ՏՈՂԱԴԱՐՁՎԱԾ ԴՊՐՈՑ

 Հասմիկ Գուլակյանի զրույցը արձակագիր Վահագն Գրիգորյանի հետ

ՏՈՂԱԴԱՐՁՎԱԾ ԴՊՐՈՑ

ՏՈՂԱԴԱՐՁՎԱԾ ԴՊՐՈՑ

Վաղ պատանության տարիներից մշտապես լսել եմ ու կարդացել մեր օտարամոլության մասին և ներքուստ պղտորվել, ալեկոծվել, փոթորկվել… Հատկապես չեմ կարողացել հասկանալ իրենց զավակներին օտար դպրոց ուղարկող ծնողներին: ՀՀ անկախությունից առաջ մեր երեխաների շուրջ 40 տոկոսը սովորում էր ռուսական դպրոցում: Եթե որևէ մեկը գիտե այդ դպրոցն ավարտած գեթ մեկ նշանավոր հայ գրողի անուն, խնդրում եմ անպայմանորեն հուշել…

ՀՀ անկախության նվաճումների մասին խոսելիս միշտ նշում եմ կարևորագույն երկու ձեռքբերում. երկիրը մաքրվեց թրքական տարրից և ստեղծվեց ազգային բանակ: Իսկ օտարալեզու դպրոցների փակման որոշումն ընդունել էր ՀՍՍՀ վերջին տարիների լուսավորության նախարար Միսակ Դավթյանը դեռ 1990-ին…
Էթնիկ միատարր երկրում, որտեղ բնակչության 97–98 տոկոսը հայ է, ծիծաղելի է օտարալեզու զանգվածային դպրոցների գոյությունը. խոսքը, իհարկե, չի վերաբերում մեր հանրապետությունում ապրող ազգային փոքրամասնություններին, որոնք ունեն մայրենի լեզուներով իրենց զավակներին կրթելու և սեփական ազգային մշակույթները զարգացնելու սահմանադրական իրավունք, որը մեր երկրում երբևէ չի խախտվել… Առաջին հիմնարար օրենքներից մեկը` «Լեզվի մասին» ՀՀ օրենքը, նրանց իրավունքներն ամրագրել է 1993-ին:
Մի չար ձեռք, սակայն, արդեն քանի տարի համառորեն չի թողնում, որպեսզի ՀՀ-ում մարվի օտարալեզու դպրոցների գրեթե հանգած կրակը: Այդ մասին մեր եթերից ասում ենք առանց ձանձրանալու: Ավելին` օտարալեզու դպրոցների` ՀՀ-ում հնարավոր վերբացման մասին պայքարի ալիքը, Կառավարության նախաձեռնությամբ, 2010-ին տեղափոխվեց օրենսդրական դաշտ և… օրինականացվեց: «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների մասին նախագծի քննարկման շուրջ բանավեճերին խառնվեց նաև Սփյուռքի հայությունը` գիտակցելով դրա վտանգավորությունն ազգային ինքնության պահպանման տեսանկյունից: Բայց մենք ազգովի հերթական «փառահեղ» պարտությունը կրեցինք մեր տանը` հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ազգադավ գործարքից հետո, որոնց հետևանքները դեռ իրենց ցույց կտան:
Ինչևէ, միջազգային էլիտար մարդաձուլարանների առաջ արդեն կանաչ լույս է վառվել: Դարձյալ մեզ համար սիզիֆյան աշխատանքի «դարբնոց» է բացվել. հայամետ գործիչները, անկախ իրենց գիտակրթական մակարդակից և մյուս ցենզերից, ինչպես սովետական տարիներին, կրկին, ընդունել են ազգային արժանապատվությունը ոտնահարող և ազգակործան խաղաղ պատերազմի մարտահրավերը` որպես մեր հայրենիքը և մեզ հայ պահող բաստիոնի երդվյալ զինվորներ…

Բագրատունյաց հարստության անկումից ի վեր մեր սերնդի´ն բախտ վիճակվեց ապրել անկախ հայրենիքում… Առաջին հանրապետության գոյությունը 1918–20 թթ. չեմ թերագնահատում, բայց համարում եմ ակնթարթ: Այսինքն` դարեր շարունակ մեր նախորդները սերդեսերունդ երազել են Ազատ, Անկախ ու Միացյալ Հայաստան: Այսօր այն Միացյալ չէ, բայց ունենք բոլոր հնարավորությունները` հայոց դարավոր երազանքն առարկայականացնելու` ամրացնելու ներսից, որովհետև հայկական երկու անկախ հանրապետությունների գոյության փաստն արդեն վկայում է, որ այդ երազն իրականացնելու մեծ ճանապարհի սկզբին ենք… Բայց կրկին ինքներս մեզ լծում ենք ստրկության սայլին` նախընտրելով այլոց պետական լեզուները` ռուսերենը, անգլերենը… Ազատ ու անկախ հայրենիքում ապրելը երանելի` գերագույն երազանք է եղել հայերիս համար դարեր շարունակ… Վկան` մեր հնամենի գրականությունը: Իսկ ի՞նչ ենք անում մենք` ազատ ու անկախ ՀՀ քաղաքացիներս` իրականացնելու համար մեր անավարտ երազանքները… Հարվածում ենք մեր ազգային ինքնության հիմնաքարին, ողնաշարին… Թուլացնում ենք մեր անկախ պետության ու պետականության գաղափարական կարևորագույն հենասյունը` միակ պետական լեզուն, որը նաև ազգային է, որի մասին օրենքը, բազմիցս ենք ասել, հավասարազոր է ՀՀ անկախության հռչակագրին…

«Վէմ» ռադիոկայան
8. 10. 2014

Одна идея о “ՏՈՂԱԴԱՐՁՎԱԾ ԴՊՐՈՑ

  1. Vahag Kachaturian

    Իմ անունն է Վահագն Խաչատրյան ու ես քո արունակիցն եմ՝ Ագաբու որդին
    շատ եմ ձեզ փնտրել.facebookում, կարող եք ինձ գտնել իմ էլ. հասցեն է՝ [email protected]

Добавить комментарий