Եվրոպացի հայագետներ. Ֆելիքս Նևը հայագետ Felix-Jean-Baptiste-Joseph Nève

 

Եվրոպացի հայագետներ. Ֆելիքս Նևը հայագետ Felix-Jean-Baptiste-Joseph Nève (Neve, Felix - 1816-1893) Ֆելիքս Ժան Բատիստ Ժոզեֆ Նև

Եվրոպացի հայագետներ. Ֆելիքս Նևը հայագետ Felix-Jean-Baptiste-Joseph Nève

 

 Զրույց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանի հետ

Ֆելիքս Նևը, ինչպես այս շարքում ներկայացված 19-րդ դարի ֆրանսիացի հայագետները, նույնպես պեղել է հայ հին և միջնադարյան մատենագիտության անհատակ գանձերը, թարգմանել և հրապարակել արժեքավոր ուսումնասիրություններ: Բելգիացի այս գիտնականի համար նույնպես հայագիտությունը մի տեսակ կենսական մասնագիտություն էր: Սակայն, ի տարբերություն ֆրանսիացի իր գործընկերների, նրան առավելապես հետաքրքրել է հայ հոգևոր գրականությունը: Անչափ մեծ էր նրա հետաքրքրությունը հատկապես գրաբարի նկատմամբ: Ֆելիքս Նևի մեծագույն ծառայությունը հայագիտությանը Թովմա Մեծոփեցուն նվիրված երկն է (1855)` որպես առաջին ծավալուն հայագիտական ուսումնասիրություն: Կոթողային են «Քրիստոնյա Հայաստանը և նրա մատենագրությունը» (1886) աշխատությունը և «Հայ գրականության մի քանի արժանահիշատակ հրապարակումները» (1888) հետազոտությունը, որտեղ արծարծած հարցերն այսօր էլ արդիական են:

«Վէմ» ռադիոկայան
18. 03. 2015

Եվրոպացի հայագետներ

 

Добавить комментарий