«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԸ

 Հասմիկ Գուլակյանի զրույցը ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական թանգարանի տնօրեն, պատմ. գիտ. թեկնածու Ավագ Հարությունյանի հետ

«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԸ – Mother Armenia

«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԸ Mother Armenia

Սովետական տարիներին ստեղծված «Խորհրդային Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում» թանգարանը «Մայր Հայաստան» է վերանվանվել 1995-ին:

Թանգարանի առաջին հարկում ներկայացված-ցուցադրված են Երկրորդ համաշխարհային պատերազմին վերաբերող նյութեր, երկրորդ հարկում Արցախյան ազատամարտին նվիրված սրահներն են, որտեղ ցուցադրված նյութը շատ ավելի հուզիչ է, որովհետև մեր օրերի պատմությանն է վերաբերում. դրանք մեր ընկերների, հարազատների, բարեկամների անձնական իրերն են, և մի տեսակ չենք ուզում, որ դրանք պատմություն դառնան… Դրանք շնչում են մեզ հետ, այդ տղաների նկարներին նայելիս ակամա զգում ես նրանց շնչառությունը, նրանց և մեր սրտի զարկերը հաճախ նույն ռիթմով են բաբախում… Մանավանդ մեր միջավայրում հաճախ ենք տեսնում նրանց սգակիր ու սևազգեստ մայրերին… Ակամա իմ սևազգեստ տատիկին եմ հիշում. չորս որդիներից մեկն անհայտ կորել է Ուկրաինայում, իսկ Բեռլին հասած ավագ որդին, որ վերադարձել է վիրավոր, պատերազմի ավարտից հետո մեկ տարի է ապրել. մահացել է 33 տարեկանում… Տատս, մերօրյա սգակիր մայրերի նման շատ զուսպ էր կրում իր վիշտը` իր կեցվածքով միշտ հիշեցնելով հայոց վեհ թագուհիներին…

***

Թանգարանի կամարաձև մուտքը սրբավայրի դուռ է հիշեցնում… Այստեղ պետք է մտնել հենց այդ զգացողությամբ, որովհետև այս հարկի տակ մեկտեղված են տարբեր սերունդների բազմաթիվ արժանավոր հայորդիների սրբացած, մեզ համար անգին մասունքներ, որոնց տերերը հայրենիքին ու մեր ազատությանն են նվիրել ամենաթանկը` իրենց կյանքը: Լույս իջնի բոլորի շիրիմներին: Խորին խոնարհում նրանց պայծառ հիշատակի առաջ:

«Վէմ» ռադիոկայան
10. 09. 2014

 

 

4 идей о “«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԸ

  1. Tatev K-yan

    Հարգելի պրն. Avag Harutyunyan , ինձ համարելով հայրենիքիս զինվոր՝ միշտ պատրաստ եմ հնարավորություններիս չափով աջակցել Ձեր ազգանվեր գործին: Անչափ շնորհակալ եմ, որ նման նախաձեռնություն կա ՝ աշխարհին պատմել մեր հայ քաջորդիների մասին: Շոյված եմ, որ հիշատակեցիք նաև իմ անունը:

Добавить комментарий