ՎԱՉԱԳԱՆ ԲԱՐԵՊԱՇՏԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Հասմիկ Գուլակյանի զրույցը «Մռավի ղողանջներ» ամսաթերթի գլխավոր խմբագիր, պատմ. գիտ. դոկտոր Կիմ Ղահրամանյանի հետ

Վաչագան Բարեպաշտ, Թագավոր / ՎԱՉԱԳԱՆ ԲԱՐԵՊԱՇՏԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՎԱՉԱԳԱՆ ԲԱՐԵՊԱՇՏԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես վկայում է պատմությունը, օրհասական պահերին, երբ վտանգվում է հայության ազգային ինքնությունը, մեր ժողովուրդը միանգամից միահամուռ ոտքի է ելնում: Մեր սերունդը դա տեսել է, և կարծում եմ նման միասնության օրինակներ շատ ենք տեսնելու, որովհետև, որպես կանոն, թշնամին, մեր թշնամիները մեկը մյուսից նենգ են… Այսպիսի մի իրավիճակում` հեռավոր 5-րդ դարում, երբ Հայաստանը բաժանվել ու վերաբաժանվել էր հարևան գիշատիչների միջև, քաղաքական կացությունը բավական լարված էր հայոց աշխարհում: Մի կողմից մշտական վտանգ դրսից, մյուս կողմից` խառնակ վիճակ երկրում. խախտվել էր ոչ միայն հասարակության տարբեր խավերի փոխհարաբերությունների հիմքը, այլև ավանդական կյանքի. առաջացել էր արժեհամակարգը փոխելու անհրաժեշտություն… Ահա այս իրավիճակում Հայոց Արևելից աշխարհի Վաչագան թագավորը, որը հայտնի է նաև Վաչագան Բարեպաշտ անվամբ, ձեռնամուխ է լինում երկրում կարգ ու կանոնի հաստատմանը: Նա ստեղծում է Կանոնական Սահմանադրություն կոչվող մի իրավական փաստաթուղթ, որն ամբողջական պահպանվել ու հասել է մեզ: Համոզված եմ` նաև 1500-ամյա իրավագիտական մտքի այս հուշարձանի` Վաչագան Բարեպաշտի Սահմանադրության շնորհիվ է Արցախ աշխարհում սերնդեսերունդ ժառանգվել, փոխանցվել պետական մտածողությունը: Կիմ Ղահրամանյանը վերջերս հրատարակել է այն «Իրավակարգի 1500-ամյա ակունքներն աշխարհում» վերտառությամբ: Փոքրածավալ այս աշխատությունն անանց և արդիական արժեք ունի:

 

«Վէմ» ռադիոկայան
2. 10. 2013

2 идей о “ՎԱՉԱԳԱՆ ԲԱՐԵՊԱՇՏԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Добавить комментарий