200-ԱՄՅԱ ՃԵՄԱՐԱՆԻ 100-ԱՄՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 Լազարյան ճեմարանի հիմնադրման 200-ամյակը

Զրույց բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանի հետ

200-ԱՄՅԱ ՃԵՄԱՐԱՆԻ 100-ԱՄՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ / 100 Years of Activity of the 200-Year-Old Lazarev Institute / 100 лет деятельности 200-летнего Лазаревского института / Lazarev_Institute_1838

200-ԱՄՅԱ ՃԵՄԱՐԱՆԻ 100-ԱՄՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Լազարյան ճեմարանը՝ որպես Ռուսաստանում կարևորագույն կրթօջախ, մանկավարժության դարբնոց, հայագիտական մտքի զարգացմանը անուրանալիորեն նպաստած հաստատություն, հայկական մյուս կրթօջախներից տարբերվել է մի շարք առանձնահատկություններով:

18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին բուն Հայաստանում հայ ժողովուրդը, ինչպես ասում են, խարխափում էր խավարի մեջ. ոչ միայն չէր կարողանում պահպանել ու զարգացնել իր մշակութային հարուստ ժառանգությունը, այլև հաճախ նրան հասու չէր իր պատմությունը, անիրազեկ էր իր նախնիների ստեղծած հոգևոր-մշակութային արժեքներին: Մինչդեռ հայկական գաղթօջախներում հիմնադրել էին ազգային դպրոցներ ու տպարաններ, հրատարակել գրքեր, նաև թարգմանական, տպագրել այլազան պարբերականներ:
19-րդ դարի երկրորդ տասնամյակում Ռուսաստանում իր հայանպաստ գործունեությամբ աչքի ընկավ Լազարյան տոհմը, որը 1774-ից արդեն հատուկ հրովարտակով դասվել էր ռուս ազնվականության շարքը և խթանում էր կայսրության զարգացմանը: Ի պատիվ իրենց՝ Լազարյանները նաև ազգանպաստ և ազգապահպան գործունեություն էին ծավալել: Այսօր ձեզ կծանոթացնենք նրանց հիմնադրած ճեմարանի դերը հայության կյանքում, կրթօջախ, որը հայտնի է նաև «մայր դպրոց», «սերմնարան հայոց դպրոցաց», «հավերժական կոթող», «հայոց դպրոցների նախակարապետ», «հայոց Աթենքը Մոսկվայում», «պտղաբեր պարտեզ» և այլ պատվանուններով: Ճեմարանն ունեցել է իր կանոնադրությունը, գործունեության հստակ նպատակներ, խնդիրներ, դասավանդման մշակված մեթոդներ և այլն, նաև տպարան, որտեղ տպագրվել են դասագրքեր և այլ գրականություն:

25. 11. 2015

Добавить комментарий