ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՆՔ. ԱՅԼԱՍԵՐՈՒՄ ԴՐՍԻՑ ԵՎ ՆԵՐՍԻՑ

Հասմիկ Գուլակյանի հարցազրույցը պատմաբան, հրապարակախոս, հայրենաբնակ սփյուռքահայ Գևորգ Յազըճյանի հետ

Ժամանակին այն կարծիքին էի, որ հայրենիքի պաշտպանի ոգին խոնարհվել չգիտե: Բայց մեր իրականության մեջ ոչ միայն խոնարհեցրին այդ ոգին, այլև նվաստացրին, ստորացրին… Հայրենիքի պաշտպան համարում եմ մեր ողջ ժողովրդին, որովհետև Արցախյան ազատամարտը մեզ համար իսկական հայրենական պատերազմ էր… Մեր հայրենակիցների մի մասը, առանց սենտիմենտալության, համբուրեց իր իսկ ազատագրած հայրենի հողն ու հեռացավ հայրենիքից: Իսկ ո՞վ ասաց, թե ապահով են դրսում… Արտագաղթի ողբասաց եմ դարձել… Լավ եմ գիտակցում, թե ինչ հետևանքներ է ունենալու այս ողբերգությունը մեր հայրենիքի հայկական մնացած այս հատվածի հետագա ճակատագրի վրա… Ինձ չեն հուզում աշխարհի ժողովուրդների այսօրվա տեղաշարժերը… Ես անհանգստանում եմ մեր երկրի բնիկ տերերի ու նրանց հայրենիքի այս կտորի համար… Կանխելու համար վերահաս աղետը` առաջին հերթին հարկավոր է վերացնել արտագաղթի պատճառները: Բայց ինչպե՞ս… Ի՞նչ է անում այդ ուղղությամբ մեր անկախ պետությունը… Այս մասին խոսում են բոլորը, բայց գործնական քայլեր դեռևս չեն արվում կասեցնելու համար օրավուր ահագնացող ազգակործան ու հայրենակործան գործընթացը: Ավելին, անընդհատ (պերմանենտ) դարձած թանկացումներն ավելի են արագացնում այն… Իբր ներսից ու դրսից մեզ պարտադրված բոլոր հարցերը լուծել ենք, հիմա էլ գենդերային հարձակում է սկսվել մեզ վրա դրսից ու ներսից:
Անկախ կոչվող մեր երկրում պետական իշխանությունների մակարդակով փորձում են օրինականացնել այլասերումը` մարդու իրավունքի անվան տակ… Դրանք նույնիսկ կենդանակա՛ն իրավունքներ չեն: Ինչպե՞ս կարելի է բնությանն այդքան դեմ գնալ, խառնվել, միջամտել բնության գործերին… Մի օր բնությունն ի՛նքն է դաժանորեն պատժելու մարդուն դրա համար… Մեր կյանքում թեև քիչ, բայց լավ բաներ էլ են լինում: Սակայն, դժբախտաբար, խոտելին, անընդունելին, հակամարդկայինն ու ապազգայինն այնքա՜ն շատ են, որ այդ դրականին քիչ ենք անդրադառնում կամ չենք էլ հասցնում անդրադառնալ… Այսօր ի՛նչ սրտով և ո՛ր դրական գործի մասին խոսես, երբ արդեն քանի ամիս է` Արցախյան ազատամարտի վետերաները նստացույց են անում Ազատության հրապարակում, երբ Երևանի քաղաքապետարանի մոտ շարունակվում է «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիայի ակտիվիստների նստացույցը, որը պարբերաբար ուղեկցվում է ոստիկանների բռնություններով… Իսկ Կոմիտասի փողոցի սկզբնամասում իրենց իրավունքների համար բնակիչների պայքարը նմանվում է երկիր ներխուժող գաղութարարների դեմ ազատագրական պայքարի… Այս ամենը միայն Երևանում, իսկ ՀՀ-ն միայն Երևանը չէ, Երևանն էլ միայն քաղաքի կենտրոնը չէ… Արտագաղթը հանրապետությունից հասել է աղետալի հանգրվանի, և, որքան իրազեկ եմ, պետականորեն ոչինչ չի արվում այն կասեցնելու` կանխելու համար… 1920-ական թվականները հիշեցնող կացությունը շարունակվում է թե՛ երկրի ներքին ու արտաքին քաղաքականության առումով, թե մեր հայրենակիցների կողմնորոշումների. մի մասը ոտքի է ելել իր սահմանադրական իրավունքների պաշտպանության համար, մի ստվար զանգված էլ դարձել է դասալիք կամ այդ ճանապարհին է… Օգոստոսի 18-ին և 19-ին միայն Բագրատաշենի անցակետից դուրս է եկել… լեզուս չի պտտում ասելու հայրենիքը լքողների թիվը… Ասում են` փորձության ժամին գենն ուժեղանում է… Այսօր վտանգված են ոչ միայն մեր պետությունն ու պետականությունը, այլև ազգն ու հայրենիքը, իսկ վաղվա օրն սպառնում է կործանել հայկական ընտանիքը` մեր միակ ու վերջին ազգային միջնաբերդը… Մի՞թե սա փորձություն չէ… Գուցե արդեն եկե՛լ է մեր հոգեմտավոր ողնաշարը շտկելու ժամանակը…

Ես այն կարծիքին եմ, որ բոլոր վատ բաներն այսօր Արևմուտքից ենք ընդօրինակում: Քաղաքական ու հոգևոր բոլոր տեսակի այլանդակություններն ու ապականություններն Արևմուտքի ծնունդ են… Այսօր չեմ հասկանում, թե ինչ է Արևմուտքը… Ավելի ճիշտ` վատ ուսուցիչ է, որը ցուցադրում է իր միայն վատ արարքները: Համոզված եմ, որ այնտեղ հոգևոր-մշակութային բարձր արվեստ ստեղծվում է: Բայց այն, ինչ արտահանում են, զարհուրելի է. մեզ համար օրիանականացնում են բոլոր այլանդակությունները` եվրոպական արժեքների անվան տակ: Դե, եվրոհայերն էլ, գիտեք, մշտապես պատրաստ են կապկելու: Ամեն ինչի չափանիշն այսօր Եվրոպան է, ա՛յն Եվրոպան, որ ԱՄՆ-ի դուդուկի տակ վերածվել է հետմոդեռնիստական խառնարանի և ոչնչացնում է իր իսկ ժողովուրդների դարավոր ազգային մշակույթները, ավանդույթները, սրբությունները: Ժամանակին այդ արժեքները մեծապես նպաստել են համաշխարհային քաղաքակրթության զարգացմանը, եղանակ ու ճաշակ թելադրել հյուսիսից հարավ և արևմուտքից արևելք: Եվրոպայի ժողովուրդներն այսօր, կարելի է ասել, վերածվել են բնակչության, գուցե ճիշտ կլինի ասել`մարդկանց զանգվածների: Ի՞նչ է Եվրոպան այսօր մատուցում աշխարհին: Հոգևոր ի՞նչ ներդրում է արել վերջին շրջանում` բացի աղանդավորականության, միասեռականության և այլ այլասերությունների տարածումից… Նոյեմբերի 1-ից Գերմանիայում ծնված երեխայի ծննդականում սեռը չի նշվելու` օրենքով… Գերմանիայում սեռական դաստիարակության դասերին ընդդիմացող աշակերտների ծնողներին քրեորեն պատժում են… Մարդածին արարածը հասունանալուց հետո ինքը պետք է որոշի իր սեռը… Նիդեռլանդների Մանկապիղծների կուսակցությունը, «8-ից հետո արդեն ուշ է», ճանաչվել է օրինական… Կանադայում ցանկանում են օրենսդրորեն մանկապղծությունը ճանաչել որպես սեռական կողմնորոշում (գենդեր): BBC-ին իր տարերքի մեջ է. խոստացել է միասեռականների մասին պատրաստել ավելի շատ մանկական հաղորդումներ: Դպրոցական ծրագրում պատրաստվում են սեքս-հանդուրժողականության դասեր մտցնել: Անհրաժեշտ կլինի փոխել ամուսնության սահմանումը բոլոր պաշտոնական փաստաթղթերում: Օբամայի վարչակազմն ու USAID-ին սկսել են միասեռական ակտիվիստների նախապատրաստումը համայն աշխարհում: Էհ, աչքներս լույս, մենք էլ ենք բռնել այդ ճանապարհը… Մայիսի 20-ին ԱԺ-ի ընդունած «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի քվեարկությանը մասնակցել է 117 պատգամավոր, որոնցից միայն մեկն է դեմ քվեարկել, 8-ը ձեռնպահ են եղել… Շատ կուզենայի իմանալ այդ միակ պարգամավորի անունը, բայց ասացին, որ նա նույնպես «գենդեր» է. սխալմամբ է «դեմ» քվեարկել… Այս տխրահռչակ` 57-րդ կոչված օրենքով հայ օրենսդիրներն ամրագրել են սեռական այլասերվածությունը… Այս մասին հնարությունը բավական ուշացումով իմացավ. 10-ից ավելի հեռուստաընկերություններ տեսագրել են մայիսի 29-ի այդ «քաջագործությունը», նիստին ներկա են եղել բազմաթիվ այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ… Հասկանալի է, որ բոլորին լռեցրել են… Հունիսի 11-ին ՀՀ նախագահը վավերացրել է այն… Է՞լ ինչ օրենք կարելի է հերյուրել` հայ մարդուն ստորացնելու համար… Ինչպե՞ս կարելի է այսքան ատել սեփական ժողովրդին… Չեմ ասում` չսիրել. շատ մեղմ ասած կլինեմ… Այս ինչի՞ ենք վերածվել, ի՞նչ ցեղից ենք սերում… Ո՞ւր է մեր մարդկային ու ազգային նկարագիրը…

Սա միջազգային շարժում է` աշխարհն այլասերելու համար: Յուրաքանչյուրն իր ձևով է պայքարում սրա դեմ: Օգոստոսի կեսերին (13-ին) մի խումբ ֆրանսիացի երիտասարներ, հիմնականում` ուսանողներ, Ռոշֆոր քաղաքից երթով շարժվում են դեպի Փարիզ` իրենց բողոքը հայտնելու մայիսի 18-ին Ֆրանսիայում ստորագրված նույնասեռ ամուսնությունների օրինականացման օրինագծի դեմ: Փարիզ նրանք հասնելու են օգոստոսի 31-ին: Ճանապարհին նրանց միանում են նաև մարդիկ Մեծ Բրիտանիայից, Լյուքսեմբուրգից, Իսրայելից: Նրան շարքերում է Ֆրանսիայի Սենատի պատգամավոր Ժերոմ Լամբերը: Այս ակցիայից առաջ լսեցինք Բելոռուսի նախագահ Լուկաշենկոյի կոշտ, առնական պատասխանը: ՌԴ-ն նույնպես մերժել է: Մենք, որ սիրում ենք կապկել ռուսներին, այս անգամ ձեռնպահ մնացինք և մեր կոմպլեմենտարիզմի ողջ զինանոցը մեջտեղ բերեցինք. հավանաբար ինչ-ինչ հարցերում Արևմուտքին պարտք էինք, իսկ նրանք պարտքի դիմաց այսպիսի ծառայություն փաթաթեցին մեր վզին… Ի՞նչ է լինելու գենդերային կոչված այլանդակության հետևանքը, գիտակցում ենք բոլորս: Հարկավոր է ամեն կերպ ազդել իշխանությունների վրա, որպեսզի չեղյալ համարեն այն… Հարկավոր է առաջին հերթին մաքրվել ներսից, որովհետև, Հ. Թումանյանի արտահայտությամբ, «ներսից ենք փչացած»:

«Վէմ» ռադիոկայան
28. 08. 2013

6 идей о “ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՆՔ. ԱՅԼԱՍԵՐՈՒՄ ԴՐՍԻՑ ԵՎ ՆԵՐՍԻՑ

  1. Vazgen King

    payqarel…payqarel u payqarel minchev verj…arden mi qani angam ayd aylaservac qarozichner@ porcecin indz ev im nman mardkain mtacelakerpov andzanc LRECNEL,bayc apardyun,menq aranc voreve mekic kam voreve satanayakan kazmakerputyunic vaxenalu arit chunenq u payqarelu enq enqan jamanak minchev votqi vra enq u kangun….menq erbeq el chenq KZELU nman satananeri araj…..nenc vor DUXOV EXEQ joxovurd…..nman pornkutyunner@ evropayum hamarvum en ARJEQ bayc irakanum dra masin grvac er surb grqum darer araj…ev da voch ayl inch e qan satanizm….

  2. Roza Arvahi

    բոլորս հասկանում ենք, բոլորս վրդովված ենք այս ներկրված այլասեռությունների դեմ բայց ոչինչ չենք անում ,չենք պահանջում կառավարոթչյան հրաժարականը, չենք ըմբոստանումհամակարգի դեմ ըմբոստանում ենք հատվածայնորեն, չկա համախմբվածություն ազգովին փչացել ենք ,ազգովին դարձել ենք տականք դրա համար էլ արագորեն փլուզվում ենք, մարդիկ սպասում են հրաշքի,բայց հրաշք չի լինելու, ոչ մի տեղ այսպիսի անտարբերությամբ չեն նայում իրենց երկրի փլուզմանը ոնց որ Հայաստանում ազգովին պատասխանատու ենք մեր երկրի կործանմանը

  3. Sofia Armeni Khachatrian

    Անհրաժեշտ է հայ մարդուն ուսուցանել այն գաղափարը որը ունեցել են մեր նախնիները մինչ քրիստոնեություն այն որ մահը մարդու հոքու ինքնության վերջը չէ որ մարդը մաքրվում եւ վերածնվում է ավելի կատարյալ մարմնում : մաիան այն դեպքում երբ մարդը չունենա վախ մահվանից կկարողանա անմնացորդ պայքարել իր իրավունքների եւ ազատության համար:

  4. Roza Arvahi

    այսօրվա իշխանությունների առջեւ տրված է Հայաստանի կործանումը ուհետեւողականորեն անում են ինչու չենք կարողանում ազատվել սրանցից Հայաստանը ու Արցախը եթե միավորվեն ամեն ինչ իր տեղը կնգնի

  5. Գայանե Ամիրխանյան

    Հասմիկ ջան մեր դեպուտատ կոչված ոչխարները էդ անբարո օրենքները հաստատելու համար հատուկ վճարվում են: Այսինքն մի քանի կոպեկով ծախում են իրենց երկիրը: Եվ էս տականքները անհատական եկեղեցիներ են կառուցում, որպեսզի աստված իրենց պահապան լինի:

Добавить комментарий