ՆՈՐ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ NEW PRIMARY SOURCES ON THE ARMENIAN GENOCIDE

Հասմիկ Գուլակյանի զրույցը բան. գիտ. դոկտոր Դորա Սաքայանի հետ
ՆՈՐ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Dora Sakayan Դորա Սաքայան / ՆՈՐ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ NEW PRIMARY SOURCES ON THE ARMENIAN GENOCIDE Новые первоисточники о Геноциде армян

Dora Sakayan Դորա Սաքայան / ՆՈՐ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ NEW PRIMARY SOURCES ON THE ARMENIAN GENOCIDE

Մոնրեալի ՄակԳիլլ համալսարանի ցկյանս պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, լեզվաբան, հայագետ, գերմանագետ, թարգմանչուհի տիկին Դորա Սաքայանը տևական ժամանակ իր գործընկերների միջավայրում հայտնի էր որպես լեզվաբան:

Լույս էին տեսել նրա մի շարք արժեքավոր աշխատություններ՝ «Տեքստի կապակցվածության ձևերը: Անվանականացումը որպես ասույթային հարակրկնություն արևելահայերենում» (1986) գերմաներեն երկը, «Հայ-անգլերեն առածանի» (1994, 1995, 2009), «Հայ-գերմաներեն առածանի» (2001), «Հայ-ֆրանսերեն առածանի (2001) մենագրությունները, «Արևմտահայերենը անգլիախոս աշխարհի համար. Զուգադրական մոտեցմամբ» (2000, 2012), «Արևելահայերենը անգլիախոս աշխարհի համար. Զուգադրական մոտեցմամբ» (2007, 2008) անգլերեն ձեռնարկները, լեզվագիտական այլ ուսումնասիրություններ, դպրոցական ու բուհական դասագրքեր: Անգլերեն է թարգմանել և աշխատասիրել ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանի «Լեզվի ընդհանուր տեսությունը» (2003), գերմաներենից հայերեն է թարգմանել Մանուկ Աբեղյանի «Հայ ժողովրդի հավատալիքները» (1975) աշխատությունը և այլն: Ի շարս այս ամենի՝ խմբագրել է Թեոդիկի «Հուշարձան Ապրիլի 11-ի» գրքի հայերեն և թուրքերեն հրատարակությունները (2010), խմբագրել և հրատարակել է «Զմյուռնիա 1922: Բժիշկ Կարապետ Խաչերյանի օրագիրը» (1995), որը թարգմանել և տպագրել է նաև անգլերեն (1997) ու գերմաներեն (2006): Ընդհանուր առմամբ այս գիրքը հրատարակել է 9 լեզվով: Չգիտեմ, համենայն դեպս, ինձ հայտնի չէ Հայոց ցեղասպանությանը նվիրված որևէ այլ գործ, որ այսքան բազմալեզու հրատարակություններ ունենա: Վերջին տասը տարում Հայոց ցեղասպանության մասին մի շարք սկզբնաղբյուրներ գերմաներենից թարգմանել է իր նախկին ուսանողուհու՝ ԵՊՀ հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի աշխատակցուհի գերմանագետ Էվելինա Մակարյանի հետ, մի քանիսն էլ ընթացքի մեջ են…
Չափազանց աշխատասեր ու հետաքրքրասեր մեր հայրենակցուհին աշխատում է օրն ի բուն՝ անընդհատ պեղելով ու հրապարակ հանելով Հայոց ցեղասպանության մասին անտիպ նոր վավերագրեր, որոնք փաստում են նաև կայսերական Գերմանիայի մեղսակցությունը հայոց մեծ ոճրին: Նա էլ ա՛յս կերպ է պայքարում հայոց պահանջատիրության համար՝ մատուցելով ի՛ր տուրքը… Վերջերս, երբ վաստակաշատ գիտնականը կրկին Երևանում էր մի քանի գիտաժողովների մասնակցելու և Էվելինա Մակարյանի հետ հրատարակության պատրաստվող իրենց առայժմ վերջին թարգմանության՝ Հարի Շթյուրմերի «Պատերազմի երկու տարի Կոստանդնուպոլսում: Ակնարկներ գերմանա-երիտթուրքական բարոյականության ու քաղաքականության մասին» հուշագրության առիթով, նրան սիրով հյուրընկալեցինք մեր ձայնասրահում:

«Վէմ» ռադիոկայան
16. 12. 2015

Մաս Ա

Մաս Բ

Одна идея о “ՆՈՐ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ NEW PRIMARY SOURCES ON THE ARMENIAN GENOCIDE

  1. Aida Pilojan

    Շնորհակալությություն: մեծ աշխատանք է կատարում տիկին Դորա Սակայանը: Հարգարժան Հասմիկ Գուլակյան ահա անցավ ևս մեկ տարի և դուք հայրենասիրական ,անկոտրում ու քրտնաջան աշխատանքներով հիացրեցիք մեզ:Գալիք 2016 ին ցանկանում եմ Ձեզ ամենագեղեցիկն ու բարին:Երջանիկ եղեք Ձեր սիրելիների հետ միասին:

Добавить комментарий