«Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»-ը 2015 թվականին The Haykakan Hanragitaran Publishing House in 2015

 

Հասմիկ Գուլակյանի զրույցը «Հայկական հանրագիտարան. հրատարակչության» գլխավոր խմբագիր և տնօրեն, քիմ. գիտ. դոկտոր Հովհաննես Այվազյանի հետ

The Haykakan Hanragitaran Publishing House in 2015

«Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»-ը 2015 թվականին The Haykakan Hanragitaran Publishing House in 2015

Յուրաքանչյուր տարեվերջ նաև ենթադրում է ամփոփում, հանրագումար, գնահատականներ, արված ու չարված գործեր, ապագայի ծրագրեր և այլն: Չգիտեմ՝ իմ լրագրողական գործունեության ընթացքում, արդեն որերորդ անգամ, տարեմուտի հաղորդումը նվիրում եմ Հայկական հանրագիտարանին:
Հայկական հանրագիտարանի ճակատագրով հետաքրքրվել եմ հատկապես հանրապետության անկախությունից հետո, երբ նոր պայմաններ թելադրվեցին ու պարտադրվեցին գրատպությանը՝ ընդհանրապես, հանրագիտարանին՝ մասնավորապես: Վերջինիս հարցում իրո՛ք սուբյեկտիվ վերաբերմունք ունեմ և դա չեմ թաքցնում, որովհետև հանրագիտարանը ոչ միայն քաղաքակրթության չափանիշ է, ինչպես բազմիցս ասել ենք, այլև գիտություն՝ գիտության մասին: Այս տարիների ընթացքում բազմաթիվ հաղորդումներ եմ պատրաստել հանրագիտարանի և նրա նոր հրատարակությունների մասին: Անկախ այն բանից, թե ինչ թեմայով է եղել մեր զրույցը «Հայկական հանրագիտարանի» նախորդ թե այսօրվա ղեկավարի հետ, միշտ նշել ենք, որ հանրագիտարանի փոքրաթիվ աշխատակազմն անուրանալի գործ է անում՝ պատրաստելով ու հրատարակելով թեմատիկ ու մասնագիտական հանրագիտարաններ՝ շարունակելով նրա անխափան երթը: Եվ ամեն անգամ, երբ տպագրվում է հանրագիտարանի հերթական գիրքը կամ հատորը, իմ ուղեղում միշտ նույն միտքն է առաջ մղվում՝ որպես հաղորդման վերնագիր՝ «Հայկական հանրագիտարանի դժվար երթը»: Իրո՛ք դժվար, բայց և պատվաբեր, որովհետև հրատարակչության աշխատակազմի յուրաքանչյուր անդամ գիտակցում է իր դերը այդ չափազանց պատասխանատու գործում, իսկ գրքի հրատարակությունից հետո մի տեսակ մոռանում է նախորդ բոլոր դժվարությունները: Եվ դա, կարծում եմ, բնական է: Ենթադրում եմ, որ նույն կարծիքին է նաև հրատարակչության գլխավոր խմբագիրը:

«Վէմ» ռադիոկայան
30. 12. 2015

Одна идея о “«Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»-ը 2015 թվականին The Haykakan Hanragitaran Publishing House in 2015

Добавить комментарий