ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ԳՐԱԿԱՆ ՀԵՐԿԵՐՈՒՄ. ԳՐՈՂԸ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ԳՐԱԿԱՆ ՀԵՐԿԵՐՈՒՄ. ԳՐՈՂԸ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՍՄԻԿ ԳՈՒԼԱԿՅԱՆ

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ՀԵՏ WITH HAMO SAHYAN

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ԳՐԱԿԱՆ ՀԵՐԿԵՐՈՒՄ. ԳՐՈՂԸ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ In Plough-Lands of Hamo Sahyan. Тhe Writer and the Literature

Համո Սահյանի անզուգական քնարերգության գրեթե բոլոր երեսակներն արծարծել եմ «Ակունք» ռադիոհանդեսում, երբեմն՝ ոչ մեկ անգամ: Իմ վերաբերմունքը բանաստեղծի գրավոր ժառանգության նկատմամբ անթաքույց է. նորագույն շրջանի մեր պոետներից ինձ ամենահոգեհարազատը, թերևս, Համո Սահյանն է: Առիթ չի եղել, սակայն, մեր եթերում անդրադառնալու գրողի ու գրականության և նրանց առաքելության, գրական գործընթացների մասին Համո Սահյան մտավորականի տեսակետներին ու գնահատականներին, բազմաթեմա հրապարակախոսությանը: Այս ամենի հնարավորությունն ընձեռել է բանաստեղծի 100-ամյակի առթիվ բան. գիտ. դոկտոր Շչորս Դավթյանի կազմած ու հրատարակած Համո Սահյանի «Երկեր չորս հատորով» (2014) ժողովածուն, որտեղ ընդգրկված են հիշատակածս, նաև այլ նյութեր, իսկ արխիվը, հատկապես՝ նամականին, սպասում են իրենց հրատարակիչներին…

«Վէմ» ռադիոկայան
17. 02. 2016

Մաս Ա

Մաս Բ

Մաս Գ

Добавить комментарий