«ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԾԱԳՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՑԱՆՎՈՒՄ է ՈՉ ԹԵ ԻԲՐԵՎ ԷՊՈՍ ԿԱՄ ԱՌԱՄՊԵԼ, ԱՅԼ ՓԱՍՏ»

Ի գիտություն Հայաստանի պատմաբանների և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի․ Հեղինակ՝ Հասմիկ Գուլակյան

Կեղծ հայագետներ

«ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԾԱԳՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՑԱՆՎՈՒՄ է ՈՉ ԹԵ ԻԲՐԵՎ ԷՊՈՍ ԿԱՄ ԱՌԱՄՊԵԼ, ԱՅԼ ՓԱՍՏ»

Առայժմ մեր ձեռքին են հատվածներ՝ պրոֆ. Ռիչարդ Հովհաննիսյանիհ՝ 1998 թ. նոյեմբերի 18-ին Բերքլիի համալսարանում կարդացած «Հայոց պատմության չլուծված հարցերը 20-րդ դարում» դասախոսությունից:

«Հակառակ այս դասախոսության վերնագրին՝ նախ կցանկանայի մոտ 20 դար հետ գնալ: Ովքե՞ր են հայերը: Հարց, որ ազդեցություն ունի մերօրյա պատմության վրա, մերօրյա քաղաքականության մաս է: Մի քանի տեսություն կա այն մասին, թե ովքեր են հայերը: Երկար ժամանակ վերջիններիս համարել են աստվածաշնչյան ժողովուրդներից մեկը: ժամանակակից հայերից շատերը դիտում են իրենց գոյության պայքարը առասպելական ծագման ծիրի միջով: Նույնիսկ այսօր Մերձավոր Արևելքի և գուցե նույնիսկ Միացյալ Նահանգների հայկական եկեղեցական դպրոցներում հայ ժողովրդի աստվածաշնչյան ծագման պատմությունը հաճախ ուսուցանվում է ոչ թե իբրն. էպոս կամ առասպել այլ փաստ (ընդգծումներն իմն են — Հ. Գ.): Մյուս կողմից Հերոդոտոսը հունական պատմության հայրը, ասում է, որ հայերն իրենց ազգակից մեկ այլ ժողովրդի հետ շարժվել են Թրակիայից դեպի արևելք, դեպի Հայկական մեծ բարձրավանդակը:
Ինչո՞ւ է սա պրոբլեմ: Հայաստանում և նրանից դուրս մի կատաղի բանավեճ է ընթանում առ այն, թե հայերը եկվորներ կամ ներգաղթյալներ են այդ տարածքներում, թե՞ բնիկներ: Հայ ազգայնական կամ, ավելի ճիշտ, ազգայնամոլ պատմաբաններն ուզում են ապացուցել, որ հայերն այդ տարածքների ամենաառաջին բնակիչներն էին, և նրանց շատ են զայրացնում ինձ պես մարդիկ, ովքեր գրքեր են հրատարակում, ուր ասվում է, որ հայերը խառնուրդ են: Հավանական է, որ հնդեվրոպական ծագում ունեցող խմբեր, Թրակիայից և Կովկասյան լեռներից, առնչությունների մեջ լինելով խեթական թագավորության հետ, խառնվել են տեղական ժողովուրդներին: Այնուհետև տեղի է ունեցել ժողովրդի կազմավորման երկար գործընթացը:
Ցույց տալու համար այս հարցի կարևորությունը բերեմ մի օրինակ: Այս տարվա (1998 թ.) սկզբին Սան Ֆրանցիսկոյում մի դասախոսություն կարդացի նվիրված վերջերս իմ խմբագրությամբ լույս տեսած մի գրքի, որի գլուխներից մեկը հայերի ծագման մասին է: Այնտեղ խոսվում է ուրարտական ժողովրդի նախահայկական մի ժողովրդի մասին: Չերկարացնեմ: Լսարանում ներկա մի հայ պատմաբան (Արմեն Այվազյանը — Հ. Գ.) «բալիստիկ հրթիռի» նման պայթեց: Նա նախազգուշացրեց ինձ, ինչպես նաև մյուս բոլորին, որ անգլերեն հրապարակ հանելով պատմության այս ահավոր տարբերակը, թույլ ենք տալիս հայերին դիտեն իբրև եկվորներ: Այս պոռթկումի պատճառներն ակնհայտորեն քաղաքական են: Ազգայնամոլները ցանկանում են ցույց տալ, որ մյուս ժողովուրդներն են եկվորներ եղել, ո՛չ հայերը:
Պարզ է, որ դեռևս լեզվաբանական և հնագիտական շատ մեծ աշխատանք պետք է կատարել այս խնդրի շուրջ: Հուսով եմ, որ հաջորդ սերունդը կկարողանա քաղաքական համատեքստից հանել այս խնդիրը: Ի վերջո, ադրբեջանցիներն էլ նույն խնդիրներն ունեն, նրանք թո՞ւրք են, թե՞ կովկասյան աղվաններ: Երբ գործը հասնում Է Ղարաբաղին, ադրբեջանցիները սովորաբար որոշում են, որ իրենք հայերին ժամանակակից կովկասյան աղվանների հետնորդներն են:
…Պրոֆ. Նինա Գարսոյանը, որ հինգ գլուխ Է հեղինակել անցյալ տարի իմ հրապարակած «Հայ ժողովրդի պատմության» երկհատորյակում, ռևիզիոնիստ պատմաբան է երկու առումով: Նախ նա պնդում է, որ հայերն իրականում իրանցիներ են. քրիստոնյա պատմաբանները թաքցրել են այդ փաստը: Նա ասում է, որ հայերն իրենք իրենց անջատել են պարսիկներից, հենց որ քրիստոնյա են դարձել (իրանցիները մնացել են զրադաշտական): Երկրորդ՝ հայտարարում է, որ հայերը գյուղացի ժողովուրդ են, որ հայկական հասարակության կառուցվածքը եղել է կիսաֆեոդալական: Այս մեկնաբանումը զարմանալի եմ համարում, քանի որ հին Հայաստանում բազմաթիվ քաղաքներ կային և Հայաստանով էին անցնում առևտրի կարևոր մայրուղիները: Այնուհանդերձ Գարսոյանը պնդում է, որ քաղաքները խորթ են եղել հայերին, նույնիսկ հայտարարում է, որ Հայաստանի հին քաղաքները բնակեցված են եղել ոչ հայերով: Պարզելու համար այս հարցերը մենք լրացուցիչ տեղեկությունների կարիք ունենք»:

Հ. Գ. — Պրոֆ. Ռ. Հովհաննիսյանի մեկնաբանությունները հարուցում են մի քանի տարակուսանք:

Նախ ինչո՞ւ է նա արծարծում այնպիսի հարցեր, որոնք ամբողջովին դուրս են իր իրազեկությունից (կոմպետենցիայից) և ուսումնասիրած պատմաշրջանից:

Երկրորդ պրոֆ. Հովհաննիսյանը, որ ամենից առաջ իրեն համարում է ամերիկացի և ո՛չ հայ պատմաբան, ինչո՞ւ է հայ պատմաբաններին մեղադրում քաղաքական հետին ծրագրեր ունենալու և նույնիսկ ազգայնամոլության համար, երբ վերջիններս փաստարկված ապացուցում են հայերի բնիկությունը Հայկական լեռնաշխարհում: Ավելին պրոֆ. Հովհաննիսյանն օգտագործում է հայ «ազգայնամոլ» պատմաբան պիտակը, որը ժամանակին շրջանառության մեջ է դրել թուրքական և թուրքամետ քարոզչությունը: Իսկ ինքն ԱՄՆ-ում երբևէ լսե՞լ է ամերիկացի կամ ֆրանսիացի, անգլիացի, հրեա… ազգայնամոլ պատմաբան արտահայտությունը.

Երրորդ ի՞նչ հիմքեր ունի հայերին եկվոր ժողովուրդ ներկայացնող ոչ հայ «պատմաբաններին» օբյեկտիվ գիտնականներ համարելու: Թե ինչպիսի քաղաքականացված և ծայրաստիճան թուրքամետ մթնոլորտ է ձևավորվել ու տիրում ԱՄՆ-ի «հայագիտական» դպրոցում, պրոֆ․ Հովհաննիսյանն ինքը պետք է շատ լավ իմանա: Իսկ եթե չգիտե. խորհուրդ կտայինք շուտափույթ ընթերցել Մատենադարանի ավագ գիտաշխատող Արմեն Այվազյանի վերջերս հրատարակած փայլուն մենագրությանդ «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ․ քննական տեսություն» (Երևան, 1996 թ․, 258 Էջ):
Չորրորդ՝ ինչո՞ւ է պրոֆ. Հովհաննիսյանը ադրբեջանցի բունիաթովական կեղծարարների հետ նույն նժարին է դնում Հայաստանում հայերի բնիկությունը հաստատող հայ պատմաբաններին:

Հինգերորդ՝ եթե պրոֆ. Հովհաննիսյանը Ն. Գարսոյանին համարում է ռևիզիոնիստ պատմաբան, ինչո՞ւ է համաձայնել իր խմբագրած գրքում հրապարակել Գարսոյանի՝ հայոց պատմությունն ու ինքնությունը կեղծող և նույնիսկ հայերի արժանապատվությունը վիրավորող հինգ գլուխը: Թեև Ա. Այվազյանի վերոհիշյալ գրքի ընթերցումից հետո այս հարցի պատասխանը պարզ կդառնա՝ պրոֆ. Հովհաննիսյանը բարձր կարծիք և հրաշալի հարաբերություններ ունի ինչպես նույն Գարսոյանի, այնպես էլ տխրահամբավ հայատյաց մյուս հեղինակների հետ, ինչպիսիք են, օրինակ, Ռոնալդ Սյունին և Ռոբերտ Թոմսոնը
Վեցերորդ հարցն էլ ուղղենք ՀՀ ԳԱԱ ղեկավարությանը:

ՀՀ ԳԱԱ-ն, որ ի սկզբանե կոչված է լինել հայագիտության ամենահզոր կենտրոնը, և որի ուսերին է ծանրացած հայագիտության պաշտպանության խնդիրը, անտեղյա՞կ է այդ ամենին, թե՞ պարզապես լռում է: Ինչո՞ւ: Ինչո՞վ է բացատրվում այդ կրավորական կեցվածքը: Պրոֆ. Հովհաննիսյանի վերոհիշյալ կարծիքները համապատասխանո՞ւմ են արդյոք ՀՀ ԳԱԱ արտասահմանյան իսկական անդամի՝ նրան շնորհված կոչմանը: Եթե այո, գուցե թե Սյունուն, Գարսոյանին, Թոմսոնին… էլ դարձնենք ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ: Չմոռանանք, որ նույն Ն. Գարսոյանին պատմագիտության մեջ ունեցած «մեծ ձեռքբերումների համար» ՀՀ ԳԱԱ-ն 80-ական թվականներին շնորհել է Անանիա Շիրակացու անվան մրցանակ:

Վերջին հարցն էլ ուղղենք ՀՀ իշխանություններին: Ամեն ինչից երևում է, որ գործ ունենք Թուրքիայի պետական, հակահայկական քարոզչության հետ: Որպես հակակշիռ, որպես հակաքայլ ի՞նչ է պատրաստվում անել հայկական պետական քարոզչությունը, եթե այդպիսին, առհասարակ, գոյություն ունի: Ո՞րն է ՀՀ պետական հայեցակարգն այս ամենի վերաբերյալ…

«Իրավունք», 13-19 ապրիլի, 1999 թ.
Հասմիկ Գուլակյան, ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ
(Հրապարակախոսություն), հատոր Ա, «Էդիթ Պրինտ» 2010

Տես նաև կեղծ հայագետներ , տեսանյութեր՝  Ջեյմս Ռասել

Ռիչարդ Հովհաննիսյան

50 идей о “«ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԾԱԳՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՑԱՆՎՈՒՄ է ՈՉ ԹԵ ԻԲՐԵՎ ԷՊՈՍ ԿԱՄ ԱՌԱՄՊԵԼ, ԱՅԼ ՓԱՍՏ»

  1. Gayane Atoyan

    շատ պարզ է թե ինչու են ԳԱԱ-ն և ՀՀ ի իշխանությունները այդպիսի դիրէ բռնել… ներկայումս իրենց տեսական ֆունկցիաները ամպագոռգոռ գրված են թղթի վրա մի տեղ մի գուցե… իրական գործունեությունը ծավալված է միայն փող՝գումար կուտակելու մեջ, որ լցվեն ղեկավար անահտների գանձարանները, նման դեպքում արդյոք ժամանակ կա գիտությունով ու հայապահպանությամբ զբաղվելու: եթե թեկուզ մի հայացք նետեք ու տեսնեք այն երիտասարդ սերունդին, ովքեր ԳԱԱ ուսանողներ են համարվում, ապա իմ ասածն ավելի պարզ կդառնա

  2. Արթուր Դարբինյան

    Եթե պետության պահպանման ու պաշտպանման երաշխավորները հանուն հարստության պետությունը վտանգում են,ինչ՞ երաշխիք կա,որ շատ պատմագիրներ չեն վաճառվել:Անհրաժեշտ է հրավիրել հատուկ Նիստի և փաստերով մերկացնելով նրանց դատի տալ կաշառվելու համար……………………..Կեղծիքից ոչ այնքան թուրքն է օգտվում,ինչքան՛ջհուդը……

  3. Galina Ruslanovna Grigoryan

    Hargeli ,,hayagetner,,! Inchpes haytni e azgere henc aydpes el kazmavorvum en mi kani mot cexeri miavorman himan vra.hay azgn el protohaeric e baxkacac. Zarmanali e!? Isk angliacinere?Xarnurt chen? Briter,normanner,kelter ev shat urishner en exel nranc naxninere.Ev etpes bolore.Xoske genume nra masin ,te erb e da texi unecel?azge dzevavorvel e ,te che. Mere dzevavorvel e ,,naxnadaryan ,,gamanakneric.
    Inch verabervum e azerinerin, ,,Oguz ,,naxninere nerxugel en Apsheron mer tevarkutyan11 -erord darum. Azge hascerel e dzevavorvel? Voch! Chi el hasceni! Axvannere mi azg cher.Da mot 11 cexer ein.Mi endhanur lezvov chein xosum, ayl tarber barbarnerov.ayd patcharov Mesrop Mashtoci ctexcvac aybubene chgorcec.Baci dranic,nrank pokrativ ein ev azerineri naxninere darnal chein karox.Mi mase paxav Hayastan,Vrastan,Hyusisain Kovkaz.mi mase vochenchacvez henc oguzneri koxmic. Inch naxnineri masina xoske?Azerineri het chen xarnevel talishnere,lezginnere,kerder, ev urishnere,vor ayd vayrerum ein bnakvum minchev azerineri ihayt gale.
    Naxaheri barekam azger en hamarvum Frakiacinere,Frigiacinere,Dakere(?).Isk ov vortexic e ekel hin patmichnere karox en miayn entadrel,naev sxalvel. 20-erord dari k50-akan tvakannerin hamarum ein,vor chettere Hind-evropakan azg cher.Miayn vercheres bolor gitnakannere entunecin,vor henc Hind-evropakan en.Ev haere vochte nranc charnurdn en ayl mer nachnineric meke.Ayo amboxch Pokr Asiai taracasherjani maner ev mec cexere miavorvelov stexcecin mer azge.Isk Haern en gnacel Balkanyan terakexzi ,te ettexic en ekel?Mec harc e? Ov ktoxner lav caxkun hoxere Balkanyan terakexzu ev kgar mer karkarot ,bayc shat sireli Hayastane? Aveli chisht kliner entadrel,vor frakiacineri naxninere Pokr Asiai sherjanic texapoxvecin Balkanyan terakexzi.Inchpes e da misht exel;sovi,erashti,paterazmneri patcharov. Gitnakannere grum en,vor usumnasirutyinnere cuyuc chen tevel,vor mec kanakutyamb goxovurd mer tvarkutyunic arach1200 tvin toxel e Balkannere.Isk mec tvov ekel en Pokr Asia mshtakan bnakecvelu.

  4. Hovsepyan Hayk

    Սա կոչվում է՝< Ամերիկյան ապրելաձև>,այսինք գումարը վերձրեց ու պատվերը կատարեց;Չէ,այստեղ թուրքն ու ջհուդը չեն; Այստեղ,ինքը ԱՄՆ-ն է;Չէ,որ այդ < ազգ>ն է ստեղծվել եկվորներից՝ եվրոպայից արտաքսված հանցագործների ու պոռնիկների սերունդից;Այնպես որ,պետք է < ապացուցել>,որ ուրիշներն իրենցից լավը չեն;

  5. Դավիթ Մադոյան

    Խնդիրը այստեղ կողմնակալության մեջ չէ, պարզապես ես խիստ կասկածում եմ այս պատմաբանի հայ լինելը և համոզված եմ, որ նա այսպիսի ելույթների համար վատ գումարներ չի ստանում թուրքերից ու թուրքերի < <ծնողներից>>:

  6. Hakob GN Gorginyan

    Բալիստիկ հրթիռը պետք էր ուղղել ………………., որ քո նման պատվերներ կատարող տականքները լույս աշխարհ չգային: Տղադ էլ ստեղ ՛՛ժառանգությունա՛՛ խաղացնում: Իսկ սրա զավակը կիսում է իր դավաճան հոր տեսությունները:

  7. Arthur Armin

    Ռիչարդ Հովհաննիսյան, դու և՛ անգրագետ ես, և՛ կեղծարար ծախված: Իսկ ինչո՞ւ քո խմբագրությամբ բուհական դասագրքում չկան նույնպես ամերիկո-անգլիական հեղինակավոր հեղինակներ՝ Քունտին Աթկինսոնի, Մերիթ Ռուհլենի, Քոլին Ռենֆյուի և այլոց իսկապես գիտական տեսությունները:

    1. Հայկ Հարությունյան

      Արթուր ջան, ես լավ ծանոթ եմ քո պատրաստած տեսանյութերին և շատ բարձր եմ գնահատում Քո ներդրումը սրանց կաշին քերթելու և սրանց իրական՝ այլանդակ, դավաճանական կերպարանքը մեր ժողովրդին ներկայացնելու գործում: Ես էլ իմ հերթին, շատ այլ փաստերի հետ միասին, նաև քո պատրաստած տեսանյութերն եմ օգտագործել ու տարածել այս դավաճանների դեմ պայքարում: Շատ մոլորյալ րաֆֆիականների եմ ապացուցել նրա կեղծ ու ծախված լինելը, որոնք իմանալով ճշմարտությունը՝ դարձի գալով, իրենք են սկսել սրանց դեմ պայքարելը: Սրանք՝ հայր ու որդի մեր ազգի ողբերգության վրա բիզնես են անում:

  8. Հայկ Հարությունյան

    Արթուր ջան, ես լավ ծանոթ եմ քո պատրաստած տեսանյութերին և շատ բարձր եմ գնահատում Քո ներդրումը սրանց կաշին քերթելու և սրանց իրական՝ այլանդակ, դավաճանական կերպարանքը մեր ժողովրդին ներկայացնելու գործում: Ես էլ իմ հերթին, շատ այլ փաստերի հետ միասին, նաև քո պատրաստած տեսանյութերն եմ օգտագործել ու տարածել այս դավաճանների դեմ պայքարում: Շատ մոլորյալ րաֆֆիականների եմ ապացուցել նրա կեղծ ու ծախված լինելը, որոնք իմանալով ճշմարտությունը՝ դարձի գալով, իրենք են սկսել սրանց դեմ պայքարելը: Սրանք՝ հայր ու որդի մեր ազգի ողբերգության վրա բիզնես են անում:

  9. Tigran Sargsyan

    Մի պարզ օրինակով ասեմ հետեվյալը….
    Երբ որեվէ մեկը ցանկանում է ավերել ինչ որ մի թանկարժեք ազգային երաժշտություն, ապա նրա երանգավորման համար վարձում է մի անգրագետ ու հիմար տականքի, ով մի քանի կոպեկի համար պատրաստ է աղավաղել ու անճանաչելի դարձնել տվյալ երաժշտությունը: Այդպիսիները կան տարբեր ոլորտներում ու անում են իրենց կեղտոտ գործը: Իսկ դրա մեղքը հիմնականում ազգինն է ու իր վարչակազմինը, քանի որ ոչնչով չեն հետաքրքրվում, ընկած են կյանքի արագ ռիթմերի հետեվից ու չեն էլ հասցնում ոչինչ նկատել, միայն մի կտոր փախցնելով հասնում են ուշ գիշեր ու ջլատված քնում: Իսկ այդ օրվա ընթացքում տականքները օգտվում են առիթից:

  10. Susanna Avetisyan

    Армения не только топоним нагорья или ещё одно название известной древней страны «Haia-sа(r)» — Арарад, а так же характеризует расу, проявляет себя как название расы. Очевидно дело в том, что разные народы, граничившие и общавшиеся с армянами, давали для обозначения Армении и армян разные свои названия. В результате, для обозначения одной и той же страны существовали разные названия. Царство Арарадское — Царство Восхваленного Сияющего Отца, Царство (h)Айa: «Haia-sа(r)» — Царство Многопрославленного Отца, Страна Армения — Страна Сияющего отца, обладающего феноменом божественного могущества. Государство Митанни – Божественно могущественную природу имеющие сами.
    Наше предположение обусловлено, прежде всего, тем фактом, что значение терминов Митанни и Армения по сути одно и то же. МИТАННИ = mì-ta-ní-ní = Божественно могущественную природу имеющие сами, то есть народ, имеющий ту же самую божественно могущественную природу, которой обладало население Армении. Даже не особо сведущему в этих вопросах, не трудно определить , что создателем обеих государств является один и тот же народ, обладающий феноменом [ ME ].

  11. Геворг Мкртчян

    Անգամ եթե հայերի նախնիներից մեկը՝ նախահայերենի կրողները եկվորներ են, դա չի նշանակում, թե հայերն էլ են եկվորներ: Օրինակ, մեքսիկացիների նախնիներից մեկը՝ իսպանացիք եկվորներ են, բայց միայն հիմարը մեքսիկացիներին եկվորներ կհամարի:

  12. Simon Aghajanyan

    Եթե որևե հանրություն չունի ընդգծված մոտեցուներ սեփական պատմության հանդեպ, միշտ էլ կգտնվեն ոչ բարոյացկամ թշնամի ուժեր ովքեր կփորձեն լրացնել քաղաքական դաշտի նմանատիպ բացը: Մեր ժողովրդին խորթ, նման չարորակ գոյացություններ բազմիցս ուղեկցել են նրան իր պատմության տարբեր ժամանակահատվածում: Սակայն այն առավել վտանգավոր է դարձել մեր ժամանակներում:Որովհետև, նախկինում թե մեր ժողովուրդը և թե աշխարհը միասնական էին հայերի ծագումնաբանության հարցում: Իսկ ներկայումս երբ ազգություն կոչվող ինչ որ նորագոյացություններ փորձում են իրենց կողմ ձգել Հայ ժողովրդի պատմամշակութային ծածկույթը. Պարզվում է հայագիտություն կոչվածը անզոր է պայքարել հայատյաց ուժերի գրանտային հոնարարներով սնված հայ և օտար գիտական գործակալների դեմ: Սակայն սա միակ պատճառը չէ նրանց լռության մասին այդ հարցում: Քանի որ իրենք են անտրունչ թողել հայերն պատկանող քաղաքական դաշտը, որտեղ մեր ժողովրդին չհամակրող թշնամի ուժերը սառնասրտորեն գործում են: Թեև մեր կողմից հայագետների տրված ոչ կոռեկտ՝ ,,կոչված,, բառի կիրառումը գիտական շրջանակներում կիրառելի չէ: Բայց ինչպես վարվել այն հայագետների հետ, ովքեր 20-րդ դարի սկզբներն օտար գիտնականների կողմից Հայ ժողովրդի պատմության ձևախեղումից 100 տարի անց էլ ի՝վիճակի չեղան հասկանալու, որ Հերոդոտոսը՝ ,,արմենները ծագումով Փռուգիայից են,, արտահայտությունը վերաբերում է փոքրասիական Փռուգիային Գորդոն մայրաքաղաքով: Որովհետև նույն հեղինակի ասելով ,, քանի դեռ նրանք բնակվել են բալկաններում կոչվել են Բռիգներ,,: Այդ մասին է վկայում նաև ք.ա. 4-րդ և 2-րդ դարերերի հույն հեղինակներ Էփորոսի և Ապոլլոդորոսի տեղեկությունները Հելեսպոնտոսն անցած թրակա-փռյուգական 16 ազգոերի մասին, որոնց ցանկում արմեններ անունը կրող ժողովուրդ չի հիշատակվում: Իսկ Դ. Հալիկառնասցու և Եվդոքսոսի պնդումները թե՝ արմենների լեզվում շատ բառեր փռյոգերենից է կարող էր վերաբերվել Բալկանյան մեծ արտագաղթի հետևանքով փոքր- ասիական Փռուգիայում ծվարած արմենների մնացորդներին միայն, ովքեր վերոհիշյալ հույն հեղինակների ապրած ժամանակներում հազար տարուց ավելի համակեցության մեջ են գտնվել փռյուգացիների հետ և նրանք կարող էին ընդհանրություններ ձեք բերել եկվոր փռյուգացիների հետ: Մեր այս փոքրածավալ վերլուծությունը ցույց է տալիս, որ առկա պատմական՝փաստերը և իրադարձությունները հարկավոր է վեր լուծել՝ ժամանակի և տարածության, ձևի և բովանդակության, պատճառահետևանքային կապի և դասական մտածողության այլ հիմնադրույների շրջանակներում: Եւ ոչ թե գայթակղվել օտարազգի գիտական հեղինակությունների կարծիքներին տրվելուն: Առան խորանալու վերջիններիս հետապնդած քաղաքական նպատակների մեջ: Չպետք է մոռանալ, որ ամեն մի ազգի պատմություն տվյալ երկրի քաղաքական փոխհորաբերությունների հանրագումարն է ժամանակի հոլովույթում: Եւ երբ այդ փոխհարաբերություններում քաղաքական միտքը զուրկ է դասական մտածողության հիմնադրույթներից, ապա այն կարող է վեր ածվել մամուլի ազատության, վերածելով երկիրը համատարած քաոսի և խառնաշփոթության, որ կարող է աղետալի հետևանքների առաջ կանգնեցնել տվյալ ժողովրդին:

  13. Σεδράκ Σαγιάς

    Հարգելի Հասմիկ Գուլակյա՛ն, ես միանում եմ ձեր ասածին: Հայոց պատմությունը պետք է մաքրել կոմունիստական գաղափարախոսությամբ, թուրքական կեղծարարությամբ ստեղծված, ծախու գրչակների և այսրոպեական շահեր հետապնդողների ստեղծած աղբից և ներկայացնել մաքուր, բյուրեղյա Հայոց պատմությունը: Իսկ եթե Հայոց իրական պատմությունը ոմանց դուրը չգա, թող սառը ցնցուղ ընդունեն կամ կորչեն գրողի ծոցը:

  14. Simon Aghajanyan

    Հարգելի Գևորգ Հայ ժողովուրդը մի քանի նախնի չունի: Որոշ հ/վայագետների կողմից նրան վերագրվող պատմության գլխավոր պարադոքսը այն է, որ նրանք ք.ա. III հազ. հինարևելյան սկզբնաղբյուրներում հիշատակվող՝ Հայասա, Արմաննի և Արարադի երկրները համարում են ոչ հայկական, իսկ ք.ա. 6-րդ դարից հետո այդ նույն երկրները՝ նույն պատմական միջավայրում, իր վերը նշած 3 անվանումներով հանկարծ կոչում են հայկական: Կամ նույն հեղինակները Ուրարտու կոչած Արարատյան թագավորությունը դիտում են ոչ հայկական, նրան վերագրեով խուրրիական էթնոսի վրա կազմավորված պետություն: Իսկ որպես Հայկական առաջին պետության նախապատկեր նրանք համարում են քաղաքական դիմագծերից և մշակութային արժեքներից զուրկ՝ Արմե-Շուպրիա կեղծանունով ինչ որ հորինվածք: Մոռանալով, որ տողեր առաջ հակադրվելով իրենց, նույն կոտրած ձեռքերով գրել են՝ ՍՈւԲԻՐ կամ ՇՈւԲԻՐ խուրրիներին տրված շումերա-աքքադական անվանումն է: Եւ այս անհեթեթությունները մինչօրս ընկած են հայկական կրթական ծրագրերի հիմքում՝ առանց հեղինակներից պահանջելու՝ թե ինչու խուրրի շուպրիացիները կարող էին հայերի նախահայրերը լինել, իսկ «ուրարտացի» կոչածները ոչ, երբ նույն գիտնակաների կարծիքով այդ երկու ժողովուրդները միևնույն էթնոսի ներկայացուցիչներ էին:

Добавить комментарий