ԶԱՐՄԱՆԱԼԻ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԸ THE AMAZING TWINS

 Զրույց բանասիրական գիտությունների թեկնածու Սաթենիկ Ավետիսյանի հետ

ՍԱԹԵՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ SATENIK AVETISYAN / ԶԱՐՄԱՆԱԼԻ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԸ THE AMAZING TWINS Удивительные близнецы

ՍԱԹԵՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ SATENIK AVETISYAN

2016-ի իմ ընթերցած առաջին գիրքը Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպն է, որին հատուկ անդրադառնում եմ ապրիլյան այս օրերին, երբ արյան հոտը կրկին խփել է թուրք բորենու գլխին: Օղուզ-կրտսերը գործում է իր հավերժ անփոփոխ ձեռագրով: Այս օրերին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում տեղի ունեցածը հիշեցնում է Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի հայաբնակ շրջաններում կատարվածը՝ սկսած 1894 թվականից…
7 տարի առաջ՝ 2009-ին է տպագրվել Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպը, նախ՝ ռումիներեն, որին, որպես տարվա լավագույն գրական ստեղծագործություն, նույն թվականին շնորհվել է Ռումինիայի ակադեմիայի գրական գլխավոր մրցանակը:
Վեպը կարդացել եմ, ինչպես ասում են, մեկ շնչով: Արդեն իսկ կարդալու ընթացքում ինձ պաշարել էր այն զգացողությունը, որ նույն՝ 2009-ին Երևանում տպագրված, ինձ համար չափազանց արժեքավոր մի այլ՝ Վահագն Գրիգորյանի «Ժամանակի գետը» քաղաքական վեպի գեղարվեստական շարունակությունն է սա, որը նույն՝ 2009 թվականին արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: Վահագն Գրիգորյանը գրել է վեպ թուրքերի ամենագազանաբարո ժամանակների մասին՝ նրա անցյալի պատմությամբ ու ներկայով, իսկ Վարուժան Ոսկանյանը՝ Մեծ եղեռնին հաջորդած ժամանակների, որտեղ նույնպես անցյալն ու ներկան ներկայացված են գիրկընդխառն, առանց որի հնարավոր չէր լինի ամբողջացնել ասելիքը:
Ի՞նչն էր, ըստ իս, առավել ուշագրավն ու հուզիչը: Երկու դեպքում էլ հեղինակները խոսում են նույն երևույթի մասին՝ երիտվիժվածքները ծրագրել էին Եդեմի սահմանին անգերեզման ոչնչացնել նախաստեղծ մեր ազգը՝ անապատներում արևակիզելով կամ պարտադրելով ջրամույն լինել դրախտի գետերից երկուսի՝ Եփրատի և Տիգրիսի ալիքներում…
Երկու դեպքում էլ պատումը գեղարվեստական-վավերագրական է՝ աշխարհաքաղաքականություն կերտող «ճարտարապետների» ողջ փաղանգով: Մի դեպքում շարադրանքը գետ է, հոսող ջուր, որը, ինչպիսի աղբ էլ ընկնի մեջը, քշում-տանում է, նույնիսկ` ամենահանդարտ ընթացքի դեպքում, բայց այն իսկական ճահիճ է` կայուն գարշահոտությամբ: Նույնն է նաև այդ գետով հոսող տառապանքը: Այսինքն՝ ժամանակի գետը, միևնույն է, ամենո՛ւր է քեզ հասնում: Մյուս դեպքում շշուկների մատյանն է, որի սկիզբը մի լուսանկար է, պատմություն, որի «…անորոշության մեջ էր վերջին հույսի անպարտելիությունը» «…մի պատմություն է, որը ոչ ոք լիովին չի պատմում, կարծես ամեն մեկը վախենում էր ամբողջովին հասկանալ՝ այդպիսով փորձելով փրկել իր իմաստազուրկ կյանքը», որտեղ բառերի կարիք գրեթե չկա, վեպ՝ լռությամբ ապրածի մասին, շշուկով փոխանցված ազգային մի մեծ՝ անփարատելի ողբերգության պատմություն: Եվ քանի որ «Շշուկների մատյանն» արքունիքի համար չի գրված, պատմում է հատկապես պարտվողների մասին, որոնք կամ տկարների թվին էին պատկանում, կամ հենց իրենք էին ընտրել իրենց տեղը պարտվողների մեջ, որովհետև «այն, ինչ որ նրանք ցանկանում էին նվաճել, այս աշխարհում չկար»,– գրում է Վարուժան Ոսկանյանը:– «Շշուկների մատյանն» ինչ-որ չափով արտասովոր է, որովհետև, ի տարբերություն այլ պատմությունների, այստեղ մահն ընդամենը մի մանրամասնություն է, իսկ մահից, ուրեմն նաև կյանքից ավելի կարևոր՝ հիշողությունն է»:

«Վէմ» ռադիոկայան
6. 04. 2016

ԶԱՐՄԱՆԱԼԻ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԸ
THE AMAZING TWINS
Удивительные близнецы

Добавить комментарий