ԴԱՌՆԱՂԻ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ 2015-Ի ՇԵՄԻՆ

Հասմիկ Գուլակյան

Հայկական պետության մայրաքաղաքում հայոց ազգային արժանապատվությունը պաշտպանելն այսօր արդեն համարվում է «հիստերիա»… «Հիստերիա» է «Նեմեսիս» գործողությունն իրականացրած դաշնակցական երիտասարդներերին հասցեագրված վիրավորանքներին Երևանում հակազդելը… Գուցե «հիստերիա» է ՀԱՀԳԲ-ի (ԱՍԱԼԱ, որի անդամ է եղել նաև Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը, որի բազմաթիվ անդամներ անձնվիրաբար մարտնչել են Արցախյան ազատամարտում) անվանարկման դեմ ըմբոստությո՞ւնը, չգիտեմ… Գուցե նույն այդ «հիստերիայի» շարքից են ՀՀ-ում Թուրքիայի պետական քարոզչությունն իրականացնող կազմակերպությունների մասին մամուլում հրապարակած տվյալնե՞րը… Իրական երկխոսությունը, այո՛, կարևոր է: Թուրքիան մի օր առճակատվելու է արյունով հունցված իր պատմությանը… Ուզենք թե չուզենք` հայ-թուրքական հակամարտությունը մի օր լուծվելու է: Բայց մենք պետք է պատվախնդրորեն գնանք այդ քայլին` լինեն դրանք փոքր գործարքներ, թե միջպետական հարաբերություններ: Ոչինչ չի՛ կարելի անել ազգային իրավունքների և արժանապատվության հաշվին: Միակողմանի ո՛չ մի զիջում չի կարելի ընդունել… Երբե՛ք: Պարոնա՛յք, մեզ այնքա՜ն են ծվատել, որ այլևս զիջելու ոչինչ չունե՛նք… Հարկավոր է որևէ քայլ անելուց առաջ միլիոն անգամ չափել, որպեսզի անհաջողության կամ նահանջի դեպքում ինքներս մեզ նսեմացրած, մեր ձեռքով մեր հետդարձի բոլոր կամուրջներն այրած չլինենք և կարողանանք անվնաս կամ գոնե նվազագույն վնասով դուրս գալ իրավիճակից…

***

ԴԱՌՆԱՂԻ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ 2015-Ի ՇԵՄԻՆ

ԴԱՌՆԱՂԻ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ 2015-Ի ՇԵՄԻՆ

Մեծ եղեռնից 100 տարի է անցել, սակայն մենք առայժմ չունենք Հայոց ցեղասպանության պետական հայեցակարգ… Եվ հորթային խանդավառությամբ բերկրաթմբիրի մեջ ենք ընկնում, երբ այս կամ այն երկրի խորհրդարանում սկսում են քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման կամ դրա ժխտումը քրեականացնող օրինագծեր, արտասանում «ցեղասպանություն» բառը, որը դարձրել ենք «ծամոն» ու «ծամում» ենք… Կուլ տալ չի լինում. վիրավորանքը խեղդում է. մեր Հայրենիքը դեռ բռնագրավված է, իսկ անմեղ նահատակների վրեժը չենք լուծել… Ձերբազատվել այդ «ծամոնից» առայժմ անհնար է, որովհետև հողային պահանջատիրության խնդիր ունենք լուծելու…

***

Թուրքերն այսուհետ շատ ավելի նենգ ձևերով են շարունակելու պայքարը մեր դեմ… Ոչինչ չեն խնայելու ՀՀ-ում և սփյուռքահայության շրջանակներում մեզ իրար դեմ հանելու, էլ չեմ ասում` մեր երկրում գործող իրենց 5-րդ շարասյունն ավելի ստվարացնելու ու նրա գործունեությունն աշխուժացնելու համար: Իսկ մենք շարունակելու ենք բողոքել աշխարհի դեմ` ասելով` այսինչը մեզ դավաճանեց, այնինչը մեզ թիկունքից խփեց… Իրականում, հայտնի է բոլորին, ոչ ոք ոչ մեկի չի դավաճանում, պարզապես պետությունները` մեծ թե փոքր, առաջնորդվում են իրենց շահերով… Այլ բան է, եթե որևէ երկիր չի հստակեցրել իր արտաքին քաղաքականության ուղեգիծը և անընդհատ շփոթի մեջ է…Մենք հե՛նց հիշատակածս կացության մեջ ենք… Մեր արտաքին քաղաքականության համար առաջնահերթ հարցերից թերևս այս պահին մեզ առավել հուզում է Հայոց ցեղասպանության խնդիրը, որի լուծման բանալին ՀՀ-ն դեռևս չունի… Այսպիսի քաղաքականություն վարելու դեպքում շատ եմ կասկածում, որ երբևէ ունենա… …Մեզ դժվար օրեր են սպասում… Մի կողմից ներքաղաքական զազրելի անբարոյականության մթնոլորտ է, իսկ մեր պետականության ապագան` անորոշ, մյուս կողմից` թուրքերը ջանքեր չեն խնայում 2015 թվականի ապրիլի 24-ին հայության ճոխ «գլուխլվայի» արարողություն կազմակերպելու համար`հոգեբանորեն, նյութապես…

«Վէմ» ռադիոկայան
14. 01. 2015

7 идей о “ԴԱՌՆԱՂԻ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ 2015-Ի ՇԵՄԻՆ

  1. Шогик Амирханян

    Անչափ անհանգստացա հարգարժան Աիդա Փիլոյանի համար,որ ասաց՝ ՛՛ Ատամներս այնպիսի ուժով եմ սեխմել, որ բերանս չի բացվում:՛՛ Բայց ինչու այդպես եղավ Աիդա ջան, ինչ կարող եմ անել Ձեզ համար, կոնկրետ: Խնդրեմ գրեք, եթե կարող եք, ինչպես եք հիմա, լավացա՞ք թէ չէ: Երևի չարժե այդքան ուժեղ սեխմել ատամները, թէ չե դեռ շատ բաներ են լինելու, եթե ամեն անգամ այդպես անեք.. չարժե: Ինձ թվում է չափազանց շատ եք հուզվում այնտեղ, որտեղ այդքան պետք չէ երևի, Սիրով….

Добавить комментарий