ԱՄԵՆԱԵՐԵՎԵԼԻ ՀԱՅԵՐԻ ՓԱՂԱՆԳԸ՝ ԸՍՏ ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱԴՈՆՑԻ The Rank of Most Prominent Armenians According to Nicolas Adontz

 Հասմիկ Գուլակյանի զրույցը ադոնցագետ, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանի հետ

ԱՄԵՆԱԵՐԵՎԵԼԻ ՀԱՅԵՐԻ ՓԱՂԱՆԳԸ՝ ԸՍՏ ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱԴՈՆՑԻ The Rank of Most Prominent Armenians According to Nicolas Adontz Шеренга самых выдающихся армян по мнению Николая Адонца

ԱՄԵՆԱԵՐԵՎԵԼԻ ՀԱՅԵՐԻ ՓԱՂԱՆԳԸ՝ ԸՍՏ ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱԴՈՆՑԻ The Rank of Most Prominent Armenians According to Nicolas Adontz

Ի պատիվ ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանի՝ «Ակունք» ռ/ը վերջին տարիներին բազմիցս անդրադարձել է ականավոր հայագետ, բյուզանդագետ, պատմաբան, բանասեր Նիկողայոս Ադոնցի գիտական ժառանգությանը, որից մոռացության փոշին թոթափել է հարգարժան պրոֆեսորը: Ըստ իս սա (և ոչ միայն սա) Ադոնցագետի մեծագույն երախտիքն է մեր պատմագիտությանը: Նիկողայոս Ադոնցի երկերի բազմահատորյակին, սիրելի հայրենակիցներ, ձեզ ծանոթացրել ենք պարբերաբար՝ հրատարակությունից հրատարակություն: Այսինքն՝ բառիս ամենաբարեկամական իմաստով կրնկակոխ հետևել եմ պարոն Հովհաննիսյանին՝ նրա աշխատասիրությամբ հրատարակված Ադոնցի երկերն ուշադրությունից բաց չթողնելու համար: Խոստովանեմ, որ հիմա էլ անհամբերությամբ եմ սպասում, պրն Հովհաննիսյանի արտահայտությամբ, Ամենայն հայոց պատմաբանի նամականու լույս աշխարհ գալուն: Բայց մինչ այդ պրոֆեսորը նոր անակնկալ մատուցեց ադոնցասերներիս: Նիկողայոս Ադոնցի 6-հատորյակից առանձնացրել է երևելի հայերի մի փաղանգ և նրանց մասին ուսումնասիրությունները հրատարակել մեկ գրքով՝ պարզ ու անպաճույճ վերնագրելով իր կազմած ժողովածուն՝ «Երևելի հայեր»:
Անհնար է այս գրքի կողքով հենց այնպես անցնելը, որովհետև նախ՝ անչափ ուսուցողական են այնտեղ ամփոփված ուսումնասիրությունները, և երկրորդ՝ այսօրվա վայրիվերումներով լի, աշխարհաքաղաքական բարդ ու հակասական ժամանակներում մեր կողքին վեր է հառնում պատմագիտության այս հսկան՝ որպես անզուգական ուսուցիչ՝ մի ոչ ավելորդ անգամ հիշեցնելով մեզ, թե ովքե՞ր ենք մենք և ի՞նչ հնարավորություններ ունենք: Մեզ մնում է դաս քաղել սեփական պատմությունից, շտկել մեր կորացած ողնաշարը, որպեսզի անխոտոր շարունակենք մեր երթը համաշխարհային պատմության թատերաբեմում՝ դեն նետելով «գոյատևել» նվաստացուցիչ բառը, արժանապատվորեն ներկայանալ ինքներս մեզ ու աշխարհին… 

«Վէմ» ռադիոկայան
3. 02. 2016

Добавить комментарий