ԱՐԾԻՎ ՀԵՐՈՍՆԵՐ. ԳԵՂԱՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ EAGLE-LIKE HEROES: GEGHAM GABRIELYAN

Հասմիկ Գուլակյանի զրույցը Մի-8 ուղղաթիռի հրամանատար, ԼՂՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանի ասպետ, լեգենդար օդաչու Գեղամ Գաբրիելյանի հետ

Gegham Gabrielyan

ԱՐԾԻՎ ՀԵՐՈՍՆԵՐ. ԳԵՂԱՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ EAGLE-LIKE HEROES: GEGHAM GABRIELYAN

Գեղամ Գաբրիելյանը 1988 թվականի աղետից մինչև պատերազմի ավարտը աներևակայելի սխրանքներ է գործել հայոց երկնքում:

1988-ի դեկտեմբերի 8–25-ը հանրապետությունում կատարել է 82 թռիչք, իսկ պաշարված գարդմանահայությանն ու արցախահայությանն օգնելու համար կարողացել է անհնարինը հնարավոր դարձնել, մահ ու սարսափ արհամարհելով, թռչել անգամ ռազմաճակատի վրայով: Այդ տարիներին նա օդում եղել է ավելի քան 3 հազար ժամ… Թե՛ Գեղամ Գաբրիելյանը, թե՛ նրա գործընկեր օդաչուներն ու մյուս մասնագետները չէին կարող չթռչել, որովհետև պահն օրհասական էր, պայքարը՝ կենաց ու մահու: Տղաները հանուն առաջինի ոչինչ չէին խնայում: Ոչ մեկը չէր ուզում իր հայրենասիրությամբ ու նվիրվածությամբ զիջել ընկերոջը: Արժանապատիվ ու վեհացնող մրցակցություն էր: Հայրենասիրությունն էլ լոկ բառ չէր նրանց համար, ոչ էլ հայրենիքն էր մրցասպարեզ: «Կարելին» ու «անկարելին» մեր օդաչուների համար այլ հասկացություններ էին՝ ոչ սովորական, որովհետև նժարին մեր ահյրենիքի մի հատվածի ու նրա բնիկ տերերի ճակատագիրն էր… Բացվել էր Կրեսոսի համր որդու լեզուն. ուզում էին արժանի լինել հայոց նախնյաց փառքին: Եվ իրենց արդարացրին: Առանց հայոց արծիվների չէինք կարողանա ազատագրել Արցախը, չէինք կարողանա նաև անառիկ պահել մեր հանրապետության սահմանները: Իհարկե, եղան նաև ծանր, անդառնալի կորուստներ: Աղոթք ու խունկ բոլոր նահատակների հիշատակին: Առողջություն և երկար տարիների արժանապատիվ կյանք բոլոր ողջերին՝ հայրենի հողում…

Սա մեր անսակարկելի ցանկությունն է, որը, ցավոք, առայժմ չենք կարողանում իրականացնել: Այլազան պատճառներով՝ մեր հաղթանակած հերոսների մի զգալի մասը հեռացել է իր իսկ ազատագրած երկրից…

Գեղամ Գաբրիելյանն այսօր օտար հորիզոններից օտար հողի է նայում թռչելիս. նրա արմատները մնացել են հայրենիքում, իսկ թևածում է օտարի երկնքում…

«Վէմ» ռադիոկայան
14. 10. 2015

Տես նաև՝ ԱՆՈՐՍԱԼԻՆԵՐԻ ՍԽՐԱՆՔՆԵՐԸ

3 идей о “ԱՐԾԻՎ ՀԵՐՈՍՆԵՐ. ԳԵՂԱՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ EAGLE-LIKE HEROES: GEGHAM GABRIELYAN

Добавить комментарий