«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ԷՊՈՍԸ ԵՎ ՄԵՐ ԼԵԶՎԱՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ The Epic «Daredevils of Sassoun» and the System of Our Linguistic Thinking

Հասմիկ Գուլակյանի հարցազրույցը բանասիրական գիտությունների թեկնածու Թադևոս Տոնոյանի հետ

«Սասունցի Դավիթ» էպոսի պատկերազարդումներից (նկարիչ` Երվանդ Քոչար, 1939 թ. )

«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ԷՊՈՍԸ ԵՎ ՄԵՐ ԼԵԶՎԱՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ The Epic «Daredevils of Sassoun» and the System of Our Linguistic Thinking

Որևէ ազգի մշակութային այս կամ այն արժեքներ միշտ չէ, որ համամարդկային են: «Սասնա ծռեր» էպոսով, օրինակ, հպարտանալու իրավունք ունի այն ստեղծող ժողովուրդը, որովհետև դրանով իրականում հարստացրել է համաշխարհային մշակույթի գանձարանը: Այսօր ես ձեռնպահ եմ մնում այս կամ այն ազգի մեծ մտածողի՝ հայոց էպոսին տված գնահատականը մեջբերելու գայթակղությունից: Ըստ իս՝ առաջին հերթին մենք ենք պարտավոր ճիշտ ընկալել մեր հանճարեղ մտքի ստեղծած այս անզուգական գործը՝ իր բոլոր մանրամասներով և առաջնորդվել նրա դասերով՝ միշտ և ամենուր:
Վերջին շուրջ 140 տարում, սկսած Գարեգին Սրվանձտյանցից, «Սասնա Ծռերով» հետաքրքրվել են բազում մասնագետներ, հրատարակվել են տասնյակ ստվարածավալ աշխատություններ: Յուրաքանչյուր ուսումնասիրող երևան է հանել նորանոր շերտեր՝ հարստացնելով մեր էպոսագիտության գանձարանը: Բայցևայնպես, «Սասնա Ծռերը» դեռևս անհատնում շատ գանձեր ունի, որոնք սպասում են իրենց բացահայտողներին:
Հայեցակարգային ի՞նչ նորություններ են ավելացել էպոսագիտությանը վերջին տարիներին: Ի՞նչ է էպոսը՝ որպես լեզվամտածողության արժեհամակարգային երևույթ: Ի՞նչ արժեհամակարգային ընկալումներ ունի էպոսը՝ որպես երկ, տեքստ: Ի՞նչ է թաքցնում մեր էպոսն իր մեկնություններում և այլն:
Այս ամենի մասին կարելի է լսել առաջարկվող նյութում:

«Վէմ» ռադիոկայան
29. 07. 2015

3 идей о “«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ԷՊՈՍԸ ԵՎ ՄԵՐ ԼԵԶՎԱՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ The Epic «Daredevils of Sassoun» and the System of Our Linguistic Thinking

Добавить комментарий