ՆՈՐ ԲԱՌԱՐԱՆ

Հասմիկ Գուլակյանի զրույցը լեզվաբան և թարգմանիչ Արմեն Քեշիշյանի հետ
ՆՈՐ ԲԱՌԱՐԱՆ

ՆՈՐ ԲԱՌԱՐԱՆ — Արմեն Քեշիշյան «Աստվածաշնչյան դարձվածների և արտահայտությունների հայերեն-անգլերեն-ռուսերեն բացատրական բառարանը»

Երբ առիթ է լինում խոսելու տպագիր գրականության մասին, չեմ թաքցնում իմ վերաբերմունքը հատկապես հանրագիտարանների ու բառարանների նկատմամբ: Այս կարգի գրականությունը քաղաքակրթության չափանիշ է, որևէ ժողովրդի համար` քաղաքակրթության անձնագիր: Այս առումով մենք հպարտանալու առիթներ ունենք, հատկապես` բառարանների:

Հանրագիտարանների հարցում թեև մի քիչ զիջում ենք, որովհետև նման գրականություն ստեղծելու համար, խոսքս բազմահատոր և համընդգրկուն հանրագիտարանների մասին է, հարկավոր է պետական աջակցություն: Սովետական տարիներին այդ շեմը մենք հաղթահարել ենք: Իսկ բառարանների հարցում խնդիրը մի քիչ այլ է. հաճախ մեկ հեղինակը կամ հեղինակների փոքր խումբը, իսկապես, տիտանական աշխատանք է կատարում:

2014 թվականին Երևանի «Ֆենոմեն» հրատարակչությունը լույս է ընծայել իր անվանը բնորոշ` ֆենոմենալ, այսինքն` բացառիկ, արտառոց աշխատություն` Քեշիշյանի «Աստվածաշնչյան դարձվածների և արտահայտությունների հայերեն-անգլերեն-ռուսերեն բացատրական բառարանը», որն ընդգրկում է 2007 բառարանային միավոր: Սա որպես սոսկ տեղեկատվություն: Իսկ իրականում հեղինակը խիզախել է իրականացնել անչափ շնորհակալ մի գործ, որի համար նա տքնաջանորեն աշխատել է մի քանի տարի: Չգիտեմ` այլ ժողովուրդներ ունե՞ն նման բառարան, թե՞ ոչ, բայց որ Արմեն Քեշիշյանը սրանով մի կարևոր բաց է լրացրել մեր բառարանագրության մեջ, անվիճելի է: Նա ոչ միայն Աստվածաշնչից դուրս գրած դարձվածներն ու արտահայտությունները ներկայացրել է դրանց անգլերեն և ռուսերեն համարժեքներով, որը բնորոշ է բազմալեզու հանրագիրարաններին, այլև հաճախ այդ արտահայտությունների կիրառության օրինակներ է բերել հայ և համաշխարհային դասական գրականությունից, վերջինից` թարգմանաբար` հայերեն:

«Վէմ» ռադիոկայան
18. 02. 2015

2 идей о “ՆՈՐ ԲԱՌԱՐԱՆ

Добавить комментарий