ՀԱՅՈՑ ԱՐԵՎԵԼԻՑ ԿՈՂՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ From the History of the Eastern Regions of Armenia

 

Հասմիկ Գուլակյանի զրույցը Երևան քաղաքի պատմության թանգարանի հնագույն և միջին դարերի պատմության բաժնի վարիչ Անժելա Տերյանի հետ

«Հպարտ ու հերոս գարդմանցին չի կարող հաշտվել այսօր գոյություն ունեցող իրողության հետ: Դեռ ոչինչ չի ավարտվել, իսկ հայոց պատմությունը շարունակվում է…»:

Անժելա Տերյան

ՀԱՅՈՑ ԱՐԵՎԵԼԻՑ ԿՈՂՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ From the History of the Eastern Regions of Armenia

ՀԱՅՈՑ ԱՐԵՎԵԼԻՑ ԿՈՂՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ From the History of the Eastern Regions of Armenia

Գարդման-Ուտիքի թեման այսօր էլ արդիական է ու ցավոտ, որովհետև խոսքը 1988–92 թվականներին հայաթափված հայաշխարհի մասին է, նաև Գարդմանի մասին, որը խորհրդային, ավելի ճիշտ՝ ռուսական զինուժի օգնությամբ ադրբեջանցի թուրքը դատարկեց իր բնիկ տերերից: Այսինքն՝ ժամանակի ու պատմության դաժան փորձություններին դիմակայած, իր ազգային ու մշակութային դիմագիծը և ինքնագիտակցությունը պահպանած տոհմիկ գարդմանահայությունը բռնի տեղահանվեց հայոց բնօրրանից և ցաքուցրիվ եղավ աշխարհով մեկ մե՛ր օրերում: Գարդման-Ուտիքի մասին պատմագիտական այս նյութը, որ ներկայացնելու ենք ձեր ունկնդրությանը, ուսումնասիրել և «Պատմություն Հայոց Արևելից կողմի (Աղվանք, Գարդման, Ուտիք)» վերնագրով վերջերս հրատարակել է պատմաբան Անժելա Տերյանը: Աշխատությունը լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտխորհրդի որոշմամբ:

Մեր հաղորդումն ուզում եմ սկսել՝ մեջբերելով այս արդարադատ և ըմբոստ հայուհու՝ աշխատության վերջաբանում գրած հետևյալ միտքը. «Պատմությունը վկայում է, որ Հայաստանի հարևանությամբ հազարամյակների ընթացքում ստեղծվել ու որոշ ժամանակ անց պատմության թատերաբեմից անհետացել են բազում պետական կազմավորումներ, պետություններ ու կայսրություններ (Աքադ, Բաբելոն, Եգիպտոս, Խաթթի, Ասորեստան, Ալ. Մակեդոնացու կայսրություն, Հռոմեական կայսրություն, Բյուզանդիա, արաբական Խալիֆայություն…), որոնք իր ժամանակին ավելի հզոր էին, քան այսօրվա Թուրքիան է…»: Ես նույնպես այս կարծիքին եմ:

Անժելա Տերյանը մի շարք աշխատությունների հեղինակ է: Այս անգամ նա Գարդման-Ուտիքի պատմությունն է դարձրել ուսումնասիրության նյութ՝ իրավացիորեն նկատելով, որ Հայոց Արևելյան կողմի՝ «Արցախ աշխարհի պատմության ու մշակույթի մասին գրվել են ավելի շատ աշխատություններ և ուսումնասիրություններ»: Այսինքն՝ սրանով իսկ նա հաջողությամբ մի շատ կարևոր բաց է փորձում լրացնել հայագիտության մեջ: Գրքի առաջին մասում ներկայացրել է երկրամասը՝ հնագույն ժամանակներից մինչև Ադրբեջան կոչված թուրքական երկրորդ պետությանը բռնակցվելն ու հայաթափվելը, իսկ երկրորդում՝ բնակավայրերի պատմությունը: Հեղինակը փորձել է նորովի մեկնաբանել առկա պատմական նյութը՝ փաստերն ու վկայությունները, ինչպես նաև տեսակետներն ու ենթադրությունները:

«Վէմ» ռադիոկայան
19. 08. 2015

Մաս 1
ՀԱՅՈՑ ԱՐԵՎԵԼԻՑ ԿՈՂՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Մաս 2
From the History of the Eastern Regions of Armenia

2 идей о “ՀԱՅՈՑ ԱՐԵՎԵԼԻՑ ԿՈՂՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ From the History of the Eastern Regions of Armenia

Добавить комментарий