ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆ GOURGEN YANIKIAN

 

Գուրգէն Եանիգեան ( Գուրգեն Յանիկյան ) ՄԱՏԱՂ ՍԵՐՆԴԻՆ Դուք, որ չարչարեալ ազգի արգանդից ծնունդ էք առել, հեռու մայր երկրից եւ այն դեւերից, որոնք դարերով արիւն են քամել ձեզ ծնող ցեղից, օրինակ վերցրէք ձեր նախնիքներից... Ձեր բադդն Է եղել պարզ երկրակամար, կեանքերդ չեն մարուել ստացած վէրքերից եւ չեն բաժանել ձեզ ձեր հարազատներից: Ձեզ հետ միասին ծնկաչոք ընկած կը փառաբանեմ դրօշը աստղերով, որ հեռու է պահել ձեզ այդ բոլորից իւր ծածանումով: Աչքերդ բացած մանուկ հասակից, դուք ամբողջ թափով օգտուել էք կեանքից եւ Արարչութեան բոլոր բարիքներից... Այդպէս է եղել եւ այդպէս էլ կայ... Բայց... Թոդ ազատութեան հարբեցնող գինին չդառնայ դագաղը անցած օրերին եւ խեղդելով միտքն ու հոգին՝ շեղէ ուղին մատադ կեանքի արեան ձայնի... Ինչո՞ւ քայլէք աչքով խաւար, որ չտեսնէք լոյսը փայլող, ձեր պապերի գովքը անող ներկուած դաշտը Աւարայր: Ինչո՞ւ մոռնաք, գնչու դառնաք, անցած օրերը ձեր ազգի եւ չձգտէք անխախտ կամքով հասնել նորից մեր հին տաճարը փառքի: Քանիցս անգամ մեր պատմութեան մէջ Արտաւազդների ոգիներն անմահ՝ ծնունդ են առել նոր անուններով... Քանիցս անգամ պայծառ ճակատները դաժան թշնամու առաջն են կանգնել եւ ազգիդ վերայ թափուող նետերը իրանց կուրծքերին հաւաքել... Արիւնով ներկուած դաշտերը չորացած, ձեզ են սպասում, հայ զաւակներին, որ միակ կամքով ընդմիշտ ձուլուած, նոր շունչ ներշնչէր վարդերին թառամած: Քանդուած գիւղերի փլատակների վերայ նոր կեանք պիտ կաոուցէք ժայռի կարծրութեամբ, որ ամէն յորձանք գալիք օրերի փրփուր դառնալով նրանից փախչի: Երբ կարօտահար սրտերը բիւրերի ախն են քաշում իրանց եղբայրների, լեցուէ՛ք հաւատքով, որ մեր լեռների գագաթներից դէպ վեր դրօշը ազգութեան պիտի ծածանուի... Թող այն ժամանակ խիղճը մարդկութեան զարթնի իւր քնից, տեսնի աչքերով մի ազգ իւր մարմնով, որ ամբողջ հոգիով դարերից ի վեր միշտ մաքառել է ընդդէմ ստրկութեան... «Մշակ» շբթ. (Ֆրեզնօ, Ա.Մ.Ն.), 21 Դեկտ. 1951

ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆ GOURGEN YANIKIAN Гурген Яникян

ՄԱՏԱՂ ՍԵՐՆԴԻՆ
Գուրգէն Եանիգեան

Դուք, որ չարչարեալ ազգի արգանդից ծնունդ էք առել, հեռու մայր երկրից եւ այն դեւերից, որոնք դարերով արիւն են քամել ձեզ ծնող ցեղից, օրինակ վերցրէք ձեր նախնիքներից…
Ձեր բադդն Է եղել պարզ երկրակամար, կեանքերդ չեն մարուել ստացած վէրքերից եւ չեն բաժանել ձեզ ձեր հարազատներից:
Ձեզ հետ միասին ծնկաչոք ընկած կը փառաբանեմ դրօշը աստղերով, որ հեռու է պահել ձեզ այդ բոլորից իւր ծածանումով:
Աչքերդ բացած մանուկ հասակից, դուք ամբողջ թափով օգտուել էք կեանքից եւ Արարչութեան բոլոր բարիքներից…
Այդպէս է եղել եւ այդպէս էլ կայ…
Բայց… Թոդ ազատութեան հարբեցնող գինին չդառնայ դագաղը անցած օրերին եւ խեղդելով միտքն ու հոգին՝ շեղէ ուղին մատադ կեանքի արեան ձայնի…
Ինչո՞ւ քայլէք աչքով խաւար, որ չտեսնէք լոյսը փայլող, ձեր պապերի գովքը անող ներկուած դաշտը Աւարայր:
Ինչո՞ւ մոռնաք, գնչու դառնաք, անցած օրերը ձեր ազգի եւ չձգտէք անխախտ կամքով հասնել նորից մեր հին տաճարը փառքի:
Քանիցս անգամ մեր պատմութեան մէջ Արտաւազդների ոգիներն անմահ՝ ծնունդ են առել նոր անուններով…
Քանիցս անգամ պայծառ ճակատները դաժան թշնամու առաջն են կանգնել եւ ազգիդ վերայ թափուող նետերը իրանց կուրծքերին հաւաքել…
Արիւնով ներկուած դաշտերը չորացած, ձեզ են սպասում, հայ զաւակներին, որ միակ կամքով ընդմիշտ ձուլուած, նոր շունչ ներշնչէր վարդերին թառամած:
Քանդուած գիւղերի փլատակների վերայ նոր կեանք պիտ կառուցէք ժայռի կարծրութեամբ, որ ամէն յորձանք գալիք օրերի փրփուր դառնալով նրանից փախչի:
Երբ կարօտահար սրտերը բիւրերի ախն են քաշում իրանց եղբայրների, լեցուէ՛ք հաւատքով, որ մեր լեռների գագաթներից դէպ վեր դրօշը ազգութեան պիտի ծածանուի…
Թող այն ժամանակ խիղճը մարդկութեան զարթնի իւր քնից, տեսնի աչքերով մի ազգ իւր մարմնով, որ ամբողջ հոգիով դարերից ի վեր միշտ մաքառել է ընդդէմ ստրկութեան…

«Մշակ» շբթ. (Ֆրեզնօ, Ա.Մ.Ն.), 21 Դեկտ. 1951

Գուրգեն Մկրտիչի Յանիկյան (Gourgen Yanikian), Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) հոգեւոր առաջնորդ (ասալայի կնքահայր):
Գուրգեն Յանիկյանը ծնվել է 1895թ.-ի դեկտեմբերի 24-ին Արևմտյան Հայաստանի Էրզրում քաղաքում, ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ականատես, հայ գրող, ճարտարապետ, ճարտարագետ, հայտնի գյուտարար, արդյունաբերող, հասարակական եւ քաղաքական գործիչ, Հայ Դատի եւ Հայոց Ցեղասպանության համաշխարհային ճանաչման ճանապարհին արդարություն է պահանջել Հայոց Ցեղասպանության համար։
1973թ.-ի հունվարի 27-ին, 78 տարեկան հասակում, Կալիֆորնիայի Սանտա Բարբառա քաղաքում նա գնդակահարեց Թուրքիայի հյուպատոսին և փոխ-հյուպատոսին: Դատապարտվեց ցմահ բանտարկության, 8 տարի անց հիվանդության պատճառով տեղափոխվեց  այցելուների համար փակ հիվանդանոց, որտեղ և մահացավ 1984թ.-ի, մարտի 27ին ՝ 89 տարեկան հասակում:

6 идей о “ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆ GOURGEN YANIKIAN

Добавить комментарий