ԱՐՏԱՎԱԶԴ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ «ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Հասմիկ Գուլակյանի զրույցը Հ. Թումանյանի թանգարանի գիտաշխատողներ Սուսաննա Ադամյանի և բան. գիտ. թեկնածու Անի Եղիազարյանի հետ

ԱՐՏԱՎԱԶԴ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ «ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆՀովհաննես Թումանյանի թանգարանի «Արևելք–Արևմուտք» մատենաշարով հրատարակված` բանաստեղծի զավակներից Աշխենի «Հուշեր և ընտանեկան պատմություններ» ժողովածուին ու Արտավազդի «Նամականին» արդեն ծանոթ են «Ակունք» ռադիոհանդեսի ունկնդիրներին: 2014-ի վերջերին լույս տեսավ նաև «Թումանյանի զավակները: Արտավազդ Թումանյան. Ստեղծագործություններ» հատորը, որտեղ ամփոփված են վաղամեռիկ հեղինակի բանաստեղծությունները, արձակ գործերը, բանահյուսական նյութերի մշակումները և պիեսները: Թանգարանը հրատարակության է պատրաստելու նաև Արտավազդի գրավոր ժառանգությունից ևս երկու հատոր` «Հիշատակարանը» և թարգմանություններն ու այլ գործեր:

«Վէմ» ռադիոկայան
7. 01. 2015

Տես նաև՝ Արտավազդ Թումանյանի նամակները

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ. ԱՇԽԵՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Добавить комментарий