ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՆԿՈՒՄ MORAL-PSYCHOLOGICA FALL

ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՆՔ. ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՆԿՈՒՄ

Հասմիկ Գուլակյանի զրույցը հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ

 Կարինե Նալչաջյան / Բարոյականութիւնը եւ մենք. բարոյահոգեբանական անկում Morality and we. Moral-psychological fall Нравственность и мы: морально-психологическое падение

ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՆԿՈՒՄ MORAL-PSYCHOLOGICA FALL

Մայիսը հայերիս համար իրական հաղթանակների ամիս է: Կար ժամանակ, որ պարտադիր անդրադառնում էի մայիսյան մեր բոլոր հաղթանակներին: Վերջին շրջանում այդ հաղթանակներին նվիրված հաղորդումներ չեմ կարողանում պատրաստել, որովհետև մեզ անարժան եմ համարում այդ հաղթանակներին… Լավագույն դեպքում մեր պատմության այդ հերոսական էջերը միավորում, մեկտեղում եմ մի հաղորդման շրջանակում: Այս տարի հատկապես անչափ կաշկանդված եմ այդ թեմայի առումով. ընկճված եմ ներքուստ: Պատճառը, թերևս, դժվար չէ կռահել:

Հայերս շատ ենք սիրում հպարտանալ մեր բարոյական հաղթանակներով: Ես միշտ էլ սա համարել եմ փոքր ազգի մեծ բարդույթ, սրտի մխիթարանք` ծնված անզորությունից: Իմ կարծիքով` բարոյական հաղթանակներ տանելով արտաքին թշնամու դեմ` մենք անընդհատ մաշվում ենք ներսից` վարկաբեկելով մեր իրակա՛ն հաղթանակները: Այս առումով այնքա՜ն ենք մաշվել, որ, Թումանյանի խոսքերով ասած, փչացել ենք ներսից: Եվ քանի որ բավական լավ եմ պատկերացնում մեր փչացածության աստիճանը, այլևս բարոյական չեմ համարում այդ հաղթանակների մասին նախկին ոգևորությամբ խոսելը: Մինչդեռ անհնար է իրական հաղթանակների մասին այլ կերպ խոսելը: Այստեղից էլ` իմ բարոյահոգեբանական ծանր կացությունը:
2013-ի մայիսյան հաղթանակների մասին «Ակունք» ռ/հ-ի մեր հաղորդումը նույնպես «Բարոյականությունը և մենք» շարքից էր` «Արտագաղթ. ողբերգություն ողբերգությանց» թեմայով: Ինչպե՞ս վայելես ժամանակի առումով մեզ ամենամոտ` Շուշիի ազատագրման տարելիցի բերկրանքը, եթե Արցախյան պատերազմում փառավոր հաղթանակներ տարած ազատամարտիկները փողոց են դուրս եկել` այլևս չհանդուրժելով հանրապետությունում ստեղծված, մեղմ ասած, աննախանձելի վիճակը, իրենց մարտական ընկերիների ծանրագույն սոցիալ-տնտեսական կենսապայմանները, տևական ժամանակ էլ պայքարում են արդեն ձերբակալված զինակցի` Վոլոդյա Ավետիսյանի իրավունքները պաշտպանելու համար… Եվ սա այն դեպքում, երբ հայ-ադրբեջանական պատերազմն ավարտված չէ…
Բարոյական նման անկումային վիճակ մեր պատմության ընթացքում ունեցել ենք բազմիցս` ամեն անգամ պետականության կորստից առաջ… Այս մասին արդեն քանի տարի ահազանգում եմ (այս մասին շատ շատերն են ասում)` հիշեցնելով պատմությունը, հուշելով պատմության դասերը, սակայն պարզվում է` մեր ոչ մի սխալից դաս չենք քաղում, անգամ` պարտություններից…
ՀՀ-ում ստեղծված բարոյահոգեբանական բարդագույն մթնոլորտը մեկ-երկու տարում չի ստեղծվել, այլ անկախության ավելի քան երկու տասնամյակում, և արագորեն սրբագրել այդ ամենը հնարավոր չէ, իսկ ժամանակը, ինչպես հաճախ եմ ասում, վաղուց մեր օգտին չէ, չնայած համոզված եմ նաև, որ ցանկության և քաղաքական կամքի դեպքում կարելի է էականորեն շտկել կացությունը… Այդ առումով չգերազանցված է Սինգապուրի օրինակը: Դրա համար քաղաքացիական կամք է հարկավոր և ցանկություն… Ավաղ, մեր իշխանավորները ոչ մեկն ունեն, ոչ մյուսը…
«Վէմ» ռադիոկայան
30. 04. 2014

ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՏԵՂ՝

Аудиозапись: Adobe Flash Player (версия 9 или выше) требуется для воспроизведения этой аудиозаписи. Скачать последнюю версию здесь. К тому же, в Вашем браузере должен быть включен JavaScript.

2 идей о “ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՆԿՈՒՄ MORAL-PSYCHOLOGICA FALL

  1. Nara Vard

    Ցավոտ և դառը իրականություն: մտավորականության խնդիրն է տարբեր միջոցներով և հայաստանաբնակ և Հայաստանից դուրս ապրող հայությանը տեղեկացնել, նախաքրիստոնեական հայի կերպարի մասին և կրթել ու դաստիարակել այդ կերպարի համապատասխան: պատմել մեր իրական պատմությունը և եկեղեցու հասցրած դարավոր վնասները: դարձի գալ դեպի ազգապաշտություն: ուրիշ ճանապարհ չեմ տեսնում:

  2. Roza Arvahi

    դժվար է ապրել այսպիսի բարոյա հոգեբանական իրադրության մեջ որըանկասկած կտանի պետականության կորուստ բայց ոչ մեկը չի ուզում շտկել ոչինչ մենք պեդք ունենք ազգային իշխանություններ որը միայն կարող է շտկել իրադրություն բայց ոչ մի պայքար անգամ չկա այդ ուղղությամբ մնում է սպասել հրաշքի որին չեմ հավատում

Добавить комментарий