ զանգվածը չի էլ հիշում իր պարտականությունների մասին և միշտ վիրավորվածի կեցվածքով, այսինքն` սպառողի հոգեբանությամբ է ապրում իր հայրենի երկրում` ասես վարձակալ կամ ժամանակավոր բնակիչ, ստեղծված անարդարությունների և մյուս այլանդակությունների խեղդող առատության պարագայում փախչում է իրականությունից` անիծելով ինքն իրեն ու իր բախտը, աշխարհով մեկ բողոքում է սեփական իշխանություններից, քննադատում բոլորին, ինքն իրեն ոչ մի բանի պատասխանատու չի համարում և այլն, նույնիսկ իրեն զրկում է սեփական իրավունքների համար իր հայրենիքում պայքարելու հաճույքից…
Միշտ խոսում ենք այն մասին, որ օտարները մեր երկրում բազամաթիվ շահեր ունեն, հիշում ենք բազում հայատյացների անուններ և այլն: Խոսքս մեր իշխանությունների մասին չէ. նրանց վարած ներքին քաղաքականության 22-ամյա պատմության ուսումնասիրությունը հարուստ նյութ է ապագա հետազոտողների համար կամ դասընթաց, թէ ինչպես չի կարելի ղեկավարել սեփական պետությունը կամ ժողովրդին… Իսկ մե՞նք ինչ ենք անում, մենք` մեր երկրի քաղաքացիներս, մեր երկրի տերերս… Ինչո՞ւ այսպես անպայքարունակ դարձանք…

Հարկավոր է սթափվել և համատեղ ուժերով փորձել կասեցնել այս սրընթաց անկումը, առաջին հերթին բռնագա՛ղթը հայրենիքից, որը հղի է անդառնալի, ավելի ճիշտ` կործանարար հետևանքներով: Սթափվե՛ք, հայրենակիցներ բոլոր ռանգերի. ժամանակը երբեք մեր օգտին չի եղել և չէ՛…

 «Վէմ» ռադիոկայան,
7. 08. 2013

5 идей о “ՀՀ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐՏԱԳԱՂԹԸ. ՄԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ

  1. Մարինե Վահրադյան

    Այ մարդ հաղորդավարը հարցնում է թե ի՞նչ պետք է անել այս վիճակից դուրս գալու համար, ու եթե տեսնում եք որ որևիցե ժողովրդավարություն չկա, հիմա հարցը այն է — ո՞նց կազմակերպել որ ժողովուրդը համախմբվի, մեր ժողովրդին սովամահ են արել, ինչոր մեխանիզմներ արդյո՞ք որևիցե մեկը գիտի, որ կարելի լինի նորից ժողովրդին համախմբել………

  2. Գայանե Ամիրխանյան

    Շատ սիրելի Հասմիկ ջան. ես համաձայն եմ քո հետ համարելով գնացողներին դավաճան: < ռակ>-ով հիվանդ 80 տարեկան մորը և զառամյալ, հազիվ քայլող հորը թողնել անտեր ու գնալ Կանադաները(իմ ծանոթը) լավ ապրել, ես չեմ կարողանում հասկանալ և չհամարել սեփական ծնողների նկատմամբ դավաճանություն: Էլ Հայրենիքի մասին չեմ խոսում: Էդ տեսակ մարդիք Հայրենիք չունեն: Եթե մի օր մեր երկրում լավ լինի թող այլևս չվերադառնան, իրենց կարիքը չենք ունենա:

Добавить комментарий