ՓԻԼԻՍՈՓԱ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ. ՆՈՎԱԼԻՍ ԴԵՐՈՅԱՆ NOVALIS DEROYAN

 Զրույց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Ծովինար Մովսիսյանի հետ
ՓԻԼԻՍՈՓԱ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ. ՆՈՎԱԼԻՍ ԴԵՐՈՅԱՆ NOVALIS DEROYAN

ՆՈՎԱԼԻՍ ԴԵՐՈՅԱՆ NOVALIS DEROYAN

Լույս է տեսել Ծովինար Մովսիսյանի կազմած ու խմբագրած Նովալիս Դերոյանի երաժշտագիտական հոդվածների ու գրական-հրապարակախոսական նյութերի ստվար «Երկեր» ժողովածուն՝ մեկ հատորով:

Շատ եմ ցավում, որ իմ աշխատանքային գործունեության ընթացքում երբևէ չեմ հանդիպել Նովալիս Դերոյանին: Այս մտավորականի հրապարակախոսությանը ծանոթանալիս հասակցա, որ նա իր արժանապատիվ հոր իսկական զավակն է, որի համար Վարազդատ Տերոյանն իրոք կհպարտանար, եթե վերջինիս նույնպես չճզմեին ստալինյան զնդանի տակ: Բազմաթիվ առիթներ են եղել մեր եթերից տալու Վարազդատ Տերոյանի անունը, նրա մասին առանձին հաղորդումներ ենք հեռարձակել «Ակունք» ռ/հ-ի եթերից: Ցավոք, անիրազեկ եմ եղել, որ նա նման որդի է ունեցել: Նովալիս Դերոյանը կյանքից հեռացել է 1995-ին, իսկ նրա փիլիսոփա հոր մասին իմացել եմ շատ ավելի ուշ՝ 2006-ին, երբ Վարազդատ Տերոյանի գործերից մի փունջ՝ «Գիտական և հրապարակախոսական աշխատություններ» վերնագրով հանրությանը ներկայացրեց նրա դուստրը՝ Նունիկ Դերոյանը պատմաբան Ռուբեն Սահակյանի հետ:

***

«Երաժշտագիտական մտքի պատմության մեջ եզակի են եղել այն անհատները, որոնք տիրապետել են նման ընդգրկուն մտահորիզոնի և ընդունակ են եղել երևույթներն ընկալել ու վերլուծել համընդհանուր գեղագիտական-մշակութաբանական տեսանկյունից»:

Ծովինար Մովսիսյան

«Վէմ» ռադիոկայան
16. 09. 2015

ՄԱՍ 1

ՄԱՍ 2

Одна идея о “ՓԻԼԻՍՈՓԱ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ. ՆՈՎԱԼԻՍ ԴԵՐՈՅԱՆ NOVALIS DEROYAN

Добавить комментарий