«ԻՆՁ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵՔ…»

Համո Սահյանի ծննդյան 100-ամյակը
Հասմիկ Գուլականի հարցազրույցը բան. գիտ դոկտոր Շչորս Դավթյանի հետ
Համո Սահյան Hamo Sahyan

Համո Սահյան – Hamo Sahyan «ԻՆՁ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵՔ…»

20-րդ դարի երկրորդ կեսի հայ բանաստեղծների շարքում Համո Սահյանն ինձ համար առանձնահատուկ տեղ ունի: Ասածս չի նշանակում, թե մյուսներին թերագնահատում եմ: Համո Սահյանին առանձնացնում եմ, որովհետև նա բնապաշտ էր բառիս ամենախոր և ամենաընդգրկուն իմաստով: Բնությունը նրա համար ամեն ինչ է. բանաստեղծը խոսում, զրուցում է բնության հետ, այնտեղ բացահայտում է մարդկային զգացողություններ, բնության յուրաքանչյուր մասնիկ մարդեղացած է նրա համար, զգում է նրանց շնչառությունը, սրտի զարկերը… Սահյանն ինքն այդ բնության մի մասնիկն էր, և դրանով ամբողջանում էր նրա գոյության իմաստը, կարևորվում քնարերգության մեջ կատարելության նրա ձգտումը…
***
Համո Սահյանը բավական հիասթափություններ է ունեցել կյանքի վերջին տարիներին` Արցախյան շարժման սկզբից. ո՛չ թե ազգային-ազատագրական շարժումից, այլ ստեղծված կացությունից. նա անասելի ողբերգական պահեր է ապրել և ոչ քիչ: Նա քաղաքագետ չէր, բայց սարսափած էր փլուզումներից. տեսավ երկրաշարժ, ՍՍՀՄ փլուզում… Համո Սահյանը ԱՄՆ-ում մի ելույթի ժամանակ Հայաստանի անկախությունը համեմատել է կախաղանի սյան հետ.
Գնանք օտարի դռները բախենք,
Թերմացքներ մուրանք, որ սովը թաղե՞նք…
Ավելի լավ չէ՞, որ մեզ ազգովի
Այս անկախության պարանով կախենք…
Քաղաքագետ չլինելով`Համո Սահյանն իր հարազատ հայկական այս փոքր հողակտորի վրա ստեղծված կամ հռչակված անկախ պետությունն անվանել է «խաբեության հանրապետություն»: 1993 թվականի, այսինքն` նրա վերջին Նոր տարվա մտորումներում (տպագրվել են «Գրական թերթում») կարդում ենք. «Հիմա, խաբեության օրոք, ճշմարտություն ենք ասում` պաշտպանելով խաբեությունը: Ազատություն ենք ասում` պաշտպանելով բաբելոնյան խառնակությունը, քաոսը, անպատժելիությունը, անպատասխանատվությունը: Ժողովրդավարություն ենք ասում` պաշտպանում անիշխանությունը, իշխանություն կոչվածի անճարակությունը, իշխանավորների պատվախնդրությունն ու զրահակիր զրպարտությունը»:
Քանի դեռ ապրում ու արարում է հայ մարդը, նորին մեծություն բանաստեղծությունն անբաժան է լինելու նրանից, իսկ Համո Սահյանի հոգեպարար բանաստեղծությունը ջերմացնելու է բոլորի սրտերը: Բանաստեղծը մեզ ոչինչ պարտք չէ, մենք ենք նրան պարտք և չգիտեմ` կկարողանա՞նք այդ պարտքը երբևէ հատուցել…

«Վէմ» ռադիոկայան
16. 04. 2014

Ձայնագրությունը ներքևում՝

Аудиозапись: Adobe Flash Player (версия 9 или выше) требуется для воспроизведения этой аудиозаписи. Скачать последнюю версию здесь. К тому же, в Вашем браузере должен быть включен JavaScript.

  • 1
    Поделиться

6 идей о “«ԻՆՁ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵՔ…»

Добавить комментарий