ՎԵՐԱԴԱՐՁԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Կորստի դառնությունը փոխվում է արժանապատիվ ժպիտի, երբ հասկանում ես, թե ում արյունն է հոսում երակներումդ:

Հեղինակ՝ Նաիրի Հոխիկյան

 

Գրեթե 223.000կմ² ընդգրկող անծայրածիր տարածքներ, պատմական բնակավայրեր, բերդեր, կամուրջներ ու եկեղեցիներ: Ժամանակակից Թուրքիայի վարչատարածքային բաժանման սահմաններում  մենք քայլում ենք ԱՐԵՎԵԼՅԱՆ ու ՀԱՐԱՎ-ԱՐԵՎԵԼՅԱՆ տարածաշրջաններով: Թուրքերը դրանք անվանում են Անատոլիա: Մենք կխուսափենք ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ կարևորագույն այս մասն այդ անվանումով կոչելուց: Մենք վերադառնում ենք ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ, շատերի համար կորուսյալ ՀԱՅՐԵՆԻՔ,  ոմանց համար էլ մի տարածք, որտեղ ապրել են մեր պապերը, որը դեռ սպասում է, ինչի՞ , պատասխանն անորոշ է ո՛չ միայն սպասողի, այլև հենց մեզ համար: Ի՞նչ է մնացել ցեղասպանությունից հետո մեր թողած պատմական ժառանգությունից , նրանցից որքանն է պահպանել հայկական դիմանկարը , ովքե՞ր են ապրում մեր հարևանությամբ , մեր պատմական հողերի վրա, միայն մահմեդական թուրքերն ու քրդերը , թե շարունակում են ծիլեր տալ նաև հայկական արմատները: Իրականում ի՞նչ է իրենից ներկայացնում մեր հարևան (Թուրքիան)-> Արևմտյան Հայաստան, մենք պարտավոր ենք պայքարել թշնամական  երկրի դեմ , թե քայլել ժամանակին համընթաց ու հաշտվել իրականության հետ: Մեկդարյա ցավից ու արդարության բացակայությունից ծնվող հարցեր , որոնց պատասխանները ստանալու ժամանակը գուցե հենց այսօր է: Արարատի հակառակ կողմում սեփական սխալները ընդունելու , պատմությունից դասեր քաղելու և ազգային արժանապատվության գիտակցման ժամանակը և վերջապես  իրականությանը վերադարձի ժամանակը:

ՎԵՐԱԴԱՐՁԻ ԺԱՄԱՆԱԿԸ

 

ՎԵՐԱԴԱՐՁԻ ԺԱՄԱՆԱԿԸ — 2. Դերսիմի առեղծվածը

Добавить комментарий