«ԴԱՐԵՐԻ ԽՈՐՔԻՑ ԴԵՊԻ ՏԻԵԶԵՐՔ»

Հասմիկ Գուլակյանի հարցազրույցը ՀՀ ԿԳՆ Տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոնի տիեզերագիտության խմբակի ղեկավար ֆիզիկոս, աստղագետ Ավետիք Գրիգորյանի հետ

«ԴԱՐԵՐԻ ԽՈՐՔԻՑ ԴԵՊԻ ՏԻԵԶԵՐՔ» Ավետիք Գրիգորյան

«ԴԱՐԵՐԻ ԽՈՐՔԻՑ ԴԵՊԻ ՏԻԵԶԵՐՔ»

Դպրոցականների համար ստեղծված գիտահանրամատչելի գրականությունը այսօր մի տեսակ հարգի չէ մեզանում, որովհետև կրթության, գիտության ու մշակույթի նկատմամբ պետական հատուկ վերաբերմունք է ձևավորվել մեր երկրում անկախությունից հետո: Խոսքս ամենևին չի վերաբերում բուռ-բուռ բաժանվող շքանշաններին. մեդալոմանիան կապ չունի գիտության և մշակույթի հետ: Խոսքս այսօր դասագրքերի մասին է, որոնց ծանոթ լինելու դժբախտությունն ունեմ արդեն քանի տարի… Գիրքը գրեթե դուրս է մղվել նաև պատանիների կյանքից, իսկ նրանց մեծ մասը նախընտում է համակարգիչն ու համացանցը: Սա` մայրաքաղաքում: Դատարկվող սահմանամերձ շրջաններում նույնպես աստիճանաբար ավելանում է համակարգչից օգտվողների թիվը` նույն տրամաբանությամբ դուրս մղելով գիրքը: Իսկ թե ո՛վ պետք է վերահսկի կամ ստուգի համացանցով տարածվող տեղեկատվության ճշգրտությունը կամ պիտանելիությունը, որին դպրոցներում այնքան ապավինում են նաև ուսուցիչները, սա արդեն բավական լուրջ և խնդրահարույց մտահոգություն է: Այս իրավիճակում գովելի նախաձեռնություն է Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի տիեզերք» աշխատությունը, որտեղ շարադրել է բնական գիտությունների ճանապարհի պատմությունը, ավելի պարզ ասած` մարդու հայտնագործությունները տիեզերքի նվաճման ճանապարհին` օդագնացության, ավիացիայի, աստղագիտության, տիեզերագնացության և հարակից ոլորտների էվոլյուցիան: Եվ այս ամենը` պարզ ու հստակ պատկերացումներով, մարդու` բնական միջավայրի ճանաչման պատկերավոր ու հանրամատչելի մատուցմամբ: Կարծում եմ`աշակերտները մեծ հետաքրքրությամբ են ընթերցելու այս ձեռնարկը. այստեղ հանդիպելու են կարևոր բացատրությունների, որպիսիք չկան նրանց բնական գիտությունների դասագրքերում, իսկ աստղագիտության դասագիրք կոչվածը թող Աստվա՛ծ միայն դասագիրք համարի… Ավելի քան 460-էջանոց A-4 չափի այս ուսումնական շքեղ հրատարակությունն առանձնանում է ոչ միայն իր տպագրական որակով, գիտահանրամատչելի լեզվով, պատկերազարդմամբ, այլև հեղինակի նպատակադրումով և աշխատասիրությամբ, ունի անձնանունների և առարկայական ցուցիչներ: Այնքա՜ն սիրով է գրված այս գիրքը, որ, կարծում եմ, ընթերցասեր պատանին կամ պարմանուհին ձգտելու է աստղաֆիզիկոս կամ տիեզերագնաց դառնալ…
Իր հանրամատչելի բացատրությունների առումով Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի տիեզերք»-ը միայն դպրոցականներին չէ հասցեագրված. ավիացիայի, օդագնացության և տիեզերագիտության հանրագիտարան հիշեցնող այս գիրքը բնական գիտություններով հետաքրքրվող յուրաքանչյուր ընթերցողի համար այն իրոք սեղանի գիրք է: Հեղինակն անչափ շնորհակալ գործ է արել` գիրքը և գիտությունը սիրելուն նպաստող շնորհակալ գործ: Եթե միայն ուսուցիչները գիտակցեն սա ու կարևորեն, այն փնտրված ձեռնարկ է լինելու մեր դպրոցականների համար: Այսինքն` թե ի՛նչ ճանապարհ կանցնի գիրքը հատկապես դպրոցներում, պայմանավորված է ուսուցիչների պատրաստվածության աստիճանով, նաև ծնողների իրազեկությամբ: Հավատացած եմ` արժեքավոր գիրքը, մանավանդ` դասագիրքը կամ ձեռնարկը, չի անտեսվում:

«Վէմ» ռադիոկայան
21. 08. 2013

4 идей о “«ԴԱՐԵՐԻ ԽՈՐՔԻՑ ԴԵՊԻ ՏԻԵԶԵՐՔ»

  1. Karen Poghosjan

    Այն որ համացանցում չկարողացա գտնել ինձ համար պարզ էր:Նույն «հզոր» ձեռքի գործն է,բայց
    որ հայկական կայքերը փակ կլինեն այս հրաշք ՄԱՐԴՈՒ գրքի համար ուղակի ապշած եմ:Կայքեր
    կան որտեղ այս գրքին ուղակիորեն արգելք է դրված:Ես էլ անհամբեր սպասում եմ թե երբ պետք է
    կարդամ:

Добавить комментарий