ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՔՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (ՄԱՍ 2)

ՎԱՋՐԱ՝ ԶԵՆՔ

Սիրելիներս, շատ եմ ցանկանում, որ մեր ազգային ինքնագիտակցության գլխավոր տարրը «մենք տանջված ու հալածված ազգ ենք» արտահայտությունը չլինի, այլ՝ «մեր հզորությունը միայն խոսքերով չէ» արտահայտությունը: Դրա համար էլ համառորեն ներկայացնում եմ այն վերլուծությունները, որոնք ինձ հաջողվել է հավաքել այս տարիների ընթացքում:  Եվ կրկին ձեզ եմ ներկայացնում իմ վերջին գրառումների ամփոփագիրը և կրկին մեր մտավոր հարստության մասին: Ահա տեսեք.  Հայկական խաչերի թևերը համարյա միշտ  երկատվում են, և նրանցից յուրաքանչյուրի վրա երեք մասի բաժանված՝ կամ պտուղ է, կամ ծաղիկ:   Հայկական զարդանախշերի մեջ, բացի նրանից, որ կարելի է տեսնել նույն օրինաչափությունները, ինչ խաչերի մեջ, առանձնանում են նաև թեմատիկ նկարներ՝ թռչուն, ծաղիկ, պտուղ, ծառ (կենաց), արև, նաև այնպիսի կենդանիներ, որոնց անունները տրվել են մեր գալակտիկայի համաստեղություններին: Ի՞նչ կարող է նշանակել այս ամենը:  Հետաքրքիր է, ի՞նչ են նշանակում այդ (4*2), (8*3), (3*2), (4*3) համամասնությունները: Ի՞նչ են ուզեցել հաղորդել մեզ մեր հայրերը՝ այդ 2, 3, 4, 6, 8, 12, 24 թվերով: Խաչերի կողքերի արևային սկավառակների մեջ ևս նշված են նույն 6 կամ 8 թվերը: Կամ երբևէ հարց տվե՞լ եք, ինչո՞ւ պիտի մեր հայրերն իրենց կյանքը դնեին այդ խաչերն ստեղծելու կամ պաշտպանելու մեջ: Ի՞նչ են թողել նրանք իրականում մեզ: Պատկե՞ր, գաղափա՞ր,թե՞ դեռևս մեզ անհայտ գիտելիք…   Հայկական մանրանկարներում ևս հաճախակի կարելի է հանդիպել ծառ, ծաղիկ, պտուղ, թռչուն, արև ատրիբուտներին:   Նույն պատմությունն է նաև հայկական գորգերի հետ: Նույն երկրաչափական պատկերները, նույն թվերը և նույն բնապատկերները: Ինչո՞ւ: Ի՞նչն էր ստիպում հայ մարդուն կառչած մնալ այդ գաղափարներից:  

   Հայկական լեռնաշխարհում գտնվել են Ադամի և Եվայի մեղսագործության մասին պատմող, Ք.ա. 3-10-րդ հազարամյակներով թվագրվող ժայռապատկերներ, ինչը վկայում է Հայաստանում հնագույն ժամանակներից ի վեր արարչագործության պատմությունների հայտնի լինելու մասին:  Բնականաբար, եթե Հայաստանում հայտնի են եղել դրախտի և ջրհեղեղի մասին պատմությունները, և քաղաքակրթությունն առնվազն երկու անգամ սկիզբ է առել Հայկական լեռնաշխարհից, ապա հասկանալի է , թե որտեղից են սկսվում համամարդկային հիշողությունները  դրախտի, անմահական պտղի, ծաղկի, կյանքի ծառի, անմահության երկրի, նրա անմահ բնակիչների՝ աստվածների, իմաստունների մասին, և ինչու են բոլոր ժողովուրդները բոլոր ժամանակներում ձգտել վերադառնալ կամ փնտրել այդ հրաշք երկիրը հենց այստեղ: 

  Ասում են նաև, թե աստվածաշնչյան Ծննդոց գիրքը Մովսեսը չի գրել, ինչպես ընդունված է կարծել, այլ դուրս է բերել Եգիպտոսի երկրից հրեաների ելքի ժամանակ: Լինելով փարավոնի դստեր որդեգիր զավակը և, ամեայն հավանականությամբ, ստացած լինելով ժամանակի լավագույն կրթությունը՝ նա կարող էր ոչ միայն տեղյակ լինել զուտ թագավորներին և քրմերին հասանելի գիտելիքներից, այլև ազատ ելումուտ ունենալ արքայական գրադարաններ, ինչից օգտվելով էլ կարող էր գաղտնի կամ ոչ գաղտնի վերցնել իրեն անհրաժեշտ նյութերը: 

  Բոլոր ժամանակներում խուժան, ծույլ և ավարառու ազգերի համար պարծանք է եղել Հայկական լեռնաշխարհի տեղաբնիկ ժողովրդի վրա հարձակվելը և, որքան հնարավոր է, մեծ ավար պոկելը: Ժամանակին քաջ գիտակցել են, որ այդ երկիրը գրավելը, առավել ևս իրենց ենթարկելն անհնար է: Դրա համար էլ միայն նրա վրա հարձակվելն ու թալանելն արդեն, իրենց պատկերացմամբ, սխրագործություն է եղել, այն աստիճան, որ յուրաքանչյուր արշավանքի մասին, բառիս բուն իմաստով, ամեն պատի տակ գրելով ման են եկել: Նման արձանագրություններ են պահպանվել բաբելացիներից, ասորեստանցիներից, առավել ևս՝ եգիպտացիներից, որոնցում հպարտությամբ պատմում էին, թե ինչքան գեղեցկուհի կին ու աղջիկ, հզոր ու լավ դաստիարակված երիտասարդ, հմուտ արհեստավորներ, վարժապետներ, ընտելացված կենդանիներ, թանկարժեք իրեր՝ զենք ու զրահ, ակնեղեն ու ոսկեղեն, հռչակավոր գորգեր և շատ ուրիշ հրաշալի բաներ են կարողացել թալանել ու գերևարել (այստեղ տեղին է հիշել «Սասնա ծռերի» մեջ Մսրա Մելիքի հարկահավաքների պահանջները): Նույնիսկ պարտության դեպքում էլ նրանք հպարտ են եղել, որ կռվել են նման հզոր երկրի հզոր ռազմիկների դեմ: Այդպիսի մի պատմություն էլ հայտնի է Ռամզես 2-րդի՝ այսպես կոչված՝ «խեթերի» դեմ կատարած արշավանքների մասին, որում ինքը՝ Ռամզեսը, հպարտորեն պատմում է, մոտավորապես այսպիսի բովանդակությամբ մի պատմություն. նա խփեց, ես ընկա: Ես խփի, ես ընկա: Նա փախավ, ես՝ իր առաջից: Շա՜տ լավ ծեծեցի նրանց:   Չգիտեմ՝ ովքեր էին այդ լեռնաշխարհի խորհրդավոր տեղաբնիկները, բայց մինչև օրս նույնանման բաշիբոզուկ «ազգ» կոչեցյալ խուժանի համար պարծանք է, թեկուզ անզեն, թեկուզ կին կամ մանուկ, բայց ՀԱՅ սպանելն ու թալանելը:  Ահա ժամանակին այդպիսի թալանչիական պատերազմների դեմն առնելու համար Հայկական լեռնաշխարհից դուրս եկած, անհայտ ծագում ունեցող հայքսոսների (ուշադրություն դարձրեք հայք կամ հայկ և սոս (սոսի՝ ծառ) բառարմատներին) պատժիչ արշավանքներից հետո շարքային երկիր Եգիպտոսը հանկարծակի զարգանում, դառնում է գերտերություն Եգիպտոս: Ստացվում է, որ պատժելուց հետո այդ խորհրդավոր հայքսոսները նաև զագացրել են նրանց, հավանաբար հույս ունենալով, որ զարգանալուց հետո նրանք կհրաժարվեն իրենց վայրենի վարքուբարքից: Ավա՜ղ, պատմությունն այլ բան է ապացուցում (рожденный ползать летать не может):   Ահա թե որտեղից էին Եգիպտոսում արժեքավոր գիտելիքներն ու գրքերը, որպեսզի Մովսեսը կարողանար օգտվել նրանցից: 

  Ուզում եմ նորից վերադառնալ հայկական թաքնագիտությանը, որովհետև հենց այստեղ է թաքնված մեր ազգային դիմագծի գլխավոր գաղտնիքը: Բոլորիս ենթագիտակցության մեջ էլ ամուր նստած է, որ մենք յուրահատուկ ենք: Եվ դա ճիշտ է: Գենետիկական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր ազգային գենոֆոնդը լիովին տարբերվում է համամարդկային ընդհանուր գենոֆոնդից:  Մենք էվոլյուցիայի հաջորդ աստիճանին ենք կանգնած, դրա համար էլ հարուցում ենք մեր համեմատությամբ թերզարգացած ազգերի նախանձն ու ատելությունը: Ինչպես Կայենն ատեց իր եղբորն իր արժանիքների համար, այնպես էլ մեր պատմության ընթացքում բոլոր եղբայրական համարվող ժողովուրդներն առաջինը դանակ խրեցին մեր մեջքը: Միշտ հիշեք, որ նախանձից ձեզ ատելու են ձեր բնատուր առավելությունների համար: Միայն նախանձից: Սա մարդասպանության առաջին դրդապատճառն է:  Մյուս կողմից, հենց մեր՝ ի վերուստ տրված առավելությունների շնորհիվ էլ մենք տիրապետում ենք գերբնական ուժի և ընդունակությունների, որոնք կարող ենք օգտագործել միայն այն դեպքում, եթե գիտակցենք դա: Տրամաբանական է, որ զենքը կարող ենք կիրառել, եթե գիտենք նրա ոչ միայն գոյության, այլև գտնվելու վայրի մասին: Հիմա մենք գիտենք, որ յուրահատուկ ենք, բայց ինչն է մեր մեջ յուրահատուկ, արդեն մոռացել ենք: 

  Մեր գերզարգացած հայրերը կանխատեսել էին նման զարգացման հեռանկարը, դրա համար էլ հոգ են տարել, որպեսզի իրենց թողած ժառանգությունն անհետ չկորչի ժամանակի մեջ՝ծածկագրված հեքիաթների, ավանդազրույցների ու բոլոր այլ հնարավոր միջոցներով ամրապնդելով իրենց գիտելիքները սերունդների մեջ՝ դրանով ապահովագրելով դրանց գոյությունը հազարամյակներով: Այսօր եկել է մեր հայրերի զենքերը՝ Սասունցի Դավթի նման, իրենց թաքցրած քարանձավից հանելու ժամանակը: Աշխարհի մեծագույն այլազգի հայագետ գիտնականները զարմանք են ապրում մեզ պատկանող գիտելիքների պաշարները վերծանելով՝ թե մենք ինչ ժողովուրդ ենք: Բայց մենք կորցրել ենք հավատը մեր նկատմամբ: Մի՞թե դա արդարացի է:

  Ես փորձեցի լեզվաբանության ու մաթեմատիկայի միջոցով ցույց տալ մեր իրական ժառանգության հզորությունն, այժմ ուզում եմ գեղարվեստի միջոցով դա անել: Շատ եմ ուզում հավատալ, որ դրա անհրաժեշտությունն արդեն հասունացել է, և մարդիկ պատրաստ են ընկալելու այդ: Կենաց ծառը Հայկական լեռնաշխարհից գտնված հիերոգլիֆային գրային համակարգերի մեջ նաև տաճար է նշանակել: Եթե ուշադրություն դարձնենք հայկական մանրանկարչությանն, ապա կնկատենք, որ կենաց ծառն,  աննկատելիորեն, մի կողմից  վերածվում է տոհմածածառի, մյուս կողմից՝ գավազանի, խաչի, իսկ երրորդ կողմից՝ տաճարի, որի սյուները կամ մեսրոպյան գրերն են, կամ սրբերը (նկատի ունենալով Աստծո խոսքը): Ստացվում է այն նույն եռաստիճան պատկերը, որը տեսանք նաև նախորդ վերլուծության ժամանակ. 

1. գենետիկահոգեբանությունմաթեմատիկական մոդելավորում, 

2. լեզվաբանությունմաթեմատիկաբանականություն, 

3. գիտությունգաղափարախոսություն: 

   Եվ ծաղիկճյուղ(տերև)-թռչուն ատրիբուտիկան անպայման առկա է այս երեք տրանսֆորմացիաների ժամանակ էլ: Ստացվում է, որ նույնիսկ քրիստոնեության գաղափարախոսության ժամանակ էլ մեր հայրերը կարողացել են պահպանել իրենց հայրերից ժառանգած իմաստությունը, թեև հասցրել են մոռանալ դրանց խոր, թաքնագիտական իմաստը:  Այսպիսովխաչը կենաց ծառն է, որը մի կողմից վերածվում է գավազանի (զենքի),  մյուս կողմից՝ մահակի (ուղղորդիչ առարկայի): Ուշադրություն դարձրեք, թե մեր հայկական տառերն ինչ տեսք ունեն.

 Ա……………Բ……………Գ……………Է

 Ծ……………Դ……………Զ……………Ի

 Մ……………Ե……………Թ……………Լ

 Շ……………Ը……………Ժ……………Խ

 Ո……………Կ……………Ձ……………Հ

 Ռ……………Ղ……………Ճ…………..Յ

Ս……………Ն……………Չ……………Վ

Ց……………Պ……………Ջ……………Տ

 ՈՒ…………..Ր……………Ք…………..Փ

 Գլխավոր դետալը կամ տարրը մահակն է կամ ցուպը՝ երբեմն մի քիչ շատ կեռացրած, երբեմն՝մի քիչ-քիչ: Որպես զենք՝ խաչը վերածվում է սուրի, և որպես համեմատություն՝կարող ենք հիշել պատերազմի ժամանակ սասնա հերոսների աջ բազուկին առաջացող «Խաչ պատերազմին»-նուիրենց զենք «Թուրկեծակին»-ը, որոնց գործածությունն իրարից անբաժանելիէր: Ահա այդ աստվածային թրով Սասնա ծռերն անպարտելի էին մնում բոլոր թշնամիների առաջ: 

    Աստվածային զենքի գաղափարը վաղուց է արծարծվում բոլոր ժողովուրդների դիցաբանություններում: Ընդ որում՝այդ զենքը կամ երկսայրի է, կամ եռաթևեռաժանի: Հիշենք Հայկի եռաթև նետը, Թեյշեբայի (ԹեշուբՊոսեյդ(ոն)) եռաժանին, Զևսի կայծակնետերը, որոնց հետ թերևս կարող են համեմատվել հնդկական ՎԱՋՐԱՆԵՐԸ, որոնք էլ, իրենց հերթին, հարևնման են միջերկրածովյան շուշաններին  Ես պատահական չեմ խոսում հատուկ՝ թաքնված իմաստ պարունակող առարկաների՝ ծառծաղիկ (շուշան, լոտոս)-պտուղճյուղգավազանզենք, մասին. դրանք բոլորն էլ պատմում են հնում բավական հայտնի գերհզոր, բայց կիրառությունը խիստ գաղտնի պահած զենքի մասին, որը վերարտադրելն այնքան էլ անհնար չէ մեզ՝ հայերիս համար, քանի որ այդ զենքի մանրամասները ծածկագրված են մեր ամբողջ մշակութային ժառանգության մեջ

ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՔՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՄԱՍ- 1

 Նյութը հավաքեց և մեզ տրամադրեց Ծաղկյան Իրինան
Շնորհակալություն ․․․

Добавить комментарий