ԱՆԴՐԱՆԻԿԸ՝ ՕՏԱՐ ԱՂԲՅՈՒՐՆԵՐՈՒՄ ANDRANIK IN FOREIGN SOURCES

 Հասմիկ Գուլակյանի զրույցը բան. գիտ. թեկնածու Կարո Վարդանյանի և լրագրող Ռուբեն Սիմոնյանի հետ

ԶՈՐԱՎՈՐ ԱՆԴՐԱՆԻԿ ZORAVAR ANDRANIK

ԱՆԴՐԱՆԻԿԸ՝ ՕՏԱՐ ԱՂԲՅՈՒՐՆԵՐՈՒՄ ANDRANIK IN FOREIGN SOURCES / ԶՈՐԱՎՈՐ ԱՆԴՐԱՆԻԿ ZORAVAR ANDRANIK

Ցարական բանակի պորուչիկ Ալեքսեյ Կոլմակովի «Պատմական հայկական վաշտը» հուշագրությունը 1919 թվականին տպագրվել է Բաքվում, «Նաշե վրեմյա» ռուսերեն թերթում՝ որպես հոդվածաշար:
Զարմանալի զուգադիպությամբ, այս հոդվածաշարին վերջին շրջանում, իրարից անկախ, անդրադարձել են երկու ուսումնասիրողներ: 2006-ին վաստակաշատ Ռուբեն Սիմոնյանը տպագրել է «Անդրանիկ. Սիբիրական վաշտի ոդիսականը» գիրքը, իսկ բան. գիտ. դոկտոր Անուշավան Զաքարյանը կազմել և բնագրով՝ ռուսերեն, 2009-ին հրատարակել է պորուչիկ Ալեքսեյ Կոլմակովի «Պատմական հայկական վաշտը» ժողովածուն՝ ռուսալեզու ընթերցողի համար գրելով նաև ներածական խոսք: Կոլմակովի հուշագրությունից բացի Անուշավան Զաքարյանը ժողովածուում ներառել է նաև մտավորական այլ զինվորականների՝ Սիբիրյան վաշտի հրամանատար կապիտան Յակով Բորտի և նրա օգնականների՝ սպաներ Պյոտր Սիբիրցևի և Բորիս Վենգերցովի հրապարակումներից:
Անուշավան Զաքարյանի կազմած «Պատմական հայկական վաշտը» ժողովածուն Կարո Վարդանյանի թարգմանությամբ 2014-ին լույս է տեսել նաև հայերեն՝ «Անդրանիկի վերջին զորամասի Սիբիրյան վաշտը» ենթավերնագրով: Կարո Վարդանյանը Կոլմակովի հուշագրության հայերեն թարգմանությանն ավելացրել է նաև նախաբան՝ «Անդրանիկ. աներկրորդ հերոս և զորավար» վերնագրով:
Պորուչիկ Ալեքսեյ Կոլմակովի ժառանգությունը մի հուզիչ պատմություն է՝ իր բոլոր դրսևորումներով: «Սիբիրական» կամ «Սիբիրյան» անվանմամբ արևմտահայ ռազմագերիների 210-հոգանոց մի վաշտ 1918 թ. մարտի կեսերին Սիբիրից հասնում է Հայաստան, միանում Զորավար Անդրանիկի գնդին և մինչև աշնան վերջը մասնակցում թուրքական զորքերի ու մուսավաթական ավազակախմբերի դեմ Զորավարի մղած բոլոր մարտերին:

«Վէմ» ռադիոկայան
30. 03. 2016

Одна идея о “ԱՆԴՐԱՆԻԿԸ՝ ՕՏԱՐ ԱՂԲՅՈՒՐՆԵՐՈՒՄ ANDRANIK IN FOREIGN SOURCES

Добавить комментарий