ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ՀԵՏ WITH HAMO SAHYAN

Հասմիկ Գուլակյանի զրույցը Համո Սահյանի որդու՝ Նաիրի Սահյանի հետ

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ՀԵՏ WITH HAMO SAHYAN

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ՀԵՏ WITH HAMO SAHYAN

Համո Սահյանին նվիրված իմ բազմաթիվ հաղորդումներում մշտապես ներկա է եղել, ինչպես ասում են, նորին մեծություն բանաստեղծությունը: Եվ դա բնական է, որովհետև ամեն անգամ ներկայացրել ենք պոետի ստեղծագործությունը: Բայց դա չի նշանակում, թե շրջանցել ենք բանաստեղծին՝ մարդուն՝ որպես անհատականության: Յուրաքանչյուր ստեղծագործող իր գործերում ներկա է իր ասելիքով, գաղափարներով, արծարծած հարցերով, գեղագիտությամբ, փիլիսոփայությամբ և այլն:
Համո Սահյանն արդի հայ գրականության այն մեծերից է, որ դասական դարձավ ոչ հետմահու: Ըստ իս՝ նա, բառիս բուն իմաստով, նաև ժողովրդական գրող է, որովհետև այնքա՜ն էին սիրում նրան ժամանակակիցները՝ հասարակության բոլոր շերտերում: Համոզված եմ, որ նախանակախության փուլի հայ ընթերցողը, անկախ իր կրթագիտական ցենզից, անգիր գիտեր Սահյանի բազմաթիվ բանաստեղծություններ: Նրա խոսքն էլ, Հ. Թումանյանի արտահայտությամբ, «աչքի պես պարզ է և աչքի պես բարդ»՝ դրանով իսկ հասանելի ու հասկանալի բոլորին: Համո Սահյանը սիրված մտավորական էր: Նա բնապաշտ էր ու մարդեղացրել էր հայրենի բնությունը: Համո Սահյանը հայրենապաշտ էր. հայրենիքին ու մայրենի լեզվին նվիրված այնպիսի գոհարներ է ստեղծել, որ հավերժելու են մեր ազգի ու գրականության հետ: Իսկ այսպիսի արժեքներ արարող մարդը, անհատականությունը, հնարավոր չէ, որ պարզ ու շիտակ չլիներ, հնարավոր չէ, որ ազնիվ չլիներ: Իսկ նման մարդիկ, եթե անգամ երբեմն սայթաքում են կամ վրիպում, իրենք ավելի վաղ, քան մյուսները, նկատում են իրենց թերությունները կամ բացերը, իրենք են խոստովանում իրենց արարաքները կամ դրանց մասին իրազեկում իրենց մտերիմներին, որովհետև նրանք չեն կարող անկեղծ չլինել: Այդպիսին է մեծերի՝ համաժողովրդական սեր վայելող մտավորականների բնությունը, էությունը, որոնց թիվը այսօր, ցավոք, այնքան էլ մեծ չէ: Հենց սրա համար էլ ժողովուրդը մեծարում իր նման զավակներին ու խնկարկում նրանց հիշատակը:
Անցյալ տարի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ Համո Սահյանի ծննդյան հարյուրամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ, ներկաները բեմից կամ էկրանից հնչող բանաստեղություններին զուգահեռ արտասանում էին: Շատ կուզենայի, որ անկախության սերունդը նույնպես մի քիչ ռոմանտիկ լիներ ու սիրեր բանաստեղծությունը:
«Համո Սահյանի հետ» մեր այս հաղորդաժամին ներկայացնելու ենք Համո Սահյան մարդուն՝ իր հետաքրքրություններով, նախասիրություններով, ընտանիքի անդամներով, ընկերներով, հայրենի գյուղով ու նրա մարդկանցով և այլն: Այսինքն՝ իմ խնդիրն այսօր ոչ թե բանաստեղծի այս կամ այն ժողովածուն, նրա ստեղծագործության այս կամ այն թեմատիկան, այլ հենց իրեն՝ Համո Սահյան մարդուն ներկայացնելն է:

«Վէմ» ռադիոկայան
1. 07. 2015

2 идей о “ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ՀԵՏ WITH HAMO SAHYAN

Добавить комментарий