ԵՎՐՈՊԱՑԻ ՀԱՅԱԳԵՏՆԵՐ. ՎԻԿՏՈՐ ԼԱՆԳԼՈՒԱ — Victor Langlois

Հասմիկ Գուլակյանի զրույցը բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանի հետ

 

 Աելիտա Դոլուխանյան - Aelita Doluxanyan

ԵՎՐՈՊԱՑԻ ՀԱՅԱԳԵՏՆԵՐ. ՎԻԿՏՈՐ ԼԱՆԳԼՈՒԱ — Victor Langlois / Աելիտա Դոլուխանյան — Aelita Doluxanyan

«Եվրոպացի հայագետներ» հաղորդաշարի առաջին երկու զրույցները նվիրված էին Ֆրեդերիկ Մակլերին և Ֆրեդերիկ Ֆեյդիին, կարելի է ասել` մեկը մյուսից շքեղ հայագետների: Ի դեպ, երկուսն էլ ֆրանսիացիներ են: Ֆրանսիացի է նաև Վիկտոր Լանգլուան: Սա հաճելի զուգադիպությո՞ւն է, թե՞ ժամանակին ֆրանսիացի գիտնականների միջավայրում ընդգծված վերաբերմունք է եղել Հայաստանի ու հայկական մշակույթի նկատմամբ…

Լանգլուան եղել է Վենետիկի Մխիթարյանների հայկական ճեմարանի կամ ինչպես ժամանակին ասում էին` Մխիթարյանների «Ակադեմիայի», Մոսկվայի Լազարյան ճեմարանի պատվավոր և Թուրինի գիտությունների ակադեմիայի անդամ, պարգևատրվել բազմաթիվ շքանշաններով: Սա բավական բարձր վարկանիշ է որևէ գիտնականի համար: Լանգլուան հատկապես ուսումնասիրել է հայ պատմիչների երկերն ու հայ միջնադարյան գրականությունը, և կարծում եմ, որ այդ հարցում նրա վրա բավական դրականորեն են ազդել Մխիթարյանների հետ նրա հարաբերությունները: Լանգլուայի հայագիտական առաջին երկերից մեկը 1869-ին Վիեննայում հրատարակված երկմասանոց մենագրությունն է Մխիթարյան միաբանության մասին (առաջին մասը` «Համառոտ տեղեկություն Վենետիկի Ս. Ղազար կղզու հայկական վանքի մասին», երկրորդը` «Ակնարկ Հայաստանի պատմության և գրականության»): 1854-ին Փարիզում հրատարակվել է Լանգլուայի «Տեղեկագիր Կիլիկիայի և Փոքր Հայքի հնագիտական հետազոտությունների (1852–1853 թթ. ընթացքում)» ուսումնասիրությունը: Ի դեպ, նա ճանապարհորդել է Ֆրանսիայի կայսեր հանձնարարությամբ, 1863-ին Վենետիկում` «Գանձարան Հայաստանի հրովարտակների կամ Հիշատակարան Ռուբինյան թագավորական դիվանագիտության» աշխատությունը, որը շուրջ 10 տարվա աշխատանքի արդյունք է: Վիկտոր Լանգլուան հայոց պատմությունը կարևորել է համընդհանուր պատմության համատեքստում: Ցավոք, նրա կյանքը շատ կարճ էր, հասցրել է կազմել ու հրատարակել 2 հատոր` 5-ի փոխարեն` համապատասխան գիտական բացատրություններով ու մեկնաբանություններով… Ուսումնասիրել է Մովսես Խորենացու օգտագործած աղբյուրները: Սմբատ Գունդստաբլի և Միքայել Ասորու երկերն առաջին անգամ և ամբողջական թարգմանել է եվրոպական լեզվով:

«Վէմ» ռադիոկայան
14. 05. 2014

ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՏԵՂ՝

Аудиозапись: Adobe Flash Player (версия 9 или выше) требуется для воспроизведения этой аудиозаписи. Скачать последнюю версию здесь. К тому же, в Вашем браузере должен быть включен JavaScript.

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ԴԱՍԵՐԸ․ Victor Langlois

Добавить комментарий