ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ TUMANYAN IN PHOTOS

 

ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ TUMANYAN IN PHOTOS

ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ TUMANYAN IN PHOTOS

Հասմիկ Գուլակյանի զրուցակիցներն են Հ. Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, գիտաշխատողներ Սուսաննա Ադամյանը և բան. գիտ. թեկնածու Անի Եղիազարյանը:

Լույս է տեսել թանգարանի աշխատակիցների կազմած «Հովհաննես Թումանյան. 1869–1923» պատկերազարդ երկլեզու ալբոմը՝ հայերեն և անգլերեն: Ստվարածավալ այս շքեղ հրատարակության մեջ լուսանկարներով, հաճախ դրանց պատմություններով ներկայացվել են բանաստեղծի կյանքի բոլոր դրվագները՝ ժամանակագրական հերագայությամբ: Սա դասական իմաստով սովորական ալբոմ չէ: Գրեթե բոլոր լուսանկարներին ուղեկցում են որոշակի տրամաբանությամբ և տեղին ընտված մեջբերումներ Թումանյանի նամակներից ու հրապարակախոսական հոդվածներից, այլոց գրություններից, որոնք եթե անգամ չլինեին էլ, կարելի էր պարզորոշ տեսնել Մեծ լոռեցու անցած ուղին ու հասկանալ նրա դրամատիկ կյանքի պատմությունը: Հրապարակելով այդ նյութերը՝ թանգարանի աշխատակիցները շատ շնորհակալ գործ են կատարել՝ նոր ձևաչափի մեջ ներկայացնելով սիրված գրողին:

ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ TUMANYAN IN PHOTOS

ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ TUMANYAN IN PHOTOS

Թանգարանի աշխատակազմի գործունեությունն ստիպում է ինձ կարծիքս հայտնել նաև մեր եթերից. վաղուց ժամանակն է փոխելու այդ հաստատության կարգավիճակը. կարծում եմ՝ այն պետք է անվանել թանգարան-ինստիտուտ և, ըստ այդմ, ընդարձակել աշխատակազմը, ներառել նաև այլ հետազոտողների: Կարծում եմ ժամանակն է այս մասին դիմելու համապատասխան ատյաններ:

«Վէմ» ռադիոկայան
24. 06. 2015

Добавить комментарий