ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՔՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (ՄԱՍ-1)

Աղյուսակ 1

ՀԱՅՈՑ  ԱՅԲՈՒԲԵՆԻ  ՏԱՌԵՐԻ  ԹՎԱՅԻՆ ԵՎ  ԿԱՐԳԱԹՎԱՅԻՆ    ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐԸ

1 Ա = 1      10 Ժ = 10        19  Ճ  = 100      28 Ռ = 1000

2 Բ = 2      11  Ի  = 20       20  Մ = 200      29 Ս = 2000

3 Գ = 3      12  Լ  = 30       21  Յ  = 300      30 Վ = 3000

4 Դ = 4      13  Խ = 40       22 Ն = 400        31 Տ = 4000

5 Ե = 5      14  Ծ  = 50       23  Շ = 500       32 Ր = 5000

6 Զ = 6      15  Կ  = 60       24  Ո = 600       33 Ց = 6000

7 Է = 7      16  Հ  = 70        25  Չ = 700        34 Ու= 7000

8 Ը = 8      17  Ձ  = 80       26  Պ = 800        35 Փ = 8000

9 Թ = 9     18  Ղ  = 90       27  Ջ  = 900       36 Ք = 9000

 

Հովհ. Ավետարանիչ   «Սկզբից էր Բանը, և Բանը Աստծո մոտ էր և Բանը Աստված էր»:

Հայտնություն  14. 3- 5

3.Նրանք նոր երգեր էին երգում աթոռի առաջ, չորս կենդանիների առաջ և երեցների առաջ, և ոչ ոք չի կարող սովորել նրանց երգերը, այլ միայն այն ՀԱՐՅՈՒՐ ՔԱՌԱՍՈՒՆՉՈՐՍ ՀԱԶԱՐԸ, 4.որ վերցված են երկրից: Սրանք նրանք են, որոնք չխառնակվեցին կանանց հետ և կույսեր են, որոնք գնում են ԳԱՌԱՆ ետևից, ուր էլ նա գնա: Սրանք ընտրվեցին մարդկանց միջից  5.  Աստծու առաջ և Գառան առաջ: Եվ նրանց բերանում սուտ խոսք չգտնվեց, որովհետև անբիծ են:

Հայկական թաքնագիտության տեսակետից 144 000-ի հավասար է ԿՈԴ բառը.

Կ = 60

Ո = 600

Դ = 4

Համաձայն նրանց թվային համարժեքներով վերծանության՝

ԿՈԴ = 60 * 600 * 4 = 144 000

Այնպես, ինչպես՝

ԶՆԱԿ = 6 * 400 * 1 * 60 = 144 000

ԿՈԴ = ԶՆԱԿ = 144 000

Հետևաբար, ոչ ԿՈԴը, ոչ էլ ԶՆԱԿը ոչ ռուսերեն, ոչ էլ որևէ այլ լեզվի բառեր են: Սրանք զուտ հայերեն բառեր են:

Իսկ 144 000 – ը հայոց այբուբենի՝   36 (Ա – Ք)  տառից բաղկացած համակարգում այն բառերի քանակն է, որոնք ունեն բացարձակ մաթեմատիկական կառուցվածք՝ ձայնային (հնչյունային), պատկերային (տառային) և թվային արտահայտությամբ, համահունչ են բառերի լեզվական իմաստներին և որպես միահնչյուն, երկհնչյուն, եռահնչյուն և քառահնչյուն բառեր՝ առկա են աշխարհի բազմաթիվ ժողովուրդների լեզուներում: Սրանք իրենց կառուցվածքով եզակի են, որպես ցանկացած համակարգի տարրեր՝ անշփոթ, և դրա շնորհիվ էլ՝ չխառնակվող և հավիտյան:

1. 36  նիշանոց այբուբենի նիշերի ձայնային, պատկերային և քանակական ինֆորմացիայի քանակը՝

36 * 3 = 108

2. a.    7  ձայնավորով կազմված երկտառ բառերի քանակը՝

7 * (7 – 1) = 7 * 6 = 42

b.  ձայնավորով երկհնչյուն բառերի ձայնային – պատկերային – քանակական ինֆորմացիայի քանակը՝

42 * 3 = 126

3.  Ընդհանուր երկտառ բառերի քանակը՝

36 * (36 – 1) = 36 * 35 = 1260

4. a. 7 ձայնավորով և 29  բաղաձայնով կազմված երկտառ բառերի քանակը՝

7 * 29 = 203

b.  Եռատառ բառերի քանակը՝

203 * 36 * 2 = 14 616

5.   Քառատառ բառերի քանակը՝

203 * 1260 : 2 = 127 890

144 000 = 108 + 126 + 1260 + 14 616 + 127 890

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ  11.3

Եվ իմ երկու վկաներին պիտի պատվիրեմ, որ մարգարեանան 1260   օր՝ քուրձ հագած:

ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆԻ  36  ՆԻՇԱՆՈՑ ՀԱՄԱԿԱԳԻ ԵՐԿՏԱՌ ԲԱՌԵՐԻ ՔԱՆԱԿԸ՝ ՈՒՂԻՂ՝

36 * (36 – 1) = 1260  Է:

 Հայկական թաքնագիտությունն ունի, կամ Աստված իրեն հասկանալու համար մեզ թողել է ինֆորմացիայի երեք մակարդակ՝

— հոգեբանական կամ մաթեմատիկական մոդելավորման
— լեզվական կամ թվաբանական
— գիտական:

1.
Լեզվական մակարդակը  թեկուզ շատ քիչ, բայց ներկայացրի,  սակայն ամբողջ ինֆորմացիայի ծավալի մասին պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է ծանոթանալ նաև մյուս երկու մակարդակներին:
2.
Գաղափարական կամ գիտական մակարդակը կազմված է, այսպես կոչված, մարդկային մտքի արգասիքներից՝ ժողովրդական բանահյուսությունից սկսած մինչև գիտական մտքի թռիչքները:

Սակայն, եթե լեզվական մակարդակի գլխավոր ներկայացուցիչը հայոց լեզուն է, ապա գիտական մակարդակինը՝ Աստվածաշունչը:
Աստվածաշնչի վերծանության բանալին ևս ոչ թե եբրայերենը կամ հունարենն են, այլ հայերենը, թեև նրանք ևս իրենց բաժինն ունեն այդ գործում:

Ազգությամբ ռուս, բայց քաղաքացիությամբ ամերիկացի մի լեզվաբան՝ Իվան Բունին անունով, մի անգամ մի հավատացյալ մարդու հետ վեճի բռնվելիս՝ խոստանում է ապացուցել այդ աստվածաշունչ կոչվածի կեղծ լինելը և… ապացուցում է…
40 տարի նվիրում է Աստածաշնչի վերծանությանը՝ բնագրերն ուսումնասիրելու համար հատուկ եբրայերենն ու հունարենը սովորելով: 40տարվա մեջ հասցնում է 50հատոր գրել իր ուսումնասիրությունների մասին…
Եվ ասում է, որ Աստվածաշնչի վերծանության բանալին աստվածային 7 թիվն է: Յուրաքանչյուր նախադասության, պարբերության, գլխի ու գրքի թվային համարժեքների նիշերի գումարը կամ 7-ի է հավասար, կամ յոթնապատիկ թվի: Եվ այդ այն դեպքում, երբ Աստվածաշնչի գրքերը գրվել են տարբեր հազարամյակներում. ավելի ճիշտ, ասում են՝ 1500 տարվա ընթացքում…

     Իսկ այժմ տեսեք, թե մեր Հայոց լեզուն և «Սասունցի Դավիթ» էպոսն ինչպիսի գենետիկական կապերով են կապված Աստվածաշնչի հետ:

Այս բառերը վերծանվում են տառերի հաջորդական համարներով՝ գումարման եղանակով.

 ԱՍՏՎԱԾ = 1+29+31+30+1+14 = 106 — — — 1+0+6 = 7

ՀԱՅՐ = 16+1+21+32 = 70 — — — 7+0 = 7

ՏԷՐ = 31+7+32 = 70 — — — 7+0 = 7

Է = 7

ԲԱՆ = 2+1+22 = 25 — — — 2+5 = 7

ՅԻՍՈՒՍ = 21+11+29+34+29 = 124 — — — 1+2+4 = 7

ԱՐՔԱ = 1+32+36+1 = 70 — — — 7+0 = 7

ԱՐԱ = 1+32+1 = 34 — — — 3+4 = 7

ԱՐԷՎ = 1+32+7+30 = 70 — — — 7+0 = 7

ԱՐԷԳ = 1+32+7+3 = 43 — — — 4+3 = 7

ԱՍՏՂ = 1+29+31+18 = 79 — — — 7+9 = 16 — — — 1+6 = 7

ԱՍՏ = 1+29+31 = 61 — — — 6+1 = 7

ԾԻՐ ԿԱԹԻՆ = 14+11+32+15+1+9+11+22 = 115 — — — 1+1+5 = 7

ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ = 29+1+29+34+22+33+11+4+1+30+11+9 = 214 — — — 2+1+4=7

ՋՈՋ ՄՀԵՐ = 27+24+27+20+16+5+32 = 151 — — — 1+5+1 = 7

ՍԱՆԱՍԱՐ = 29+1+22+1+29+1+32 = 115 — — — 1+1+5 = 7

ԲԱՂԴԱՍԱՐ = 2+1+18+4+1+29+1+32 = 88 — — — 8+8 = 16 — — — 1+6 = 7

ՍԱՍՈՒՆ = 29+1+29+34+22 = 115 — — — 1+1+5 = 7

ԲԵՐԴ = 2+5+32+4 = 43 — — — 4+3 = 7

 3.

Մեզ պահ տրված աստվածային ինֆորմացիայի երրորդ բաղադրիչը երբևէ մարդկությանը հանձնված ինֆորմացայի ամենաբարդ,  ամենադժվարըմբռնելի ձևն է, որի պատճառով էլ այն ամենաշուտն է կորսվել ժամանակի խաչուղիներում…

Միայն այլաբանական, գաղտնագրված  արտահայտչաձևերն են պահպանվել տարբեր ժողովուրդների հիշողության մեջ, որպեսզի այսօրվա օրով   մենք կարողանանք  վերականգնել և գործածության մեջ դնել այն ի նվիրումն մեր ազգի՝ այս դժվար ժամանակներում…

Այդ գաղտնի հաղորդագրությունները վերծանելու մեջ մեծ ներդրում ունի ռուս բանագետ, բանահավաք՝ Ա. Աֆանասևը: Նա կարողացել է վերծանել  չորս, այսպես կոչված, բնության տարերքների գաղտնի իմաստները: Դրանք չորս հոգեբանական ֆունկցիաների այլաբանական արտահայտչաձևերն են. հող՝ ֆիզիկա կամ մարմին, օդ՝ կամք կամ ոգի, ջուր՝ միտք կամ խոսք, և կրակ՝ զգացմունք կամ հոգի: Այսինքն, մարդը կազմված է ոչ միայն մարմնից և հոգուց, այլև մարմնից , հոգուց, ոգուց և մտքից: Այդ մասին պարզորեն գրված է Աստվածաշնչի՝ մարդու արարման պատմության մեջ. Սկզբից հողից շինեց մարմինը, հետո նրա ռնգերի մեջ շունչ փչեց (дыхание-дух-ոգի) և նա եղավ կենդանի հոգի: Բանական տարրի մասին իմանում ենք և՛ սկզբից, երբ մարդուն անունով է կոչում՝ Ադամ, և՛ արարման վերջում, երբ Ադամը կենդանիներին անուններ է տալիս («…և ինչ անուն որ դրավ, նա է նրա անունը մինչև օրս»): Տրամաբանական է, որ մտքեր և բառեր արտահայտելու համար պետք էր բանականություն ունենալ:

ԱԴԱՄ բառն ինքը ծածկագիր է և վերծանվում է թվային համարժեքներով՝ բազմապատկման եղանակով.

ԱԴԱՄ = ԱԴ * ԱՄ, որտեղ ԱՄ-ը տարի է նշանակում, իսկ ԱԴ-ը գործակից է.

ԱԴ = 1 * 4 = 4

ԱՄ = 1 * 200 = 200,  որն աստղագիտության մեջ արևային տարին  է՝ իր տարվա եղանակներով. 40 տարին մեկ Երկրի վրա կլիման փոխվում է, որովհետև արևի վրա արևային եղանակներն են իրար  հաջորդում:

Հետևաբար,

ԱԴ * ԱՄ = 4 * 200 = 800՝   Ադամի և անդրջրհեղեղյան մարդկանց կյանքի  տևողության միջին թիվը:

Այսպիսով, հոգեբանությունը կամ հոգեբանական համակարգն  ինֆորմացիոն համակարգ է՝ քառանիշ հաշվողական համակարգով, ճիշտ այնպես, ինչպես ժամանակը՝ վեցանիշ համակարգով, ճշգրիտ գիտություններն՝ իննանիշ համակարգով և տիեզերքն ու ինֆորմացիոն համակարգերը՝ երկնիշ համակարգով:

Սրա մասին տեղեկություններ են պահպանվել հին աշխարհի բոլոր գիտական ու գեղարվեստական գրավոր ու բանավոր աղբյուրներում՝ փիլիսոփայական ու սուրբգրային երկերից սկսած՝ մինչև ժողովրդական բանահյուսություն և ծագումնաբանական հիշողություններ:

Սրա մասին են փորձում պատմել՝ թեկուզ աղավաղված ձևով, բայց այնպիսի ոչ գիտական համարվող հայացքների համակարգեր, ինչպես  էզոթերիկան, կաբալան,   մետաֆիզիկան, ալքիմիան, նույնիսկ, Հին աշխարհի փիլիսոփայությունը և այլն…

Ամբողջ Հին աշխարհի փիլիսոփայական և դիցաբանական հայացքները ողողված են չորս նախատարրերի մասին պատկերացոմներով, որոնք են՝ հողը, օդը, ջուրը և կրակը: Սրանք զուգորդվում են մի կողմից՝ հոգեկան ֆունկցիաների (գործ, կամք, միտք, զգացմունք) մասին հասկացություններով, որոնք հաճախ անվանվում են հոգու մասեր, կողմեր, հնարավորություններ, կարողություններ, ձևեր, մակարդակներ և այլն, մյուս կողմից՝ առասպելական կենդանիների (առյուծի, արծվի կամ անգղարծվի, ցուլի և մարդու) կերպարներով:

Այս չորս ֆունկցիայից  24 համադրություն է ստացվում, որոնցից 24 հոգեբանական տիպ է ձևավորվում. և յուրաքանչուր ֆունկցիա յուրաքանչյուր դիրքի վրա վեց անգամ  կրկնվում է…

Այս համակարգը մանրամասնորեն ներկայացված է Աստվածաշնչի Հայտնության գրքի 4-րդ գլխում.

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 4
…4.
Եվ աթոռի չորս կողմովը ծիածան կար զմրուխտի երևույթի նման. և աթոռի չորս կողմովը քսանևչորս աթոռներ, և այն աթոռների վրա քսանևչորս երեցներ նստած՝ սպիտակ հանդերձներ հագած, և իրանց գլուխներին ոսկի պսակներ: 5.Եվ աթոռիցը փայլատակներ և որոտմունք և ձայներ էին դուրս գալիս. և յոթը ղամբարներ (աշտանակներ)՝ կրակով բորբոքված աթոռի առաջին, որոնք Աստծո յոթը հոգիներն են: 6.Եվ աթոռի առաջին ապակյա ծով կար ակնվանու նման, և աթոռի մեջ և աթոռի չորս կողմովը չորս կենդանիք՝ առաջից և ետևից լիքն աչքերով: 7.Եվ առաջին կենդանին առյուծի նման էր, և երկրորդ կենդանին՝ զվարակի նման, և երրորդ կենդանին մարդի նման երես ուներ, և չորրորդ կենդանին թռչող արծվի նման: 8.Եվ չորս կենդանիներից յուրաքանչյուրը վեց թև ուներ, իրանց չորս կողմովը և ներսից լիքն էին աչքերով. և հանգստություն չունեին ցերեկ և գիշեր ասելով. Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր Աստված ամենակարող, որ էր, և որ է, և որ գալու է: …    

Այս 24 հոգեբանական տիպերի միջտիպային հարաբերությունների դինամիկան տալիս է  նույնպիսի պատկերներ, ինչպիսիք կարողենք տեսնել տարբեր ժողովուրդների աստվածային խորհրդանշանների մեջ:

Միևնույն ժամանակ, պատմականորեն այնպես է ստացվել, որ եռակողմ, եռաչափ խորհրդանիշներն ավելի ընդունված են եղել Արևելքի երկրներում (եռաթև սվաստիկան Մոնղոլիայում, Տիբեթում, վեցթևանի աստղը՝ Չինաստանում, Հնդկաստանում, Եգիպտոսում, Իսրայելում, որը նույնիսկ անուն է տվել նրան՝ Դավթի վահան, Սողոմոն թագավորի կնիք և այլն), իսկ քառաթև, քառակողմ խորհրդանշանները՝ Արևմուտքում (արիական  8-թևանի աստղը՝ երկու փոխուղղահայաց քառակուսիներով, նախաքրիստոնեական սվաստիկաները՝ մեր Արևախաչերը, քրիստոնեական խաչերը և այլն), թեպետև երկու տեսակի խորհրդանշաններն էլ հակառակ աշխարհներում ևս առկա են եղել:

Սրան զուգահեռ  գոյություն են ունեցել նաև լուսնապաշտություն և արևապաշտություն, որոնք նույնպես բաշխվել են Արևմուտքի և Արևելքի միջև՝ վերոհիշյալ նշաններին զուգահեռ…Ինչի հետևանքով լուսինն այսօր մահմեդական աշխարհի գլխավոր խորհրդանիշն է, իսկ նրանց Ալլահ կոչված աստվածը՝իրենց  հնագույն, հեթանոսական  լուսնի աստված Բահաղի (Բաալի կամ Բելի) գաղափարական շարունակությունը, իսկ ԱՐևը ԱՐիական ԱՐմենների ԱՐ Աստծո խորհրդանիշն է, որն այսօր  տեղէ գտել քրիստոնեական խաչերի կողքին (հիշենք թեկուզ Քրիստոսի այս բանաձևը. «Ես եմ պայծառ աստղը առավոտյան…», որտեղ առավոտյան պայծառ աստղը ԱՐԵՎՆ է, և յուրաքանչյուր աստղ, ընդհանրապես, Արև է իրեն շրջապատող երկնային մարմինների համար…(Հիշենք Արէվ,Արէգ, Աստղ և Աստ բառերի վերոհիշյալ վերծանությունները): Հետևաբար, հայերը Քրիստոսի մեջ ՃԱՆԱՉԵԼ են իրենց ԱՐԵՎԻ ԱՍՏՎԱԾ ԱՐ-ին, որովհետև՝

ԱՐ = 1 + 32 = 33՝ պատահական զուգադիպությամբ,  Քրիստոսի երկրային առաքելության տարիների թիվը, այն տարիների, որոնք հատկացված էին մարդկության փրկության ծրագրի իրագործմանը:

Լուսնապաշտություն՝ նշանակել է կյանքի իգական սկզբի նախապատվություն, իսկ արևապաշտություն՝ արական սկզբին: Ընդ որում, լուսնապաշտությունը տարածված է եղել հիմնականում այն երկրներում, որտեղ գերադասվել են եռաչափ խորհրդանշանները, և հակառակը: Լուսնապաշտ երկրներում կանանց հասարակական դիրքն ու պատասխանատվություններն ավելի բարձր են եղել, քան արևապաշտ երկրներում: Հիշենք թեկուզ «Սասունցի Դավթի» Իսմիլ խաթունին վերաբերող պատմությունը. Եգիպտոսի երկրի և, նույնիսկ, թագավորի համար ավելի կարևոր էր, որ գահաժառանգը ծնված լինի թագուհուց, քան թագավորից և ուրիշ կնոջից: Նման հոգեբանությամբ են բաժանվել նաև չինական շախմատ խաղի թագավորի և թագուհու դերերը: Իսրայելում մինչև օրս ավանդաբար հրեա են համարվում մայրական գծով հրեական արմատներ ունեցողները: Սրանից կարելի է եզրակացություն անել, որ Սեմի ժառանգները գերադասել են արարչագործության իգական սկիզբը, իսկ Հաբեթի սերունդները կամ արիական աշխարհը՝ արական սկիզբը:

Մեր արևապաշտ երկրում հայրիշխանություն է եղել անհիշելի ժամանակներից…, որտեղ կնոջը հոգ են տարել, պահել ու պաշտել, ինչպես հանձնարարված է եղել Ադամին՝ դրախտի ժամանակներից:

Բացի այդ, Արևելքի արժեքային համակարգն ավելի շատ միտված է եղել անսահմանափակ իշխանության, հզորության և ուժի ձեռք բերմանը, իսկ Արևմուտքում արժեքավորվել են անսահման գիտելիքը, իմաստությունն ու կյանքի խորհուրդները: Պատահական չէ, որ գիտատեխնիկական առաջընթացը հենց Արևմուտքից է սկսվել՝ չնայած Արևելքի ամբողջ թափին ու հզորությանը:

Կարելի է նաև ուրիշ օրինաչափություններ էլ նշել. օրինակ, վեցթևանի աստղի մեջ հակադիր եռանկյունիներից մեկը (գագաթը դեպի վեր) արական սկիզբն է խորհրդանշում, մյուսը (գագաթը դեպի վար)՝ իգական սկիզբը: Սվաստիկաների թևերի աջ և ձախ ուղղությունները նույնպես արական և իգական բևեռներ են խորհրդանշում: Նայած որ աշխարհում՝ այդ սկիզբներից մեկը բարի է, մյուսը՝ չար:

Այս բոլորով հանդերձ, միևնույն խորհրդանշանների և աշխարհաճանաչողական հասկացությունների (բևեռացում նշանակող արև-լուսին, այր-կին, ին-յան, տաք ու սառը, թաց ու չոր և այլն) առկայությունը տարբեր երկրներում վկայում է այդ գաղափարների ընդհանուր ծագումնաբանության մասին: Եվ բոլոր ազգերն էլ հավակնություն են հայտնում դրանց տեր կանգնելու: Միայն թե ոչ մեկն էլ չի կարողանում հստակորեն բացատրել, թե դրանք ինչ են նշանակում: Եվ իրենց իրավունքները կամ մոլեռանդությամբ են հաստատում, կամ էլ այդ խորհրդանշանները զարդանախշեր դարձնելով: Ու կարծում են թե, ով ինչքան շատ խուճուճ նախշեր նկարի, այնքան իրենցը կդարձնի դրանց ծագումը:

ԻՐԱԿԱՆՈՒՄՈՎ  ԱՄԵՆԱԱՆԱՂԱՐՏՆ  Է  ՊԱՀԵԼ, ԵՎ  ՈՎ  ԿԱՐՈՂ Է ԲԱՑԱՏՐԵԼ  ԴՐԱՆՑ  ԻՄԱՍՏԸ, ՆԱ  Է  ԴՐԱՆՑ  ՏԵՐՆ  ՈՒ ԺԱՌԱՆԳՈՐԴԸ:

ԻՍԿ ԱՅԴ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐԸ  ՏԻԵԶԵՐՔԻ ԱՐԱՐՄԱՆ ՄԱՏՐԻՑԱՅԻ ԳԾԱԳՐԵՐՆ ԵՆ՝ ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱՆԿՅՈՒՆՆԵՐԻՑ

Եվ եթե ուշադրություն դարձնեք, ապա կնկատեք, որ բոլոր ժողովուրդների  մոտ էլ դրանք աննկատելիորեն փոխարինվում են մեկը մյուսով:

Հայոց լեզվի եզակիության  նշաններից մեկն էլ այն է, որ այն վերծանվում է ոչ միայն տառերի ու բառերի մաթեմատիկական իմաստներով, այլև վանկերով և հապավումներով: Այդ երևույթը շատ լավ արտահայտված է ԱՍՏՎԱԾ բառի մեջ, որը հիմա ներկայացնում եմ.

1.ԱՍՏ+ՎԱԾ, որտեղ՝

ԱՍՏ – նշանակում է  տիեզերք, անսահմանություն

ՎԱԾ – Վ+ԱԾ,  Վ՝ կրավորական մասնիկ և ԱԾ՝ դերբայակերտ ածանց

Միասին՝ անսահման տարածված

2.ԱՍՏ+ՈՒ+ԱԾ, որտեղ, ըստ Գ. Նարեկացու(«Մատյան  ողբերգության»-ի

մեջ) ՝

ԱՍՏ – ՀԱՍՏ իչ՝ երկնքի ու երկրի հաստատությունները դնող

(Հայր    Աստված)

ՈՒ – կամ ՈՎ՝ հոգի (Սուրբ Հոգի Աստված)

ԱԾ – կամ ՀԱՑ՝ Քտիստոս (Որդի Աստված) (որից մենք ունենք ածիկ

բառը)

Ստացվում է, որ քրիստոնեության ընդունումից  շատ ու շատ առաջ       մենք արդեն ունեցել ենք երրորդության իմաստ պարունակող ԱՍՏՎԱԾ բառը:

3.ԱՍ+ՏՎԱԾ, որտեղ՝

ԱՍ – ասել բառի աս արմատն է, որը խոսք բառի հոմանիշն է և

մատնացույց է անում Քրիստոսին

ՏՎԱԾ – կարելի է հասկանալ և՛ կրավորական սեռով, և՛ ներգործական սեռով, ինչպես, օրինակ, բերածը, տարածը և այլն (այս օրինաչափությունն արևմտահայերենում  ավելի լավ է  արտահայտված):

Նշանակում է՝ Խոսք Տված, որը կարող է վերաբերել և՛ խոսքը տվողին, և՛ տրվողին, որը հենց ինքը՝ Խոսքն է (հիշենք՝«Սկզբից էր Բանը(Խոսքը), և Բանը Աստծու մոտ էր, և Բանը Աստված էր» բանաձևը):

Նմանապես կարելի է վերծանել նաև Արարատ բառը.

ԱՐԱՐԱՏ = ԱՐԱՐ + ԱՏ

ԱՐԱՐ-ը ԱՐ արմատի կրկնությամբ և՛ ածական է (արար աշխարհ), և՛ բայարմատ (արարել)

ԱՏ – ը՝ հեղեղատ, Եփրատ բառերի օրինակով, տեղ, վայր: Օրինակ, հեղեղի տեղ, եփ եկող կամ փրփրուն տեղ (իսկ Եփրատը հենց այդպես է ստուգաբանվում,  նմանապես և՝ հեղեղատը):

Հետևաբար, Արարատը հարկ է մեկնաբանել որպես արարման տեղ:

ՈՎՔԵՐ  ԵՆ  ՀԱՅԵՐԸ
Դա այն ժողովուրդն է, որն այս ամենը պահապանել  է:

Վ. Սաֆարյան «Մեռած լեզուների պանթեոնում. Շումերական արձանագրությունների հայերեն ընթերցանության ապացույցներ»

«История Древнего Востока. Часть 1. Гл. 2. Протописьменный период в Двуречье. 3 Изобретение шумерской иероглифической письменности. Стр 114.

Վերադարձնել և եղեգ բառերի հնչողությունը կարող է պատահաբար համընկնել ոչ միայն մեկ լեզվում: Բայց եթե գործածվում է տարբեր իմաստներ պարունակող, բայց միանման հնչողություն ունեցող բառերի բազմաթիվ զույգեր, ապա դա խոսում է այն մասին, որ այդ երևույթը հնարավոր է միայն, եթե հնագույն գրողները խոսել են այնպիսի լեզվով, որում բոլոր զույգերն էլ համապատասխանել են իրենց արտասանությամբ:

Մութ և մուտ(ք) (հաշվ.)
Ել և ել(ք) (հաշվ.)Встать и исход (бухг.)
Բողոմ(հաց) և փոխում(ն)

Կարկուտ և կորկոտ(կուրկուտ)

Իր(առարկա) և իր(դերանուն)

Բարձ(զիստ) և բարձ

Կես(կիս) և կիսկ(տարեկան այծ)

Փետ և պետ

Հիմ(ն) (հիմք) և յիմ(ն) (դերանուն)

Ջահ և ճայ (արագիլ, ագռավ)

Խոյ և խոհ

Կաթ և կաթ(իլ)

Օր(զօր) և օր(ենք) (զօր-ություն)

Կին և քեն
Կառ(ք) և կար(ռ) (կր-ակ)

Կոտ-ոշ և գութ-ոտ»

Պատահական համընկնումներ?
Պատահաբար, հայերեն լեզվով կարելի է բացատրել ոչ միայն այնպիսի բառեր, ինչպես՝

Карпаты – кар+пат+ы – քար+պատ+ներ ,

Боготырь, богдан = бог+о+тырь, бог+дан = աստված+ա+տուր, աս+ա+ տուր

Святогор = свят+о+гор (святая гора) – Սան+ա+սար (սուրբ սար)

В(Б)алтазар (балт+а+зар) = բաղդ+ա+սար (պռատ, թերաճ սար)

(Ովքեր էին Սանասարն ու Բաղդասարը, կարծում եմ, պետք չի բացատրել, բայց որ Սուրբ սարն ու թերի, փոքր կամ Բաղդ սարը Մասիսն ու Սիսն են եղել, կարծում եմ, քչերը գիտեին);
այլև այնպիսի բառեր, ինչպես՝

ՍԹՈՈՒՆՀԵՆՋ = ՍԹՈՈՒՆ + ՀԵՆՋ, որտեղ՝

ՍԹՈՈՒՆ – անգլ.՝ քար,

ՀԵՆՋ – նման բառ անգլերենում գոյություն չունի, և կարելի է հասկանալ միայն Հայաստանի՝  (ասում են) 2000 տարով ավելի հին, համանման կառույցի հայերեն անվանումից.

ՔԱՐԱՀՈՒՆՋ = ՔԱՐ + Ա + ՀՈՒՆՋ, որտեղ

ՔԱՐ – ՍԹՈՈՒՆ, իսկ

ՀՈՒՆՋ ԿԱՄ ՀՈՒՆՉ — ձայն, հնչում, ինչը կարելի է մեկնաբանել, որպես ՔԱՐԻ ՁԱՅՆ, ՀՆՉՈՒՄ կամ խոսք, քարի խոսք կամ խոսող քարեր:

Նմանապես, լսած կլինեք անգլիական Արթուր թագավորի մասին , որը դուրս է քաշել կախարդական թուրը քարի միջից: Դժվար չէ նկատել, որ Արթուր բառը նույնպես հայերեն լեզվով է ստուգաբանվում.

ԱՐ + ԹՈՒՐ = ԱՍՏԾՈ  ԹՈՒՐ :

Իսկ ԱՐՏՈՒՐ ձևը՝

ԱՐ + ՏՈՒՐ = ԱՍՏՎԱԾ + Ա + ՏՈՒՐ

Աստվածատուր շնորհով օժտված մանուկը դուրս է քաշում աստվածային թուրը  քարի միջից…

Էլ չեմ խոսում անգլ, բրիտ, հերոս(герой), գերման(հերման), սագա, աս(զ)իա, սվաստիկա և այլ բառերի ստուգաբանության մասին…
Որպես հավելում, կավելացնեմ միայն  հայերեն լեզվի գիտական լինելու մի քանի ապացույց ևս՝ այբուբենի հաջորդական համարների կամ տառերի թվային համարժեքների օգնությամբ.

Ընդհանրապես, հայերեն այբուբենի վերծանության երեք տեսակ գոյություն ունի. թվային, ձայնային և պատկերային: Առայժմ կսահմանափակվեմ  միայն թվային վերծանությամբ: Հաջորդական համարներով վերծանությունը կատարվում է գումարման եղանակով, թվային համարժեքներով վերծանությունը՝ բազմապատկման եղանակով (աղյուսակ 1):

Օրինակ,

ԱՐԱՐԱՏ = ԱՐ + ԱՐԱՏ, որտեղ

ԱՐ = 1* 5000 = 5000 (Մասիսի կլորացված բարձրությունը)

ԱՐԱՏ = ԱՐ + ԱՏ, որտեղ
ԱՐ = 5000, իսկ ԱՏ =1* 4000= 4000 (Սիսի կլորացված բարձրությունը)

Տվյալ դեպքում ԱՐ-ի ու ԱՏ-ի արժեքները չեն գումարվում, քանի որ վերծանությունը հաջորդական համարներով չի ընթանում, այլ մեկնաբանվում են որպես ԱՆԱՎԱՐՏ կամ ԹԵՐԻ  ԱՐ կամ ԱՍՏՎԱԾ կամ ՍԱՐ, որը համարժեք է Բաղդասար իմաստին.

Ատ-ը հայերեն լեզվում մինչ օրս կիրառվում է որպես ժխտական վերջածանց, իսկ ԱՐԱՏ-ը գործածվում է թերություն իմաստով:

Այսպիսով, Արարատ բառն ընդգրկում է զույգ սարերի իմաստը, որով բացատրություն է ստանում Աստվածաշնչի այն արտահայտոթյունը,թե Նոյան տապանը Արարատյան լեռների վրա կանգ առավ:

Թվային վերծանության այլ օրինակներ.

Գերմանացի աստղագետ Ու. Օլքոթի՝ Կենդանակերպի համաստեղությունների հայերեն անվանումների վերծանությունը.

Համաստեղությունը –Տառերի համարների գումարը
Խոյն—————————————————— 80
Ցուլն————————————————— 101
Երկավորքն——————————————- 197
Խեցգետինն——————————————- 145
Առյուծն———————————————— 110
Կույսն————————————————— 111
Կշիռն—————————————————- 99
Կարիճն———————————————— 100
Աղեղնավորն—————————————— 173
Այծեղջյուրն——————————————— 185
Ջրհոսն————————————————- 150
Ձուկն—————————————————- 88

Եթե երկնային քարտեզի վրա նշենք այդ թվերը և միացնենք կորով, կստանաք Հայկական լեռնաշխարհի միջին կլիմայական ցուցանիշների գրաֆիկը, որն ուղղակիորեն ապացուցում է, որ այդ անունները դնողները խոսել են հայերեն լեզվով (տես՝ նկ. 1 և նկ.2՝ վերջում)

Երկնային մարմինների անվանումների վերծանության  մեկ այլ օրինակ.

Արեգակնային համակարգ

Հայերեն  —Դիցաբանութ- Այդ մետաղների –Մետաղների

նվանումը —յուններում —տառերի հաջոր- —համարները

————- համապա-  ——դական համար- —-քիմիական

—————տասխան  ——-ների գումար- ——տարրերի

—————մետաղները ——ները —————-պարբերական

—————————————————-աղյուսակում

—————————————————-(Մենդելեևի)

Արեգա——Ոսկի——————79 ———————79
Լուսին——Արծ(աթ)————-47(57) —————-47
Փայլածու —(Ս)Ջնդիկ————80(82) —————-80

(Մերկուրի)
Լուսաբեր—Մեդ ——————29 ———————-29

(Վեներա)
Հրատ——Ալգաթ(երկաթ)——26(62) —————-26

(Մարս)
Լուսնթագ-Կլայէկ(անագ)——-50 ———————50

(Յուպիտեր)
Երեվակ—Արճիճ(կապար)——82 ———————82

(Սատուրն)
Պաշտոնական տվյալներով աշխարհում ընդամենը 10 մլն. հայ կա: Սակայն ոչ պաշտոնական տվյալներով միայն քրիստոնեական աշխարհում այդ թիվն անցնում է 17 մլն.-ից: Սրան գումարենք նաև այսպես կոչված՝ թուրքիայի 20 մլն.-անոց քրդական բնակչության 70% հայկական բաղադրամասը, այսինքն՝ 14 մլն. քրդահայերին, ինչպես նաև՝ 4 մլն. մերիներին, 0,5-1 մլն. ծպտված հայերին՝ համշենահայերին, անհայտ թվով արաբական աշխարհի մահմեդականացած հայերին ու կհասկանանք, որ մենք այնքան էլ քիչ չենք ձեռքներս ծալած նստելու  համար: Մեզ մնում է միայն կրկին վերամիավորվել, ինչպես վարվում էին  մեր նախնիներն ամեն անգամ, երբ ազգը կանգնում էր գոյության պահանման հարցի առաջ:

Բոլոր ժամանակներում հայ ազգին միավորելու միակ միջոցը  նրա գոյության իմաստն է եղել: Իսկ գոյության իմաստը նրա պատմական առաքելությունն է:

ՀԱՅ ԱԶԳԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՍ ԲՈԼՈՐ ԳԱՆՁԵՐԸ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՆԵԼՆ Է, ԱՅՍԻՆՔՆ՝ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԽԹԱՆԵԼԸ: Մեր ազգը չի կարող ուրիշ կերպ ապրել:

 Այսօր այդ գործը դեռևս անավարտ է: Բոլոր այն չարիքները, որոնք կան հասարակության մեջ և բարգավաճում են և դեռ մեր գլխին էլ են թափվում, միայն տհասությունից է: Սիրելիներս, եթե դուք էլ եք շահագրգռված այս հարցում, ապա ազգը միավորելու համար պետք է արթնացնել նրա ինքնագիտակցությունը: Իսկ դա հնարավոր է միայն  ի վերուստ մեզ տրված մեր պարտականությունները կրկին ստանձնելու դեպքում:

Դրա համար անհարաժեշտ է հայոց լեզվի ուսուցմանը զուգընթաց ակտիվացնել նաև լուսաբանման աշխատանքները հայկական թաքնագիտության բնագավառում: Դա կարելի է իրականացնել զուտ ուսուցման միջոցով կամ գեղարվեստական, վավերագրական ու մուլտիպլիկացիոն (անիմացիոն) ֆիլմերի, համահայկական սոցիալական ցանց ստեղծելու, ինֆորմացիոն միջոցառումների (տերմինն իմն է) (համերգներ, փառատոններ և այլն) կազմակերպման միջոցով, որոնք զուգահեռաբար կարող են նաև հսկայական եկամուտներ ապահովել՝ էլ ավելի ընդարձակվելու համար:

Եկեք, ուրեմն, միաբանվենք՝ մեր երբեմնի հզորությունը  վերականգնելու համար, որը միշտ մեր Ոգու մեջ է եղել, այլ ոչ թե նյութական արժեքների, և որը մինչ օրս թուրքի ամենածանր մղձավանջն է, որ հանկարծ մենք՝ եկող սերունդներս, գլխի չընկնենք ու չկիրառենք մեզ տրված աստվածային ուժը…

Գրականության ցանկ՝ Գրականություն

Նյութը հավաքեց և մեզ տրամադրեց Ծաղկյան Իրինան
Շնորհակալություն ․․․
ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՔՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (ՄԱՍ-2)

Добавить комментарий