ԵՎՐՈՊԱՑԻ ՀԱՅԱԳԵՏՆԵՐ. ՄԱՐԻ ՖԵԼԻՍԻՏԵ ԲՐՈՍՍԵ Marie-Félicité Brosset

Հասմիկ Գուլակյանի զրույցը բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանի հետ

ՄԱՐԻ ՖԵԼԻՍԻՏԵ ԲՐՈՍՍԵ Marie-Félicité Brosset

ՄԱՐԻ ՖԵԼԻՍԻՏԵ ԲՐՈՍՍԵ Marie-Félicité Brosset

Պետերբուրգի ակադեմիայի իսկական անդամ ֆրանսիացի հայագետ Մարի Ֆելիսիտե Բրոսսեն, որ նաև բազմաթիվ հեղինակավոր ակադեմիաների և ընկերությունների, նաև Մխիթարյան միաբանության ճեմարանի անդամ էր, արժանացել է բազմաթիվ պարգևների ու շքանշանների` ոչ մեր այսօրվա հասկացողությամբ և արժեհամակարգով… Գիտական գործունեության ընթացքում նա վայելել է պետության հովանավորությունը, թողել է գիտական ահռելի ժառանգություն: Բարեբախտաբար, Բրոսսեն երկար է ապրել և տևականորեն է զբաղվել հայագիտությամբ: Իսկական հանրագիտարանային գիտելիքների տեր այս մտավորականը, որ լեզվաբան էր, մատենագետ, տոմարագետ, թարգմանիչ և այլն, ֆանտաստիկ աշխատանք է կատարել հայագիտության բնագավառում` անասելի լայն ընդգրկումով: Նա քննական մոտեցում է ունեցել հայ պատմիչների երկերի նկատմամբ` դրանք համարելով ճշմարտապատում: Հայ 13 պատմիչների երկեր թարգմանել է ու ծանոթագրել ֆրանսիացի ընթերցողների համար` Թովմա Արծրունի, Ստեփանոս Օրբելյան. այս պատմիչին նվիրել է 2 ստվար հատոր, Մխիթար Այրիվանեցի, Ուխտանես, Կիրակոս Գանձակեցի… 1848-ին Էջմիածնի մատենադարանի մատենագրական գրացուցակը հրատարակել է ֆրանսերեն և ռուսերեն: Գրել է մենագրություն հայկական դրամների մասին` շարունակելով Վիկտոր Լանգլուային, քննել հայ-վրացական փոխառնչությունները: Ի դեպ, վրացիները մեզանից ավելի երախտապարտ են եղել Բրոսսեի նկատմամբ: Բրոսսեն այցելել է Անդրկովկաս, նաև Արևելյան Հայաստան: Անիում չի եղել, բայց այնպե՜ս է նկարագրում… Ժամանակին նրան գնահատել են հայագիտության հայ երևելիները… Իսկ այսօ՞ր…

«Վէմ» ռադիոկայան
17. 11. 2014

Добавить комментарий