ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ԽՈՀԵՐ THOUGHTS OF THE ARTIST

 Հասմիկ Գուլակյանի զրույցը նկարիչ Նիկոլ Աղաբաբյանի հետ

Նիկոլ Աղաբաբյան Nikol Aghababyan / ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ԽՈՀԵՐ THOUGHTS OF THE ARTIST Размышления искусствоведа

ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ԽՈՀԵՐ THOUGHTS OF THE ARTIST / Նիկոլ Աղաբաբյան

Ամեն անգամ մշակութային հարցերի անդրադառնալիս ընդգծում ենք մշակույթի անուրանալի դերն ու նշանակությունը մեր ինքնության պահպանման գոյընթացում:

Մեր հայեցիությամբ առաջին հերթին պարտական ենք հե՛նց մեր մշակույթին, որի շարունակականությունը, ինչպես բազմիցս ասել ենք, երբեք չի ընդհատվել և կարծում եմ, չի էլ ընդհատվելու, անկախ այն բանից, թե քաղաքական ի՛նչ հոսանքներ են գալիս ու անցնում մեր գլխով, ի՛նչ պետության մեջ և հասարակարգում ենք ապրում, ինչպիսի՛ն է պետության ղեկավարների վերաբերմունքը գիտության ու մշակույթի նկատմամբ, պետական ինչպիսի՛ մշակութային քաղաքականություն են իրականացնում երկրում և այլն: Համոզված եմ, որ մեր մշակութային կյանքի ընթացքը չի խոտորվելու, որովհետև այդ ոլորտի մեր նվիրյալները հասկանում են, որ իրենք հատուկ աոաքելություն ունեն: Խոսքս, իհարկե, բարձր մշակույթի մասին է և ոչ թե կեղծ արժեքների ստրուկների… Դա բոլորս գիտենք, անգամ՝ մեր ոչ բարեկամները… Մեր իրական, այսինքն` ազգային դեմքը պահել ու պահպանել ենք շնորհիվ մեր մշակույթի այն գործիչների, որոնք հոգևոր մշակներ են բառիս ամենընդգրկուն իմաստով: Նրանք են պահել ու փայփայել մեր մշակույթի ազնիվ երակները` կարելվույնս հարստացնելով այն, պայքարել նրա անաղարտությունը պահպանելու համար, հերթափոխ են աճեցրել, սատարել են կրտսեր գործընկերներին` իրենց փորձն ու գիտելիքները փոխանցելով նրանց: Այդպես են հերթագայել սերունդները` ստեղծելով հայկական մշակույթի անմահ գանձերը:
Մշակույթի ոլորտի ներկայացուցիչ լինելուց զատ նրանք նաև մեր հայրենիքի ու պետության իսկական քաղաքացիներ են` իրենց գաղափարական հավատամքով, ազնվագույն կեցվածքով, կենսակերպով, ազգային արժեքներին իրենց նվիրվածությամբ: Պահի թելադրանքով նրանք նաև մարտիկներ են դառնում, եթե անհրաժեշտություն է առաջանում զենքով պաշտպանելու մեր արժանապատվությունն ու ապրելու իրավունքը, հող հայրենին: Նկարիչ Նիկոլ Աղաբաբյանը, օրինակ, միջին տարիքի մարդ է, իմ չափորոշիչներով` միշտ երիտասարդ: Նա մարդու այն տեսակից է, որ, անկախ իր ապրած տարիների քանակից, միշտ հասուն է և իմաստուն: Այդ տեսակը հարուստ է նաև իր ապրածով, կենսագրությամբ, ստեղծածով, ընկերական միջավայրով, մարդկային հատկանիշներով ու նկարագրով: Մտավորականի այդ տեսակին բնորոշում եմ «միշտ դիրքերում» արտահայտությամբ: Այսօր բացահայտելու ենք Նիկոլ Աղաբաբյանի «դիրքերը», իհարկե, նրա` նկարչի օգնությամբ:

«Վէմ» ռադիոկայան
5. 12. 2012

Добавить комментарий