Էտրուսկների հայկական ծագումը The Armenian Origin of the Etruscans (մաս 4)

Ռոբերտ Էլլիսի կատարած լեզվաբանական ստուգաբանության արդյունքը ի հայտ բերեց, որ Փռյուգիերենը հայերենին ամենաազգակից լեզուն է, որից ծագում էր Էտրուսկերենը, իսկ հաջորդ ազգակից լեզուն, ըստ ստուգաբանության՝ Պարսկերենն է:

Դիտարկենք Փրյուգիերենի նմանությունը Հայերենին, համեմատելով նաեւ Լատիներենի հետ՝ ըստ Ռ. Էլլիսի.

Phryg. Kelokes fenaftun aftas materes sosesait,
Arm. Kelokes (z)anavth ivroy mavr siraseaz,
Lat. Celoces sepulcrum sua matris ex-struxit,

Phryg. materes Epheteksetis Ofefinono-man. Lachit
Arm. mavr Ephetechsetay yOwewinoneay. Lake
Lat. matris Ljphetezetis ex Ofefinone. Devorat

Phryg. ga materan aresastin. Bonok akenanogafos
Arm. kav (z)mayr aragin. Bonok akanavor
Lat. tellus matrem prastantem. Bonocus Illustris

Phryg. erekun telatos sostut; Inanon akenanogafos, C thalman «\
Arm.(z)erkn -<thalari y saste; Inanon akanavor, ( telvoy )
Lat. ( sepulchri \ usum 4 urna V vetat; Inanon Illustris, (.loci )

Phryg. aer atanisen, kursaneson tanegertos.
Arm. ayr atenakan, (z)korzanovthivn tan-kerti.
Lat. vir judicialis, destructionem domus structura.

Phryg. akenanogafos .
Arm. akanavor, ‘illustrious,’primarily,

Phryg. arkiaefas and the
Arm. archay az (n).

Phryg. Ates arkiaefas akenanogafos Midai gafagtaei
Arm. Ates archayaz(n) akn-yangavor Mi-day gahakzi

Phryg․ fanaktei edaes. > f nakh) ,
Arm. <Hi-Yea. I nakhki)

Ռոբերտ Էլլիսը նշում է fanaktei —
Անահիտ աստվածուհուն եւ հետագայում նրանից ծագող հունական D-i-ana աստվածուհին:

Էտրուսկների հայկական ծագումը The Armenian Origin of the Etruscans ( Էտրուսկներ - Էտրուսկ )

Էտրուսկների հայկական ծագումը The Armenian Origin of the Etruscans (Schleicher’s Chart — August Schleicher) – As early as the 19th century, when the field of Indo-European studies emerged, many of the scholars were convinced that the Armenian Highland is the cradle of the Indo-Europeans, and that the Armenian language, is the «mother language» of all Indo-European languages. Modern research in archeology, linguistics, genetics, and molecular biology increasingly comes to support this hypothesis. This a pattern of development and branching out of the IE languages introduced by the German linguist A. Schleicher in 1860. Schleicher was one of many linguists who was convinced that all Indo-European languages had branched out from proto-Armenian. (Schleicher A. Die deutsche Sprache. Berlin, 1860.)

Էտրուսկերեն բառերի թարգմանությունը հայերեն.

 Arkiaefas – արքայազն
akenanogafos – ականավոր(ս)
gafagtaei – գահակցի (գահակից)
fanaktei – անախ, նախ, Անահիտ (հտի)
kursan-es (on) – կործան-ութ(յուն)
tanegirtos – տնակերտ(ս)
atan-isen – ատեն-ական
nepete – նպատակ
nesl – նեխել
telatos – թաղած(ս)
aer – այր suth(i) – 1.սուզիլ (սուզել) 2.գերեզման
avil – (ավուր, ավագ) տարիք (ապրիլ)
ril – (ապ)րիլ — տարի
line – ապրե-(ց) (նա) — լինել
zilachn (u) ke – թաղված է (ինքը) — զի թաղուկ է
bleara – բլուր (բլրակ)
aharna – ակառն (դղյակ)
klan – գլխանի, առաջին, կլխան-

Արցախի բռբռ.
etera – հետին, երկրորդ
klalum – լալ (թաղում)
sostut – սաստել
sosesait – սոս-ափել
nesteh – նժդեհ
Ethe – եթե, երբ
ur(u)ke – տուրք, նվեր eka – ահա
achrum – ոխերիմ
nak – նախ afe – եւ (եւ)
karu-tezan – տասնչորս
tesne – տասն
mach, me, muv – միակ, մի, մեկ
tesnsteis, mealchl, mnvalchl – հարյուր

«The Etruscan me-and muv-, » one,» corre-sponding to the two Armenian forms, mi and mov, » one,» The connecting vowel a, in me-a-lchls and muv-a-lchls, and in the other similar Etruscan forms, is the same as in Armenian, where we find mi-a-pet, «fiov-apxos;» mi-a-kin, » having only one wife;» »
Ինչպես տեսնում ենք առկա են ոչ միայն բառերի, այլեւ ընդհանուր քերականական կանոնների նույնությունը, բացառությամբ այլ Էտրուսկյան թվերի, որոնք ավելի ընդհանրություն ունեն Կովկասյան՝ ժամանակին իրենց հյուսիսային հարեւան ժողովրդների հետ:

Հատված տեղանունների ստուգաբանությունից՝ ըստ Ռ. Էլլիսի.

Etruscan, fyc. Armenian. (Sena — sinel, ‘to build, to construct, to
Tnr-sena or Cui-sena. make.’~Vo\-sinii. sen (gen. sin?), ‘a habitation, a vil
Tar-quinii. lage> an inhabited place. ‘ sinaz, ‘a building.’ Cf. Phryg.
Synnas. –seneak, ‘lodging, chamber:’ –ak marks a diminutive. IFel-sina 2 ~) sivn, ‘a pillar. ‘ Gr. tdiav.
C&-sena ) Lith. sena, ‘ a wall;’ senys, ‘a building. ‘ETRUSCAN. Lori-um, name of a town.f leine or line, » he lived.»

Ըստ Մովսես Խորենացու, առավել վաղ շրջանի Հայաստանում եղել է Անգղի եւ Տարքուի աստվածների պաշտամունքը եւ Էտր. Տարքնա, կամ Իտալ. Տարքուինիա քաղաքը մինչ օրս էլ Իտալիայի Էտրուսկյան հեքիաթային զարդերից մեկն է, իսկ Ֆելսինան (Felsina) – ներկայիս Բոլոնիայի Էտրուսկյան անունն էր:

Չերվետերիի գրերը կարդացվում են Հայերեն:

Էտրուսկյան գրերի առավել վաղ շրջանին բնորոշ էր ձայնավորների բացակայությունը: Չերվետերիի գրությունն իրենից ներկայացնում է այսպես կոչված հեքսամետրիկ չափածո երկու տող, որոնք գրված են մի սեւ գույնի գավաթի վրա, գտնված Ագիլլայից, կամ Կաէրեից՝ Էտրուրիայում: Որ Չերվետերիի գրությունը Հայերեն է, ոչ մի կասկած չի մնում, քանի որ թարգմանության ժամանակ, նույնիսկ, բանաստեղծական հանգը չէր տուժում: Չերվետերիի գրությունում առկա են ձայնավորները, ինչը տպավորություն էր թողնում, թե դրանք էտրուսկյան գրեր չեն: Բայց վաղ էր այդպես մտածել, քանի որ
դա ուղղակի Պելազգիների գրելու ձեւն էր (IX-VII դդ. մ.թ.ա.):

Ահա դրանք՝
Etrusco: mi ni kethu ma mi mathu mar am lisiai thipurenai ethe erai sie epana mi nethu nastav helephu.
Armeno: es mi ketu na es mathn mar em lezui tapean: ethe erah ize ephumn, zis nithu nesteh helu. Mathu — գինի, մատ (խաղողի), մաճառ — առկա է համայն Արիական լեզուների տարածքում:

Այս գրության հիման վրա եզրակացվում է, որ Պլինիոյի «Էլեգիան» (Եղեգիան) եւ Հոմերոսի «Իլիական» (Եղիական) — «Ոդիսականը» փոխառնված են եղել Էտրուսկներից, այլ ոչ թե՝ հակառակը:
Ամփոփելով, Ռ. Էլլիսը նշում է. «Ոչ մի այլ լեզու եւ ոչ մի նմանություն չունի Էտրուսկերենին, բացի Հայերենից, չնայած նրանց միջեւ եղած մեծ հեռավորությանը. նույնիսկ Թրակիերենի շղթայի ընդհատված լինելու առկայութան պայմաններում՝ նման լատինախոս Վալլախիայի եւ Պորտուգալիայի օրինակին»:
Էտրուսկները տիրապետում էին մետաղների մշակման գաղտնիքներին, հմուտ ոսկերիչներ էին, բարձր ճաշակի մշակույթի տեր, ունեին զարգացած գիր- գրականություն, ունեին հզոր նավագնացություն, գիտակ հողոգործներ էին եւ Հայկական Լեռնաշխարհից իրենք էին բերել թե ձիթենին, թե ձիթայուղ պատրաստելը եւ, թե խաղողի որթն ու գինեգործությունը: Գինու զանազան տեսակներ էին պատրաստում եւ արտահանում հարեւաններին: Ի դեպ, մի քանի տարի առաջ Ֆրանսիայի արեւելյան ծովեզրին մի Էտրուսկյան խորտակված նավ գտան եւ, ասում են, թե այն մեծ քանակությամբ ընտիր գինու տակառներով էր բեռնված:
Ըստ Ստրաբոնի, էտրուսկների Ապենինյան եւ Բալկանյան թերակղզիներում հայտնվելու ժամանակ, տեղի բնակիչները հիմնականում ձկնորսությամբ եւ այլ որսով էին զբաղվում եւ գտնվում էին զարգացման անհամեմատ ցածր աստիճանին: Թրակիացիների արշավանքը բարենպաստ դեր խաղաց այնտեղի բնակչության կյանքի զարգացման առաջընթացին՝ բերելով նրանց հողագործությունը, արհեստը, ճարտարապետությունը…
Իր գրքերում Ռ. Էլլիսը ապացուցում ու պնդում է, որ Էտրուսկերենը Արիական լեզու է՝ «Էտրուսկների լեզուն ազնվականների լեզուն էր՝ իշխողն էր, այդ պատճառով շրջակա լեզուների ազդեցության ենթարկվելը քիչ հավանական էր: Էտրուսկերենը Թրակիերենից եկող լեզու է, իսկ Թրակիերենը, — ասում էր նա — դա՝ Հայերենն է»: Հետեւաբար այն վարկածը, որ Էտրուսկների այբուբենը ծագում էր հունական այբուբենից՝ ուղղակի անհեթեթություն է: Ավելի ճիշտ՝ ճիշտ հակառակն է, եւ այդ այբուբենը նույնպես Թրակիացիների կողմից բերված էր Հայկական Լեռնաշխարհից:
Դեռ XIX դարի կեսին Հնդ-Եվրոպական լեզուներ ուսումնասիրող ուսանողների մեծամասնությունը համոզված էր, որ Հայկական Լեռնաշխարհը Հնդ-Եվրոպացիների (Արիացիների) օրրանն է, եւ Հայոց լեզուն բոլոր Հնդ-Եվրոպական լեզուների մայրենի լեզուն է:

Գերմանացի հրեա լեզվաբան Ավգուստ Շլեյխերը՝ August Schleicher (1821-1868) այսպես էր ներկայացրել Լեզուների Տոհմածառը1860 թվին: Այն կատարյալ չէր իհարկե՝ այնտեղ ընտանիքի բոլոր անդամները բերված չէին, բայց, մանավանդ վերջին 100-150 տարիների ընթացքում կատարված կեղծիքներից մեծագույնը կարելի է համարել, համացանցում դրված (Internet) այս ծառի կեղծված պատճենը, որտեղ Proto-Armenian եւ Armenian այլեւս տակավին գոյություն չունեն, ինչը եւ մարգարեաբար կանխատեսում եւ զգուշացնում էր պատվելի Ռոբերտ Էլլիսը: Իսկ Թրակիան (Thracia) «հին» քարտեզների վրա, բարեհաջող կերպով, Հայաստանից Հունաստան է գաղթել՝ Բալկանյան թերակղզու արեւելքը: Մի խոսքով՝ բացարձակ կեղծիք ու խառնաշփոթ:

Վերջաբան

Հարց հայկական ռադիոյին.
— Ինչո՞վ է տարբերվում մեր դասագրքերի կեղծիքը՝ թուրքական, կամ ադրբեջանականներից:
Պատասխան.
— Ստորության աստիճանով:
Կարինե Մկրտչյան

(մաս 1)

(մաս 2)

(մաս 3)

18 идей о “Էտրուսկների հայկական ծագումը The Armenian Origin of the Etruscans (մաս 4)

  1. Samvel Tsaturyan

    Պարոն էլլիսը գլխի միգուցե չէր ընկնում ստուգել բառը թարս կարդալով.Դիաննա աստվածուհին լավ կոդավորված մեր Անահիտ աստվածուհին է:Դիանա-Diana-AnaiD-Անահիդ- Անահիտ;այնպես որ Հունական ամեն ինչը մերն է կրկնորինակված և կեղծված և նրանք էլ են մերը;

    1. Արթուր Կնյազյան

      Սամվել ջան իրոք դեռ չէի նկատել Անահիտի Դիանա-Անաիդ ձևը, նույնը նաև մեր Միհրականությունը, որն այսօր իբրև պարսկական Միթրա է դիտվում: Նույնը մեր արյուն(հնում՝ արուն՝ բառը) վերցվել է որպես հնդկական արունա, հետագայում վարունա այնուհետև հունական ուրանոս: Յոգա բառը մեր հին հայերեն՝ յոգի՝ հոգի բառն է:

    2. arthurarmenia16.05.77

      Հարգելի հայերենն ու հայկականը անվերապահորեն գերագնահատող հայեր, երբեք մի փորձեք ամեն բան հայաֆիկացնել: Հունական ոչ մի բանը կեղծված չէ, ոչ էլ նրանց ամեն ինչը հայկական է, անիմաս բաներ մի խոսեք, այս աշխարհում միայն հույներն են աշխարհին անգերազանցելի ուսանելի դասեր տվել սկսած փիլիսոփայությունից և վերջացրած ժողովրդավարությունից: Հունական մշակույթը համաշխարհային մշակույթներին հիմնաքարն է և ողջ եվրոպական մշակույթնետի արմատն ու օրրանը: Հայկական մշակույթը իր տարրերով դեռ հազարամյակներ պիտի անցնի որ հավասարվի հունական մշակույթին, և հետո Անահիտ աստվածուհին դա հայկական աստվածուհի չէ այլ զրադաշտականության աստվածների հայերեն տառադարձված ձևն է, Անահիտը պարսկական Նահիդրն է: Երբեք մի առհամարեք այլոց անգերազանցելի գործերն ու այլ ազգերը մշակույթը:

    1. Արթուր Կնյազյան

      Մի կարևոր փաստ ևս, մենք գիտենք որ մեր դիցաբանությունը կազմվել է անհիշելի ժամանակներից, հայ ժողովրդի կազմավորման հետ զուգնթաց: Մենք ունեցել ենք՝ դպրության աստված՝ Տիրին, որն իր հերթին ապացուցում է հայ ժողովրդի գիր ունենալու փաստը, եթե գիր չենք ունեցել, ինչ է այդ Աստվածը որպես լրացո՞ւմ է պաշտվել: Քավ լիցի: Հայաստանում հայտնաբերվել են հին հայկական ու հունական նախագրերը որոնք 4800 տարվա վաղեմություն ունեն: Վյուցբուրգի Արքեպիսկոպոսի դղյակում ամբողջ պատերի վրա ներկայացված են չորս մայրցամաքներն իրենց խորհրդանիշերով, և ի պատիվ մեզ, Եվրասիա մայրցամաքի որպես խորհրդանիշ, Արքեպիսկոպոսը պատկերել է հայկական տառերը: Կարող եք կայքերով դիտել կան և նկարները և տեսանյութերը: Իսկ հարավային Ամերիկայում հայտնաբերվել է մեծ քարե շրջանակ կրկին հայերեն տառերով:
      Սա էլ ինքնին ապացուցում է այն փաստը, որ առաջին ծովագնացները համարվում են՝ հայերը, այդ իսկ պատճառով, հույները «ծովագնացություն» բառին անվանում են՝ արմենիզո՝ Αρμενίζω.

  2. Արա Մաթևոսյան

    Դասագիրք կազմող անձը նախ պետք է լինի սկզբունքային բարոյական և տաղանդավոր ;ապա և՝ գիտամանկավարժական գիտելիքների տեր,արդյո՞՝ք վերջին 100-150 -ամյա ընթացքում ունեցել ենք գոնե տասնյակի հաշվով անձանց,որ բավարարեին սույն պահանջներին։Աբովյանի փորձն էլ ՝է ամեն ինչ ասում։

  3. Nazeli Margaryan

    Շատ մեծ գործ է արել Կարինե Մկրտչյանը թարգմանելով ու ներկայացնելով Ռոբերտ Էլլիսի մեզ համար շատ կարևոր այս աշխատաությունը.Մեր մշակույթի պատմության հետազոտողների համար այս ուսումնասիրությունը ուղղակի գանձարան է:Շնորհակալություն Կարինե Մկրտչյանին և ամենայն բարիք 🙂

    1. Արթուր Կնյազյան

      Քանի որ համաշխարհային մշակությի մեծագույն արժեքները Հայաստանից էր տարածվել ողջ աշխարհում, այդ իսկ պատճառով վերցնելով հայկական մշակույթի արժեքները, հույները, եգիպտացիները, հրեաները, պարսիկները և այլ հնագույն ժողովուրդներ, ժառանգել և իրենց ազգայինը դրոշմելով սեփականեցրել են: Աշխարհի ամենաառաջին ու ամենահին սյունազարդ եռաճակտոն տաճարը, կառուցված է եղել՝ Մուսասիրում: Ասորեստանի արքա Սարգոնի արշավանքների ժամանակ, նա գծագրել և Ասորեստան է տեղափոխել տաճարի ողջ գծագրությունը և նմանատիպ տաճարներ կառուցել՝ Ասորեստանում: Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների ժամանակ նույն կերպ ալեքսանդր Մակեդոնացին է տարել տաճարի ոճի գծագրությունն ու նույն ոճի տաճարներ կառուցել՝ Հունաստանում(չգիտես ինչու հիմա աշխարհը ճանաչում է այն վարկածը, որ Մակեդոնացին է այդ ոճը բերել արևելք): Իսկ երբ Հունաստանը ընկնում է՝ Հռոմի գերիշխանության տակ, բոլորս էլ գիտենք որ Հռոմն իր մշակույթը զարգացրել է՝ հունական մշակույթի հիման վրա, մեկ առիթով Հռոմի կայսրներից մեկն ասել է՝ «գերված Հունաստանը գերել է իր նվաճողներին», այսպես էլ նույն ոճի կառույցներ, կառուցվել են՝ Հին Հռոմում: Մենք տեսանք պատկերը, տաճարային ոճետի տարածման, բայց արի ու տես որ այսօր աշխարհում ընդունված է՝ այդ ոճի տաճարները անվանել՝ հունա-հռոմեական, մինչդեռ այն իրականում՝ ուրարտա-հայկական է: Հենց նույն էտրուսկները նույնպես կառուցել են նմանատիպ տաճարներ, և ի ուրախություն մեզ, այն գիտնականը, որը առաջ էր քաշել այն վարկածը, որ էտրուսկները առաջացել են՝ հայերից, նաև նշում է որ «նրանց տաճարները այն ժամանակվա հին ուրարտական ծագման և նմանության տաճարներ էին»:

  4. Արթուր Կնյազյան

    Սամվել ջան իրոք դեռ չէի նկատել Անահիտի Դիանա-Անաիդ ձևը, նույնը նաև մեր Միհրականությունը, որն այսօր իբրև պարսկական Միթրա է դիտվում: Նույնը մեր արյուն(հնում՝ արուն՝ բառը) վերցվել է որպես հնդկական արունա, հետագայում վարունա այնուհետև հունական ուրանոս: Յոգա բառը մեր հին հայերեն՝ յոգի՝ հոգի բառն է:

  5. Արթուր Կնյազյան

    Քանի որ համաշխարհային մշակությի մեծագույն արժեքները Հայաստանից էր տարածվել ողջ աշխարհում, այդ իսկ պատճառով վերցնելով հայկական մշակույթի արժեքները, հույները, եգիպտացիները, հրեաները, պարսիկները և այլ հնագույն ժողովուրդներ, ժառանգել և իրենց ազգայինը դրոշմելով սեփականեցրել են: Աշխարհի ամենաառաջին ու ամենահին սյունազարդ եռաճակտոն տաճարը, կառուցված է եղել՝ Մուսասիրում: Ասորեստանի արքա Սարգոնի արշավանքների ժամանակ, նա գծագրել և Ասորեստան է տեղափոխել տաճարի ողջ գծագրությունը և նմանատիպ տաճարներ կառուցել՝ Ասորեստանում: Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների ժամանակ նույն կերպ ալեքսանդր Մակեդոնացին է տարել տաճարի ոճի գծագրությունն ու նույն ոճի տաճարներ կառուցել՝ Հունաստանում(չգիտես ինչու հիմա աշխարհը ճանաչում է այն վարկածը, որ Մակեդոնացին է այդ ոճը բերել արևելք): Իսկ երբ Հունաստանը ընկնում է՝ Հռոմի գերիշխանության տակ, բոլորս էլ գիտենք որ Հռոմն իր մշակույթը զարգացրել է՝ հունական մշակույթի հիման վրա, մեկ առիթով Հռոմի կայսրներից մեկն ասել է՝ «գերված Հունաստանը գերել է իր նվաճողներին», այսպես էլ նույն ոճի կառույցներ, կառուցվել են՝ Հին Հռոմում: Մենք տեսանք պատկերը, տաճարային ոճետի տարածման, բայց արի ու տես որ այսօր աշխարհում ընդունված է՝ այդ ոճի տաճարները անվանել՝ հունա-հռոմեական, մինչդեռ այն իրականում՝ ուրարտա-հայկական է: Հենց նույն էտրուսկները նույնպես կառուցել են նմանատիպ տաճարներ, և ի ուրախություն մեզ, այն գիտնականը, որը առաջ էր քաշել այն վարկածը, որ էտրուսկները առաջացել են՝ հայերից, նաև նշում է որ «նրանց տաճարները այն ժամանակվա հին ուրարտական ծագման և նմանության տաճարներ էին»:

  6. Արթուր Կնյազյան

    Մի կարևոր փաստ ևս, մենք գիտենք որ մեր դիցաբանությունը կազմվել է անհիշելի ժամանակներից, հայ ժողովրդի կազմավորման հետ զուգնթաց: Մենք ունեցել ենք՝ դպրության աստված՝ Տիրին, որն իր հերթին ապացուցում է հայ ժողովրդի գիր ունենալու փաստը, եթե գիր չենք ունեցել, ինչ է այդ Աստվածը որպես լրացո՞ւմ է պաշտվել: Քավ լիցի: Հայաստանում հայտնաբերվել են հին հայկական ու հունական նախագրերը որոնք 4800 տարվա վաղեմություն ունեն: Վյուցբուրգի Արքեպիսկոպոսի դղյակում ամբողջ պատերի վրա ներկայացված են չորս մայրցամաքներն իրենց խորհրդանիշերով, և ի պատիվ մեզ, Եվրասիա մայրցամաքի որպես խորհրդանիշ, Արքեպիսկոպոսը պատկերել է հայկական տառերը: Կարող եք կայքերով դիտել կան և նկարները և տեսանյութերը: Իսկ հարավային Ամերիկայում հայտնաբերվել է մեծ քարե շրջանակ կրկին հայերեն տառերով:
    Սա էլ ինքնին ապացուցում է այն փաստը, որ առաջին ծովագնացները համարվում են՝ հայերը, այդ իսկ պատճառով, հույները «ծովագնացություն» բառին անվանում են՝ արմենիզո՝ Αρμενίζω.

Добавить комментарий