ԱԿԱՆԱՎՈՐ ԱՂԲՅՈՒՐԱԳԵՏ, ՄԱՏԵՆԱԳԵՏ, ՄԱՆԿԱՎԱՐԺ ՊԵՏՐՈՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Հասմիկ Գուլակյանի զրույցը պատմաբաններ Էդիկ Մինասյանի և Գևորգ Յազըճյանի հետ

ՊԵՏՐՈՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Petros Hovhannisyan

ԱԿԱՆԱՎՈՐ ԱՂԲՅՈՒՐԱԳԵՏ, ՄԱՏԵՆԱԳԵՏ, ՄԱՆԿԱՎԱՐԺ ՊԵՏՐՈՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Մեկ ամսում հայագիտությունը ծանր ու անդառնալի կորուստներ կրեց. կյանքից հեռացան պատմագիտության երկու հսկա՝ ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանը և պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը: Նրանց միշտ եմ առանձնացրել իրենց աներևակայելի, ֆանտաստիկ, առասպելական աշխատասիրության համար… Այս կորուստներից հետո մի տեսակ, ասես, հայտնվեցի անդունդի եզրին… Գուցե չափազանցնում եմ, չգիտեմ, բայց թող ներեն ինձ մեր մյուս պատմաբանները, այս տրամաչափի այլոց չեմ տեսնում, կամ էլ գուցե կան, ես չեմ ճանաչում… Կրկնում եմ, ժամանակակից երրորդ այդպիսի պատմաբանի չգիտեմ…
Վաղուց եմ հայտնաբերել ինքս ինձ համար, որ հումանիտար ոլորտի մասնագետներն առաջացած տարիքում են ստեղծում գլուխգործոցներ, երբ արդեն իմաստնացել են, զինվել փորձով, գիտելիքներով, հստակեցրել իրենց աշխարհընկալումներն ու տեսակետները…
Պետրոս Հովհաննիսյանն այնքա՜ն անսպասելի ու անժամանակ հեռացավ երկրային կյանքից…

«Վէմ» ռադիոկայան
16. 03. 2016

 

Добавить комментарий