Էտրուսկների հայկական ծագումը The Armenian Origin of the Etruscans (մաս 3)

Էտրուսկների հայկական ծագումը The Armenian Origin of the Etruscans

Էտրուսկների հայկական ծագումը The Armenian Origin of the Etruscans

Էտրուսկյան այս վաղ շրջանի կառույցը (VI դ. մ.թ.ա.) մեզ կհիշեցնի ոչ այնքան Գառնիի մեր հեթանոսական տաճարը, որքան Էրեբունի Արին Բերդի, այսպես կոչված «սյունազարդ կառույցը» (VIII դ. մ.թ.ա.)՝ նույն ոճն է, նույն ձեւը եւ նույնիսկ նույն շինանյութը՝ տուֆն ու փայտը: Կամ Գառնիի ավելի ցածր ձեւն է, որը ավելի վաղ շրջանի ողջ Հայկական Լեռնաշխարհի համար առավել բնորոշն էր, մասնավորապես Արատտայում (Ուրարտու) եւ Միտտանիի հայկական թագավորությունում: Ինչպես նշում էին ֆրանսիացի Օգյուստ Շուազին, ավստրիացի Յոզեֆ Ստրժիգովսկին եւ հայ Վահան Քյուրքջյանը, սրանք Հնդ-Եվրոպական Ճարտարապետության սկզբնաղբյուրն են հանդիսանում, քանի որ ինչպես նախաքրիստոնեական, այնպես էլ հետքրիստոնեական Արիական Եվրոպայի ճարտարապետության հիմքը Հայկական Լեռնաշխարհից էր տարածված եղել: Հետագայում մեհյանի այս տեսակն էր, որն ավելի ուշ Հունաստանում եւ Հռոմում խոշոր ու բարձր ձեւերի է հասել:

Հնում արժեքներն ուրիշ էին: Բահը, կամ բրիչը՝ հողը փորելու համար, կարող էին պատրաստված լինել ոսկուց, իսկ գիրը՝ իսկական ոսկին էր համարվում: Գիր ունեցող ժողովուրդը՝ ոսկի էր: Բասկերը, Էտրուսկները, Պռուսկ, կամ Ռուսկ՝ բոլորը այդ «vosk»-ի, կամ «usk»-ի, «osk»-ի դրոշմ են իրենց վրա կրում, ուղղակի կամ անուղղակի կերպով: Իսկ այդ «ոսկու» աղբյուրը Հայկական Լեռնաշխարհն էր եւ Հայոց Լեզուն: Չնայած, որ բասկերը եւ մանավանդ էտրուսկները իրոք ոսկու ճարտար վարպետներ էին, իրենք իրենց իսկական հարստությունը՝ լեզուն ու գրերն էին համարում եւ ազնվականությունը գրագիտությամբ էր որոշվում… Բասկերի լեզուն euskera՝ ոսկի է կոչվում: Սակայն ով գիտի, որ V դարից (մ.թ.ա.) լատիներեն եւ էտրուսկերեն լեզուների միացումից գոյացել էր, այսպես կոչված Սաննիտների Օսկո լեզուն (la lingua Osca degli Oscհi e dei Sanniti), որը գրավում էր Ումբրիայից մինչեւ Պուլիա ընկած ողջ տարածքը:

Բայց վերադառնանք Էտրուսկյան գրերին:

Էտրուսկյան այբուբենը զննելիս, նկատելի է, որ այբուբենի երրորդ տառը ոչ լատիներենի C-«ց»-ն է, ոչ իտալերենի C-«չի»-ն է, ոչ էլ ռուսերենի B-«վ»-ն, այլ հայերենի «G» = «Գ» (գիմ) տառն է: Կարելի է տեսնել նաեւ, որ վաղ էտրուսկերենում գոյություն չուներ «օ» տառը, այլ փոխարենը կար հայերեն «ո»-ն (omicron)*:

Այն մեր «ո»-ի պես պայտաձեւ էր:

 

Էտրուսկների հայկական ծագումը The Armenian Origin of the Etruscans

Էտրուսկների հայկական ծագումը The Armenian Origin of the Etruscans

Կարինե Մկրտչյան

(մաս 1)

(մաս 2)   

(մաս 4)

13 идей о “Էտրուսկների հայկական ծագումը The Armenian Origin of the Etruscans (մաս 3)

  1. Сер Су

    Մենք ոչ միայն էտրուսկներին ենք կյանք տվել, այլ շատ ուրիշ ժողովուրդների ու ազգերի: Պարզապես մեր պատմաբաններն այս հարցում լուրջ թերացումներ ունեն: Արտաքին ճշումներից պետք չէ վախենալ, եղե’ք համարձակ ու ասեք վերջապես թե ով ենք մենք ու ինչ առաքելություն ունենք այս մոլորակում: Մենք Աստվածածին ազգ ենք, մենք աշխարհի 7 բնական ազգերից մեկն ենք ու մեր Աստվածներով ենք մենք հզոր, ոչ թե հուդա-քրիստոնեությամբ և ուրիշների աստված Եհովայով:

  2. Levon Lionek

    Ժամանակին , մեզ հայերիս անվանել են կենդանի ԱՍՏՎԱԾՆԵՐ :
    Մարդկության պատմության սկիզբը , դա Հայաստանն է , մի զարմացեք , ոչ մի բանի համար , որ մեր պատմությունը , դարերով , ոչնչացվում է , հենց մեզնից առաջացած ,բայց իրենց հայ չհամարող ազգերի կողմից, միակ մեծ Հայը , որ գոռում էր, աշխարին ներկայացնելով հայի իսկությունը,դա Բարիս Հերունին էր , նա ապացուցեց , որ Քարահունջ ը և Ստոունհենջը , կառուցել են հայերը և ապացուցել այն ժամանակ շատ ցածր մակարդակ ունեցող մարդկանց, որ աշխարհը կլոր է : Անցլիացի , ռուս , գերմանացի և շատ ազգերի հնեագետները , շատ խորամանկ ձևով թաքցնում են , մեր հայ հին պատմությունը , իսկ մեր հայ հնեագետները , ոչինչ չեն անում , բայց պետք էր , որ աշխարհը իմանար , որը , որից հետո է:

Добавить комментарий