Էտրուսկների հայկական ծագումը The Armenian Origin of the Etruscans (մաս 1)

Բազում վկայություններ կան, որ հայերը համարվում են տարբեր ազգերի նախահայրեր եւ, հայերենի հետքերն են իրենց լեզուների հիմքում ընկած: Էտրուսկներին համարում են առեղծվածային, հանելուկային ժողովուրդ եւ, իբրեւ թե հայտնի չէ, թե որտեղի՞ց էին եկել եւ ո՞ւր են անհայտացել: Սակայն ինչքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը, փորձենք դրանում համոզվել:

Robert Ellis "The Armenian Origin of the Etruscans"

Էտրուսկների հայկական ծագումը The Armenian Origin of the Etruscans — Robert Ellis

XIX դարը Եվրոպայում նշանավորվեց գիտության մի յուրօրինակ վերելքով: Մի շարք տարբեր ազգի գիտնականներ՝ գրող լեզվաբաններ, հետազոտող հնէաբաններ, ճանապարհորդներ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանն էին փնտրում եւ շատ հետաքրքիր արդյունքների էին հանգում՝ որ այսպես կոչված «հնդեւրոպական» քաղաքակրթության օրրանը Հայկական Լեռնաշխարհն է եղել։

Այդպիսի գիտնականներից մեկն էր անգղիացի հետազոտող եւ գրող Ռոբերտ Էլլիսը (1820-1885): Նրա ուսումնասիրությունների արդյունքում, բազմաթիվ գրքեր հրատարակվեցին այդ թեմայով եւ դրանցից հենց Էտրուսկներին վերաբերվող «Էտրուսկների հայկական ծագումը» վերնագրված գիրքն է՝ ( “The Armenian Origin of the Etruscans ”, Robert Ellis, 1861), որը իրոք, ուշադրության արժանի է:
Հեղինակը նախ ընդհանուր տեղեկություններ է տալիս Արիական երկու հիմնական ճյուղերի մասին՝ Հյուսիսային Եվրոպական Արիացիների եւ Հարավային Ասիական Արիացիների մասին: Նրանք իրենց հերթին բաժանվում են լեզվական խմբերի. Հյուսիսայինը՝ Լատինական (Կելտական), Գերմանական եւ Սլավոնական եւ, Հարավային ճյուղը նույնկերպ երեք բաղադրիչների է բաժանված՝ Հայկական, Պարսկական եւ Հնդկական (ընդ որում Քրդերին եւ Ավղաններին պակաս կարեւորություն տալով): Նշելով, որ հայերը հիմա կելտերի պես փոքրաթիվ են, նրանք պատկանում են մի ժամանակ ավելի տարածված երկրամասի, որտեղից իրենք սփռվում են՝ Հայաստանից դեպի Արեւմուտք մինչեւ Իտալիա, ինչպես նաեւ այլ վայրեր, Փրուգիացիների, Թրակիացիների, Պելազգների, Էտրուսկների եւ ուրիշ անվանումների տակ:
Ինչպես Կելտերի լատիներեն լեզուն տարածվելու ընթացքում աստիճանաբար կորցրեց իր բառբառների մեծամասնությունը, նույնպես էլ տարածվելով, որոշ հայկական ծագում ունեցող բառբառներ կորցվեցին եւ դրան նպաստեց հետագայում, մանավանդ, հունարենի տարածումը:
Դիտարկենք երկու Արիական ճուղերի միայն արեւմտյան ներկայացուցիչներին՝ Կելտերին եւ Հայերին (Թրակիացիներին), որոնք արիական ամենահին ժողովուրդներն են, որ բնակեցրել են Եվրոպան՝ մոտ 1500 տարի Բասկերից հետո:
Կելտերը Հայկական Լեռնաշխարհից դուրս գալով, Եվրոպա են մտել հիմնականում շրջանցելով Կասպից ծովը, անցնելով Սկիֆիան, կամ ներկայիս Ռուսաստանը, իսկ Թրակիացիները առնվազը Փոքր Ասիայի վրայով: Եվրոպա մտնելով Կելտերի մի մասը ուղղվում է դեպի հարավ-արեւմուտք եւ հաստատվում է Իտալիայում՝ սկզբում Ումբրիայում եւ հաստատվելով այնտեղ, հետագայում գրավում են նաեւ Հռոմը:
Թրակիացիները մյուս կողմից՝ Փոքր Ասիայով շարժվել են դեպի արեւմուտք եւ հյուսիս-արեւմուտք, ձեւավորելով արիական Բյուզանդիան ու Հունաստանը, հպում ունենալով կելտերի հետ Դակիայի, Պանոնիայի, Նուրիկում եւ Ռհսետիայի հետ, որոնք արդեն կարգավորված էին այդ թերակղզու վրա եւ, հաստատվելով Իտալիայում, գլխավորապես Տիրեններ անվան տակ, ինչպես որ իրենք իրենց կոչում էին Էտրուսկները:
 
Ինչո՞ւ «Տիրեններ»
Անհիշելի ժամանակներից Հին Հայաստանում Հայկական աստվածների համակարգը, կամ պանթեոնը բաղկացած էր բազմաթիվ աստվածություններից, որտեղ յուրաքանչյուր աստված կամ աստվածուհի ուներ իր որոշակի տեղը եւ դերը, որոնցից Տիրը եղել է ճակատագրի տնօրինման, երազագուշակման, մահվան աստվածություն: Տիրը հայ դիցարանի իմաստության, գրի, ուսման, քրմական գիտությունների հովանավորման, ճակատագրի կանխորոշման եւ գուշակման աստվածն էր՝ Արամազդի գրիչը կամ քարտուղարը: Տիրը նաեւ եղել է պատգամախոս մարգարե՝ գուշակ, արվեստների եւ իմաստության հովանավոր, բախտի կամ ճակատագրի առաջնորդ, նաեւ մահվան ու սպանության ոգի: Տիրի այդ պաշտամունքատեղին կոչվել է «Երազամոյն տեղիք», այդտեղ ուխտի եկողները, քրմերի միջոցով Տիր աստծուց ստանում էին իրենց տեսած երազների մեկնաբանությունը: Տիրի մեհյանը կառուցված էր Արտաշատից ոչ հեռու՝ ճանապարհի եզրին:
Էտրուսկները Հայկական Լեռնաշխարհից իրենց հետ բերել էին Տիր Աստծո հավատամքը ու մինչեւ հիմա Տիրի անունով է կոչվում Ապենինյան թերակղզու արեւմտյան ափը ողողող Տիրենյան ծովը, որի երկարությամբ փռված է այժմյան Իտալիան:
Էտրուսկների հայկական ծագումը The Armenian Origin of the Etruscans

Էտրուսկների հայկական ծագումը The Armenian Origin of the Etruscans

Ըստ Ստրաբոնի Տիրեններ — էտրուսկները կազմում էին բախտացույցներ հռոմեացիների համար եւ սովորեցնում նրանց գուշակության տարբեր ձեւերը եւ Տիրի վաղնջական արձանը պատրաստել էին խաղողի որթից:
Etruscan pendant with swastika symbols, Bolsena, Italy, 700-650 BC. Louvre Museum.

Etruscan pendant with swastika symbols, Bolsena, Italy, 700-650 BC. Louvre Museum. Էտրուսկների հայկական ծագումը The Armenian Origin of the Etruscans

Էտրուրիայում Երկնայի եւ Երկրային աշխարհների խորհրդավոր միացումը նույնությամբ տարածվում էր նաեւ ստորգետնյա աշխարհի վրա, որտեղ, ըստ էտրուսկյան ավելի ուշ հավատամքի, գտնվում էր անդրշիրիմյան թագավորությունը: Եվ իսկապես, Էտրուսկների մասին մեր գիտելիքների մեծ մասը մեզ են հասել նրանց շիրմաքարերի եւ գերեզմանանների վրա արված գրություններից, որոնք հարուստ են փորագրություններով, նկարազարդումներով, քանդակներով եւ առատորեն պատկերում են այդ կենսուրախ ժողովրդի բարձր ճաշակն ու գեղարվեստի նրբին զգացողությունը: Եվ այդ ամենը նույնպես ընդգծում է նրանց հայկական ծագումը՝ նմանօրինակ վերաբերմունք անդրշիրիմյանի նկատմամբ կարող ենք տեսնել ողջ Հայաստանի տարածքով սփռված, մեկը մյուսից զարմանահրաշ ու անկրկնելի խաչքարերից: Իտալացիներն ասում են, թե իրենց (հելենա- հռոմեականի եւ Էտրուսկների) միջեւ տարբերությունը կայանում է նրանում, որ իրենք համարում են, թե կայծակը հայտնվում է ամպերի որոտից հետո, սակայն էտրուսկների կարծիքով՝ ամպերը որոտում են, որպեսզի կայծակներ արձակվեն, ամենը վերագրելով արարչագործությանը: Միայն տգետները կարող են կարծել, թե ամեն բան իր նշանակությունն է ստանում կատարվելուց հետո, իրականում, հատկապես ամեն բան կատարվում է, որովհետեւ պիտի ունենա իր նշանակությունը:

Աղբյուր՝ Akhtamar On Line
Կարինե Մկրտչյան

(մաս 2)    (մաս 3)    (մաս 4)

 

 

52 идей о “Էտրուսկների հայկական ծագումը The Armenian Origin of the Etruscans (մաս 1)

    1. Atom Avetisyan

      Ոչ ամեն ազգերը, այլ քաղաքակիրթ կառուցող, ստեղծագործող ազգերը: Թուրքերն օրինակ ինչպես կարող են հայերից ծագած լինել երբ զուրկ են ստեղծելու, արարելու ամենաչնչին կարողությունից անգամ:

  1. Арсен Согомонян

    2004 թվականին Ղազախստանի այն ժամանակվա մայրաքաղաքում` Ալմաթիում, Մեջլիսի ընտրություններին, ԱՊՀ դիտորդական առաքելության Հայաստանի ներկայացուցիչ էի Եղիշե Տերտերյանի հետ միասին: Դիտորդական առաքելությանը ուղեկցեցին Ղազախստանի պատմության պետական թանգարան: Թանգարանի առաքելությանը ուղեկցող գիդը այցը սկսեց ոսկե ֆոնդից, ներկայացնելով սկյութական դամբարաններից պեղված ոսկյա հրաշագեղ զարդերը, որոնցով կհպարտանային նույնիսկ ներկայիս ամենահայտնի ոսկերիչները: Ղազախ ուղեկցորդը հայտնում էր որ իրենք իրենց համարում են սկյութների հետնորդներ և հետագայում մոնղոլ-թաթարական ցեղերի կողմից ուծացված ազգ: Թանգարանի գլխավոր մուտքի մոտ մի մեծ նկարի վրա պատկերված էր ղազախ ժողովրդի տոհմածառը: Տոհմածառի մայր արմատի հիմքում գրված էր. < <АРМЯНЕ>>» Իմ այն հարցին թե ինչու են իրենք հայերին փաստորեն համարում նախահայր: Ուղեկցորդը զարմացած բացականչեց. Բայց չէ որ սկյութները արիացի են, նրանք այստեղ են եկել հայկական լեռնաշխարհից, իրենց պատմական հայրենիքից, իսկ արիացի ամենահին և բնիկ ազգը հայերն են:

  2. Susanna Avetisyan

    Համաձայն շումերների թողած տեղեկությունների Երկիր մոլորակի վրա մարդկությանը արարել է Հայա անունով աստվածը, ով երկրի վրա իջած երկնային արարածներից մեկն էր օժտված աստվածային զորությամբ և կատարյալ գիտելիքներով: Այդ հնագույն աստվաների շարքում Հայա աստվածը ամենաբարին էր ով փրկում էր մադկանց հիվանդություններից ու չարիքներից և միաժանակ նրանց հաղորդում էր իր գիտելիքները: Նա հողի ու ջրի աստվածն էր և Երկրի տիրակալը: «Փոքր ծննդոց» գրքի X գլխում տեղեկություն կա այն մասին, որ շումերների նախնիները վերաբնակվել են Միջագետքում, դուրս գալով Արարատյան երկրից, ձեր խոնարհ ծառան ուսունասիրելով շումերեն լեզվի առանձնահատկություները թարգմանել է Արարատ, Հայասա և Արմենիա տերմինները: Քանի որ մեզ հայտնի չեն այս տերմինների հնագույն ու է ղագրությունը, թարգմանությունը կատարվել է բառերի ժամանակից հնչողության հիման վրա կիրառելով շումերերեն լեզվի ձևաբանությունը: Արարատ=ár — ar — ad = գովաբանված ճաճանչափայլ հայր: Այսինքն Արարատյան երկիր նշանակում գովաբանված ճաճանչափայլ հոր երկիր Հայասա=ha-i-a-sа(r)=շատ փառաբանված հոր թագավորություն Արմենիա=ar — me – ní — a =ճաճանչափայլ աստվածային զորություն ունեցող հայր: Այսինքն երկիր Արմենիա նշանակում է ճաճանչափայլ աստվածային զորություն ունեցող հոր երկիր: Ամփոփելով այս երեք տերմինների թարգմանության արդյունքները վստահորեն կարելի է ասել, որ բովանդակությամբ նրանք նույն իմաստն են կրում իրենց մեջ, որը վերաբերվում շումերների Հայա աստծոն, Երկրի վրա մարդկության արարողին: Ուստի վստահաբար կարելի է ասել Հայաստանը Արարչի երկիրն է, քանզի թե բիբլիական, թե շումերական աղբյուրների խորագույնս ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Էդեմը գտնվել Հայկական լեռնաշխարհի այն հատվածում, որտեղ սկիզբ են առնում Տիգրիս Եփրատ, Քուռ, Արաքս գետերը:

  3. Susanna Avetisyan

    : Իհարկե սա չի նշանակում թե շումերները հայեր են, քանի որ շումերները միջագետքցիներ էին, որ ջրհեղեղից փրկվել էին Արարատյան երկրում: Ի հիշատակ այս իրադարձության Արարատ սարը ստացավ իր երկրորդ անվանումը Մասիս:III դարի հրեա պատմիչ Իոսիվ Ֆլավին համաշխարհային ջրհեղեղի մասին իր հիշատակույունների մեջ գրում է, որ այն տեղը ուր կանգ առավ Նոյան տապանը հայերը անվանում են ցած իջնելու վայր: Իրոք, Մասիս տերմինը թարգմանաբար նշանակում է նավի ցած իջնելու վայր: Մասիս = (iš)má- sì- iš=նավը նստեց սարին:

    1. Арсен Согомонян

      Հարգելի Սուսաննա ես մի փոքր այլ համոզմունք ունեմ, կապված Արարատ անվան բացատրության հետ: < Ար> արմատը նշանակում է, երկինք, արև, Աստված… Այստեղից հայերենում < արարել> բառը: (Աստված արարեց, արարած և այլն): Ար-մեն-նշանակում է երկնային մարդիկ, աստծո մարդիկ, այստեղից այլ ազգերի կողմից մեզ Արմեններ և մեր երկիրը Արմենիա կոչելը… Ավելին, Ուրարտու բառը սեպագիր արձանագրություններում ի սկզբանե սխալ է կարդացվել օտարների կողմից: Բանը նրանումն է, որ ինչպես գիտեք սեպագրում < ու> և < ա> ձայնավորները նույն նծագրությունն ունեն, այսինքն վերծանողի կողմից բաղաձայնների միջև < ա> տառի փոխարեն կարդացվել է < ու>: Իրականում Ուրարտացիք իրենց անվանել են ոչ թե Ուրարտու այլ Արարտա կամ Արարատ… Ինչը և նշանակում է Աստված արարեց այստեղ:

    2. Арсен Согомонян

      Բացի այդ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում բրետաներենում < բարձր> բառին անվանում են < հայ> : Ձեր կարծիքով սա որտեղից? Կամ Արթուր թագավորի անունը, այն կազմված է երկու արմատից՝ < ար> և < թուր> և միայն հայերենով կարելի է բացատրել այդ անվան, /ինչպես նաև բրետանների էպոսի ծագումնաբանությունը ընդհանրապես, որ նշանակում է երկնքից կամ Աստծուց տրված թուր: Կամ թրի անվանումը՝ < Էսկալիբուր>… Նման չէ արդյոք այն հայերենի < էս քարի բլուր> արտահայտությանը? Իսկ որտեղից հանեց Արթուր թագավորը թուրը? Այն ապառաժի մեջ էր մխրճված չէ?

    3. Susanna Avetisyan

      Ար-շողարձակում,փայլԱրև=ար-է-ու=շողարձակումը(փայլը) աստվածային զորության Լուսին=լու-սին=հպատակը(ենթական)սին (աստծո)Ար-ադ-տա=հռչակումը հայրական լոգոգրամների և հեորգլիֆների, այսիքն գրի սեղծման վայրը, աստված=աս-տու-ադս=երկնքից իջած առաջին արարչության այրերՈւր-ար-տու=տերիտորիան արիացիների հանդիպման ու միաձուլման, Արագած=ար-ագա-ադս=փայլուն թագ հայրերի, Սարգիս=Սա-ար-գի-սի=առաջին արիացի բնիկների սուրբ, Սուսաննա=Սու-սա-ան-նա=ազգակիցը առաջին երկնային իշխանների, Սանասար=Սա-նա-սար=առաջին իշխանը աշխարհի, Տիգրան=Տի-իգի-րա-նի=նետը դիպուկ(աչքի ճշտությամբ) արձակող, լավաշ=լա-ու-աշ=ձգած երկարացրած հաց գերադասելիև այլն և այլն Согомонян

    4. Рузан Асатрян

      Իմ ,,Սֆինքսը նայում է Արարատին,, գրքում մանրամասնորեն անդրադարձել եմ հայերի ծագումնաբանական խնդիրներին: Այո, էտրուսկները, կելտերը, ես կասեի նաև՝ մայաները, բրիտները, իռլանդացիները և այլն, հայկական հետքեր ունեն, այդ և այլ շատ կարևոր հարցերի մասին շատ լուրջ արձանագրել են ակադեմիկոս Պարիս Հերունին և Արթուր Արմինը: Այսօր ինչ էլ որ ասելու լինենք,ավելին չենք կարող ասել…. քան մեր մեծ հայասերները: Ինչ վերաբերվում է շումերների հայ չլինելուն,ապա առարկում եմ , միաժամանակ Ձեզ հիշեցնելով,որ շումերները Զագրոսի լեռներից Միջագետք արտագաղթած հայերն են,որոնք ջրերի ետ քաշվելուց հետո հանդիպում են բերրի հողերի և այլևս չեն վերադառնում Զագրոս: Հիշեք, թե ինչ էր պատկերված շամերական սալիկի վրա՝ արքան նստած էր երկու սարերի կենտրանում և ուսերից իջնում էին երկու գետեր/ Եփրատն ու Տիգրիսը/, այս մասին կա գրքում: Արմեն Դավթյանի,, Շումերները հայեր են գրքում,, հազարավոր բառերի նույնություն կա, ես չեմ խոսում Մոմջյանի մասին… Իմ շումերագետ բարեկամներից մեկը շումերերենը հրաշալի կարդում էր հայերեն: Ապրեք, որ խորացել եք հայոց ակունքների պեղումների մեջ,դժվար և անհրաժեշտ գործ է, հայն իր ազգի պատմությունը չգիտի, արտագաղթի կարևոր պատճառներից մեկն էլ սա է……

  4. Арсен Согомонян

    Հարգելի Սուսաննա ես մի փոքր այլ համոզմունք ունեմ, կապված Արարատ անվան բացատրության հետ: < Ար> արմատը նշանակում է, երկինք, արև, Աստված… Այստեղից հայերենում < արարել> բառը: (Աստված արարեց, արարած և այլն): Ար-մեն-նշանակում է երկնային մարդիկ, աստծո մարդիկ, այստեղից այլ ազգերի կողմից մեզ Արմեններ և մեր երկիրը Արմենիա կոչելը… Ավելին, Ուրարտու բառը սեպագիր արձանագրություններում ի սկզբանե սխալ է կարդացվել օտարների կողմից: Բանը նրանումն է, որ ինչպես գիտեք սեպագրում < ու> և < ա> ձայնավորները նույն նծագրությունն ունեն, այսինքն վերծանողի կողմից բաղաձայնների միջև < ա> տառի փոխարեն կարդացվել է < ու>: Իրականում Ուրարտացիք իրենց անվանել են ոչ թե Ուրարտու այլ Արարտա կամ Արարատ… Ինչը և նշանակում է Աստված արարեց այստեղ:

  5. Арсен Согомонян

    Բացի այդ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում բրետաներենում < բարձր> բառին անվանում են < հայ> : Ձեր կարծիքով սա որտեղից? Կամ Արթուր թագավորի անունը, այն կազմված է երկու արմատից՝ < ար> և < թուր> և միայն հայերենով կարելի է բացատրել այդ անվան, /ինչպես նաև բրետանների էպոսի ծագումնաբանությունը ընդհանրապես, որ նշանակում է երկնքից կամ Աստծուց տրված թուր: Կամ թրի անվանումը՝ < Էսկալիբուր>… Նման չէ արդյոք այն հայերենի < էս քարի բլուր> արտահայտությանը? Իսկ որտեղից հանեց Արթուր թագավորը թուրը? Այն ապառաժի մեջ էր մխրճված չէ?

  6. Susanna Avetisyan

    Ար-շողարձակում,փայլԱրև=ար-է-ու=շողարձակումը(փայլը) աստվածային զորության Լուսին=լու-սին=հպատակը(ենթական)սին (աստծո)Ար-ադ-տա=հռչակումը հայրական լոգոգրամների և հեորգլիֆների, այսիքն գրի սեղծման վայրը, աստված=աս-տու-ադս=երկնքից իջած առաջին արարչության այրերՈւր-ար-տու=տերիտորիան արիացիների հանդիպման ու միաձուլման, Արագած=ար-ագա-ադս=փայլուն թագ հայրերի, Սարգիս=Սա-ար-գի-սի=առաջին արիացի բնիկների սուրբ, Սուսաննա=Սու-սա-ան-նա=ազգակիցը առաջին երկնային իշխանների, Սանասար=Սա-նա-սար=առաջին իշխանը աշխարհի, Տիգրան=Տի-իգի-րա-նի=նետը դիպուկ(աչքի ճշտությամբ) արձակող, լավաշ=լա-ու-աշ=ձգած երկարացրած հաց գերադասելիև այլն և այլն Согомонян

  7. Рузан Асатрян

    Իմ ,,Սֆինքսը նայում է Արարատին,, գրքում մանրամասնորեն անդրադարձել եմ հայերի ծագումնաբանական խնդիրներին: Այո, էտրուսկները, կելտերը, ես կասեի նաև՝ մայաները, բրիտները, իռլանդացիները և այլն, հայկական հետքեր ունեն, այդ և այլ շատ կարևոր հարցերի մասին շատ լուրջ արձանագրել են ակադեմիկոս Պարիս Հերունին և Արթուր Արմինը: Այսօր ինչ էլ որ ասելու լինենք,ավելին չենք կարող ասել…. քան մեր մեծ հայասերները: Ինչ վերաբերվում է շումերների հայ չլինելուն,ապա առարկում եմ , միաժամանակ Ձեզ հիշեցնելով,որ շումերները Զագրոսի լեռներից Միջագետք արտագաղթած հայերն են,որոնք ջրերի ետ քաշվելուց հետո հանդիպում են բերրի հողերի և այլևս չեն վերադառնում Զագրոս: Հիշեք, թե ինչ էր պատկերված շամերական սալիկի վրա՝ արքան նստած էր երկու սարերի կենտրանում և ուսերից իջնում էին երկու գետեր/ Եփրատն ու Տիգրիսը/, այս մասին կա գրքում: Արմեն Դավթյանի,, Շումերները հայեր են գրքում,, հազարավոր բառերի նույնություն կա, ես չեմ խոսում Մոմջյանի մասին… Իմ շումերագետ բարեկամներից մեկը շումերերենը հրաշալի կարդում էր հայերեն: Ապրեք, որ խորացել եք հայոց ակունքների պեղումների մեջ,դժվար և անհրաժեշտ գործ է, հայն իր ազգի պատմությունը չգիտի, արտագաղթի կարևոր պատճառներից մեկն էլ սա է……

  8. Ваче Торосян

    Ես չգիտեմ թե ովքեր եք դուք, որ զբաղվում եք այսքան հետաքրքիր հետազոտություններով, թե որքանով են հավաստի ձեր տեղեկությունները, բայց ինձ շատ հաճելի էր կարդալ փաստեր, որոնք հաստատում են իմ կասկածները

  9. Simon Aghajanyan

    Չի բացառվում. որ էթռուսկների Էթուրիա երկրանունը կարող է կապված լինել ք.ա VIIIդ. Արարատյան թագավորության սեպաձև արձանագրություններում հիշատակվող Էթիունի ցեղախմբի ինքնանվանման հետ: Մ. Խորենացին խոսելով ք.ա 1260թ. Տրոյական պատերազմի մասին, նշում է Հայոց Արքայազարմ Այրը եթովպական զորքով մասնակից է եղել այդ դեպքերին: Որից հետո նա ետ չի վերադարձել հայրենիք: Փոխարենը ք.ա. iXդ. եվրոպայի էթնոկազմը ներկայացնող քարտեզների վրա՝ Բալկանների հյուսիսում, Ապենինյան և Պիրինեյան թերկղիների տարբեր մասերում իհայտ են գալիս՝ Արմե, արմեն, Արմինիա և այլ համանման տեղանուններ: Կա նաև մի ներքին զգացողական կապ էթրուսկների հետնորդներ իտալացիների, եթովպիացիների և հայերի միջև: Եթովպացիները մինչօրս հատուկ վերաբերմունք են ցուցաբերում հայերի և իտալացիների նկատմամբ: ընդ որում այդ կապը նրանց և հայերի միջև նկատելի է նաև գրահամակարգային և հոգևոր մշակույթային ոլորտներում: Մեր կարծիքով այս խնդիրը ևս Հայ ժողովրդի պատմության ժամանակագրական թնջուկներից է, որի վերաբերյալ հայագիտությունը իր խոսքը չի ասել:

  10. Nelly Selyan

    հրաշալի է, ամեն բան բացահայտվում և իր անունով է կոչվում և հետաքրքիրն այն է, ու շժատ լավ է, որ միշտ ուրիշներն են դա անում, քանի որ մենք ասելու և ապացուցելու կարիք չունենք, մենք գիտենք. մեր գենետիկ կոդի մեջ է այդ տեղեկությունը, իսկ ուրիշները պետք է փնտրեն, գտնեն և իրենց համար բացահայտեն և հավատան իրական ճշմարտությանը: Մենք խաղաղ ենք մեր լեռների պես…. մենք անառիկ ենք, հավերժ կանգուն ու ծով համբերատար:

  11. Atom Avetisyan

    Ոչ ամեն ազգերը, այլ քաղաքակիրթ կառուցող, ստեղծագործող ազգերը: Թուրքերն օրինակ ինչպես կարող են հայերից ծագած լինել երբ զուրկ են ստեղծելու, արարելու ամենաչնչին կարողությունից անգամ:

  12. Rita Abrahamyan

    Hayeri masin @ndhanrapes chen xosum.Shat hachax em nayum haxordumner nvirvac hin azgeri civilizacyay masin,Hayeri masin nuynisk chen el hishatakum,isk angliakan hanragitaranneric Armenia bar@ hanvac e vochnchacvac .Ayd patcharov el ayd azgin hamarum em mer hamar arajin tshnamin.Menak mi lusankar er texadrvac,yerkrasharj@ Hayastanum.Yes chem karox hargel mi azgi,voronq chen hargum im azg@,karces Hayer@ goyutyun chunen…

  13. Оганес Аракелян

    Իմ կարծիքով Urartu բառը, որ մտցրել են համաշխարհային < պատմություն գրողները>, դա հենց շումերների ասած Արատտան է….Միտումնավոր փոխվել է, որպեսզի Արատտայի տեղը կորցնեն…Այլապես, այլընտրանք չէր լինի Արատտայի տեղադրման հարցը քարտեզի վրա…

Добавить комментарий