ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ FAITHFUL TO CONVICTIONS

 Հասմիկ Գուլակյանի զրույցը պաշտոնաթող դիվանագետ Ռոմեն Կոզմոյանի հետ

Կան մարդիկ, որոնց կենսագրությունը միահյուսվում է իր ժողովրդի համար կարևոր ժամանակահատվածի պատմությանը:

Կամա թե ակամա նրանք դառնում են տեղի ունեցող իրադարձությունների ականատեսը կամ մասնակիցը, դառնում են նաև յուրօրինակ տարեգիրներ, եթե ժամանակին գրառում են կատարված դեպքերի մանրամասները, իրենց նոթատետրերում հավերժացնում ականավոր դեմքերի ու գործիչների դիմանկարները:
Ռոմեն Կոզմոյան մտավորականն այդ առումով բացառություն չէ: Սովետական դիվանագիտական կորպուսի կազմում նա տևական ժամանակ եղել է Բեյրութում, ականատես եղել Լիբանանում 1975 թվականին (հունիսի 4-ին) հրեաների սանձազերծած պատերազմին (սեպտեմբերի 15-ի լուսաբացին մտան Բեյրութ), ռմբակոծումների տարափի տակ ապրել գաղութահայության հետ՝ նրա կրելով պատերազմական ժամանակներով թելադրված կամ պարտադրված ծանր կացության բեռը:
Ռոմեն Կոզմոյանը դիվանագետ է: Նրա աշխատավայրը տարիներ շարունակ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն էր, որտեղ ղեկավարել է Արևելքի երկրների բաժինը: Այստեղից էլ գործուղվել է Բեյրութ՝ պատերազմի եռուն շրջանում… Լիբանանահայ գաղութի քայքայմանն ականատես եղավ, քայքայում, որ շարունակվում է նաև այսօր… Այն ժամանակ գուցե այնքան վտանգված չէր լիբանանահայության ապագան, ինչպես այժմ… Գուցե անցյալի մասին ավելի դյուրին է դատողություններ անելը, չգիտեմ… Համենայն դեպս, ես իրատես եմ և մեծագույն ցավով եմ ասում, որ աննախանձելի է նրա հեռանկարը… Այս տարածաշրջանի հայությունը դատապարտված է… Իրաքի, Սիրիայի գաղութահայությունը գրեթե փոշիացվել է…
Վերադարձից հետո կրկին աշխատել է հարազատ միջավայրում՝ արդեն որպես նախագահի տեղակալ: Շուրջ կես դար, աշխատանքի բերումով, նա շփվել է Սփյուռքի մեր հայրենակիցների հետ…
Ենթադրել կարելի է Ռոմեն Կոզմոյանի բազմաբնույթ հանդիպումները սփյուռքահայ գործիչների հետ Մայր հայրենիքում կամ արտերկում՝ գործուղումների ժամանակ: Գրեթե նույնը կարելի ասել լիբանանյան տարիների մասին, որտեղ արդեն այլ էր հանդիպումների շրջանակը օտար հողում սովետական պետական գաղափարախոսության բացակայության, սակայն Կրեմլի մշտական զգոնության պայմաններում:
Իր հարուստ նոթագրություններից մի փունջ Ռոմեն Կոզմոյանը վերջերս հրատարակել է «Իմ կյանքի հավատամքը» վերնագրով: Որպես այդ ժողովածուի առաջին ընթերցողներից մեկը՝ խոստովանեմ, որ սպասում եմ նրա այլ հրատարակությունների: Սրանք կարևոր գրառումներ են, ելույթներ, հրապարակումներ, որ սկզբնաղբյուրի նշանակություն ունեն՝ բազմաթիվ իրողությունների մանրամասները ճշգրտելու առումով, որովհետև ներկայացված է դիվանագետի խոսք՝ առանց միջնորդության:

«Վէմ» ռադիոկայան
11. 11. 2015

Մաս 1

ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ
FAITHFUL TO CONVICTIONS
Верный убеждениям

Մաս 2

Добавить комментарий