ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՎԻՐՅԱԼԸ. ՖՐԵԴԵՐԻԿ ՄԱԿԼԵՐ (Հաղ. 2-րդ)

Հասմիկ Գուլակյանի հարցազրույցը բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանի հետ

Այնքանով, որքանով ծանոթ եմ ֆրանսիացի հայագետ Ֆրեդերիկ Մակլերի գործունեությանը, կարծես թե հակագիտական, կարելի է նաև ասել` հակահայկական ոչինչ չեմ նկատել նրա գիտական ժառանգության մեջ: Արևելյան կենդանի լեզուների դպրոցում նրա բացած հայերենի ամբիոնը հայագիտության դպրոց էր:

«Ֆրանսիական դասական հայագիտության հիմնադիր» Մակլերն անդրադառնում է հայոց հոգևոր-մշակութային կյանքի գրեթե բոլոր ոլորտներին` պատմություն, գրականություն, հայկական ձեռագրեր, մանրանկարչություն, զարդարվեստ, ճարտարապետություն, երգարվեստ…

Սա ի՞նչ հրապուրանք էր հեռավոր Հայաստան աշխարհի ու նրա մշակույթի նկատմամբ: Ինչո՞ւ էր ֆրանսիացի Ֆրեդերիկ Մակլերը որոշել հայոց գիտական պատմությունը, գրականությունն ու մշակույթն արժանվույնս ներկայացնել Եվրոպային: Նա ընդգծված վերաբերմունք է ունեցել հայկական ձեռագիր մատյանների նկատմամբ: Կազմել է Փարիզի ազգային գրադարանի հայկական ձեռագրացուցակը, հեղինակել առաջաբանը: 1932-ին հրատարակել է ժամանակակից հայ գրականության քրեստոմատիա` հայերեն-ֆրանսերեն բառարանով: Անդրադարձել է նաև հայ երգարվեստին` հնագույն ժամանակներից` հեթանոսական շրջանից մինչև աշուղական երգարվեստ: Թվում է` Մակլերը հայ է. այնքան անկեղծ է ու ազնիվ իր ուսումնասիրությունների մեջ: Քիչ է պատահում, որ օտար հեղինակներին մինչև վերջ վստահես:

«Վէմ» ռադիոկայան
13. 11. 2013
Հաղորդում 1-ին

Добавить комментарий