Ի՞ՆՉ ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ ԵՆ ԹԱՔՆՎԱԾ ՀԱՅՈՑ ՀՈՂՈՒՄ WHAT MYSTERIES ARE HIDDEN IN ARMENIAN SOIL

Հասմիկ Գուլակյանի զրույցը ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության» գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, հնագետ Հակոբ Սիմոնյանի հետ

Ի՞ՆՉ ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ ԵՆ ԹԱՔՆՎԱԾ ՀԱՅՈՑ ՀՈՂՈՒՄ WHAT MYSTERIES ARE HIDDEN IN ARMENIAN SOIL Какие тайны скрыты в армянской земле

Ի՞ՆՉ ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ ԵՆ ԹԱՔՆՎԱԾ ՀԱՅՈՑ ՀՈՂՈՒՄ WHAT MYSTERIES ARE HIDDEN IN ARMENIAN SOIL

ՀՀ անկախությունից հետո մեր երկրի նյութական և ոչ նյութական հարստություններով շատ են հետաքրքրվում հատկապես արտերկրի մասնագետները:

Հայերի՝ Հայկական լեռնաշխարհ դրսից եկած լինելու վարկածի մասին արևմտյան գիտնականները վերջերս, կարծես, մոռացել են, Մովսես Խորենացու դարաշրջանի հարցն էլ, ասես, առանձնապես շատ չեն հոլովում… Շնորհակալ լինենք, որ Մեսրոպ Մաշտոցի կամ Գրիգոր Նարեկացու ազգային պատկանելության հարցը չեն սակարկում: Որոշ այլազգի հնագետներ մեզ մոտ պարբերաբար մասնակցում են պեղումների, ոմանք էլ նկարահանում և ուսումնասիրում են ժայռապատկերները, առավել համարձակները հիմնավորված համոզմունք են հայտնում, որ Հայաստանը մարդու և քաղաքակրթության օջախներից է: Հատկապես բավական տպավորիչ էին 2008 թ. սեպտեմբերի 18-ին Արենի 1 քարանձավում հայտնաբերված աշխարհում ամենահին՝ 5500 տարվա պատմություն ունեցող բրոնզեդարյան փակ կոշիկը, որը, ՀՀ ԳԱԱ ազգագրության և հնագիտության ինստիտուտի աշխատակից Բորիս Գասպարյանի արտահայտությամբ, «…դարձավ հարևանների հետ «կաշիգալանտերիական» պատերազմի առարկա»: Իսկ Հրազդանի ձորում հայտնաբերված գտածոները, մասնագետների կարծիքով, շրջադարձային կարող են լինել համաշխարհային գիտության համար: Պարզվում է՝ տարածաշրջանի արքայական միակ դամբարանը նույնպես մեր երկրում է. խոսքն Արագածոտնի մարզի Աղձք գյուղի հայոց արքաների դամբարանի մասին է: Այսքանը՝ ՀՀ-ի նման փոքր երկրում: Իսկ եթե հնարավոր լիներ ուսումնասիրել Հայկական լեռնաշխարհն ամբողջությա՞մբ… Որ արտերկրի գիտնականներն ու մյուս մասնագետներն ունեն իրենց ծրագրերն ու նպատակները մեր տարածաշրջանում, աշխարհին է հայտնի և այն էլ՝ շատ վաղուց: Բայց դա չի նշանակում, թե մենք չպետք է ունենանք մեր հստակ դիրքորոշումներն ու տեսակետները… Ես չեմ ասում՝ մեկուսանանք… Քավ լիցի: Նման բան հնարավոր էլ չէ, ավելի ճիշտ՝ դա ինքնակործանում է… Սակայն մի կողմից լավ է և հաճելի, որ մեր երկիրը միջազգային հնագիտության ուշադրության կենտրոնում է: Ասում եմ «սակայն», որովհետև արևմտյան հայագիտական միտքն այլ կերպ է մտածում, որովհետև նրանք ունեն ոչ միայն իրենց պատկերացումները Հայկական լեռնաշխարհի կամ Հայկական բարձրավանդակի մասին, այլև նպատակներ, որոնց իրագործման ճանապարհին վաղուց արդեն հատել են գիտականի սահմանն ու դրանք դարձրել քաղաքական: Այս առումով հատկապես շատ կարևոր անելիքներ ունեն թե՛ մեր պետությունը, թե՛ նրա տիտղոսակիր ազգը ներկայացնող գիտնականները: Բազմիցս ասել եմ, այսօր էլ մեկ անգամ ևս կրկնեմ, որ եթե ունենայինք հստակ հայեցակարգված մեր մոտեցումները այսպես կոչված բանավիճային հարցերում, եթե կարողանայինք պարտադրել տենդենցիոզ գիտնականներին սրբագրել մեր հնագույն պատմության էջերերը՝ հօգուտ գիտականության, կկարողանայինք հօգուտ մեզ օգտագործել միջազգային առաջադեմ փորձը և, օգտվելով ստեղծված հնարավորությունից, աշխարհին ներկայացնել հնագիտության բնագավառում համատեղ հայտնագործությունները, մեր մշակույթը: Եվ այնժամ բոլորը կտեսնեինն, որ մենք, ընդունելով մեզ պարտադրված խաղի կանոնները, խաղում ենք շատ գրագետ՝ չդառնալով ոչ մեկի հլու հնազանդ հաճկատարը կամ ծառան: Կարճ ասած՝ մեր գերխնդիրն աշխարհին գիտականորեն ապացուցված ու հիմնավորված ճշմարտությունը ներկայացնել-պարտադրելն է: Եվ քանի որ այս աշխատանքներում ընդգրկված են նաև դրսի գիտնականներ, նրանց որոշ հայ գործընկերներ պարտավո՛ր են ընդամենն անաչառ լինել՝ բացառելով որևէ կոմպրոմիս՝ փոխզիջում: Միայն այս դեպքում դրական արդյունքը երկար սպասեցնել չի տա…
Ինչևէ, մեր հանրապետության տարածքում հայտնաբերված գտածոները հնարավորություն են տվել աշխարհի գիտնականներին մեր մասին նոր տեսակետներ ձևավորվելու:

«Վէմ» ռադիոկայան
5. 08. 2015

Ի՞ՆՉ ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ ԵՆ ԹԱՔՆՎԱԾ ՀԱՅՈՑ ՀՈՂՈՒՄ
WHAT MYSTERIES ARE HIDDEN IN ARMENIAN SOIL
Какие тайны скрыты в армянской земле

Մաս 1

Մաս 2

Մաս 3

10 идей о “Ի՞ՆՉ ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ ԵՆ ԹԱՔՆՎԱԾ ՀԱՅՈՑ ՀՈՂՈՒՄ WHAT MYSTERIES ARE HIDDEN IN ARMENIAN SOIL

  1. Рузан Асатрян

    Հայաստանը ոչ թե մարդկության բնօրրաններից մեկն է, այլ մարդկության մարդակենտրոն, մարդաստեղծ բնակավայր, բաց թանգարան, իրապես՝ հողի ծածկութի տակ, և՝ հողի երեսին:Աշխարհի կենսագրություն չունեցող ազգերը պարազիտի նման խրվել են մեր ազգի կենսագրության մեջ, սեփականացնելով մեր պատմությունն ու մշակույթը,ավելի ակտիվ պիտի լինենք, բացառիկ կենսագրության տեր ազգ ենք, մենք մեզ ամբողջությամբ դեռ չենք ճանաչում,,,

Добавить комментарий